Պուտինը հայտնել է, թե որոնք են իր կյանքի երեք գլխավոր արժեքները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր կյանքի երեք գլխավոր արժեքներն են հենց կյանքը, սերն ու ազատությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Առաջինը հենց կյանքն է։ Այն ամենամեծ արժեքն է։ Հետո արդեն՝ սերն ու ազատությունը»,- ասել է Պուտինը Սոչիում «Սիրիուս» մանկական կենտրոնի սաների հետ հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ այդ երեք արժեքներից յուրաքանչյուրի մասին կարելի է երկար աշխատություններ գրել։ Նախագահի խոսքով, այդ արժեքներից յուրաքանչյուրի մասին կարելի է անվերջ մտածել։