Ռուսաստանը նախաձեռնում է բլոգեր Լապշինի արտահանձնման գործընթացը
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պատրաստ է նախաձեռնել Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված՝ ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ռուսաստան վերադարձնելու գործընթաց, եթե նա նման ցանկություն հայտնի: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, թե Լապշինի արտահանձնման հարցով այժմ բանակցություններ են ընթանում:
Նախօրեին Բաքվի դատարանը Լեռնային Ղարաբաղ այցելելու համար 3 տարվա ազատազրկման է դատապարտել բլոգերին: Լապշինը ձերբակալվել էր անցած տարվա դեկտեմբերին Մինսկում, ապա պաշտոնական Բաքվի պահանջով փետրվարին Բելառուսի իշխանությունները նրան արտահանձնեցին Ադրբեջանին։