նիկոլ, Էրդողանն ու Ալիեւը Սիսիանում ավելի շատ մարդ կհավաքեին
նիկոլն անարժանապատիվ է ու վախկոտ: Մենք այսօր մեկ անգամ եւս համոզվեցինք: Հսկայական ռեսուրս, ոստիկանական ուժեր օգտագործելով Սիսիանում մի քանի տասնյակ մարդ են իրար գլխի հավաքել, ու դրանից նա երջանիկ է: նիկոլը չի գիտակցում, որ այնքան է թուլացրել Հայաստանը, որ ցանկության դեպքում Էրդողանն ու Ալիեւը ուղղաթիռով կարող են հասնել Սիսիան, հրապարակում ավելի շատ մարդ հավաքել ու հայտարարել, թե ինչ արել են, արել են հայերի համար: Ճիշտ այնպես, ինչպես այսօր վարվում է նիկոլը:
Բայց Ալիեւն ու Էրդողանը մի բան հաստատ չէին անի: Նրանք իրենց զորքին չէին հրահանգի պատժել քահանային՝ Սիսիանի եկեղեցու քահանային: Նման բան կարող է անել միայն նիկոլը եւ նիկոլանման արարածը:
Հետեւը քորելով Սյունիքից փախավ նիկոլը, բայց ո՞ւր: Մի՞թե դեռ հավատում է, որ հինգ հազար մարդ սպանելուց, Ավետարանոց, Շուշի, Հադրութ, Բերձոր հանձնելուց հետո կարող է մնալ եւ կառավարել: Ի՛նչ աստիճան անուղեղ պետք է լինել նման բան մտածելու համար:
Top-News.am