Սոչիում կկայանա Պուտինի եւ Ալիեւի հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ Սոչիում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր երեկոյան Սոչիում կկայանա նախագահ Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատանքային հանդիպումը»,- ասել է նա: