Siemens-ը դադարեցրել է ռուսական պետական ընկերություններին սարքավորումների մատակարարումը
Siemens-ը ժամանակավորապես դադարեցրել է ռուսական պետական ընկերություններին սարքավորումների մատակարարումը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Siemens-ի տվյալներով՝ հավաստի տվյալներ են ստացել այն մասին, որ 2016 թվականին Տամանիի նախագծի համար մատակարարված բոլոր չորս տուրբինները Ղրիմ են ուղարկվել:
Ավելին, ընկերությունը որոշել է դուրս գալ «Ինտերավտոմատիկա» ռուսական համատեղ ձեռնարկությունից: