«Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է ԼՂ-ն Թուրքիայի հետ կիսելու համար»․ Լավրով
Արևմուտքը պատրաստ է բազմաթիվ առիթներ որոնել, որպեսզի հերթական անգամ Ռուսաստանին մեղադրի այլ պետությունների գործերին միջամտելու համար, RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Արևմուտքն այժմ էլ Մոսկվային մեղադրում է Բելառուսի և Լեռնային Ղարաբաղի գործերին միջամտելու համար:
«Իրենց խոսքով՝ մենք Լեռնային Ղարաբաղի պատերազմին միջամտել ենք բացառապես այն պատճառով, որ այնտեղ Արևմուտքի դեմ ամրապնդենք մեր աշխարհաքաղաքական դիրքերը և, իբրև, այդ տարածաշրջանը կիսելու մասին պայմանավորվել ենք Թուրքիայի հետ, որպեսզի Արևմուտքն այնտեղ չկարողանա ուժեղացնել իր դիրքերը։ Ահա այսպիսին է Եվրոպայում և ԱՄՆ-ում, առավել ևս բրիտանական կղզիներում վերուծաբանների գերիշխող մեծամասնության տրամաբանությունն ու հոգեբանությունը»,- RT-ի հետ զրույցում ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։