Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հայերն այսուհետ Ադրբեջանի քաղաքացիներ են
Իլհամ Ալիևը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող անձինք Ադրբեջանի քաղաքացի են: Ադրբեջանի նախագահն այս մասին ասել է իր ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ:
««Սա պատմական հաղթանակ է: Մենք պատերազմի դաշտում թշնամուց ազատել ենք մի քանի տարածք և ստիպել թշնամուն վերադարձնել երեք շրջան և, այդպիսով, լուծել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հիմա չկա ղարաբաղյան հակամարտություն: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այս հակամարտությունը շարունակվում է, նա սխալվում է: Այսօր Լեռնային Ղարաբաղում բնակվողներն Ադրբեջանի քաղաքացի են:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ նրանք կտեսնեն, որ իրենց կյանքը միավորված ադրբեջանական պետության շրջանակներում լավ է լինելու», - ասել է Ալիևն ադրբեջանական: