Այսօր՝ 20 հունվարի 2021թ., 00:00
Հայաստանի ֆրանսիական համալսարանում հարգեցին զոհված ուսանողների հիշատակը (Լուսանկարներ) 340 դոլար արժեցող շամպայն և 1900 դոլար արժեցող գինի․ Աննա Հակոբյանի էլիտար խնջույքը Մոսկվայում Քոչարյանի նախագահության շրջանում Ռուսաստանը զենք չի վաճառել Ադրբեջանին. Արամ Հարությունյան Նիկոլ Փաշինյանը միայն լավագույն կզողն է, այ հողատու օղռաշներ Armvoice-ը՝ Փաշինյանի հոդվածի մասին, որում նա գլուխ է խոնարհում 1990 թվականին Բաքվում զոհված ադրբեջանցիների առջեւ Չփոխելով Քոչարյանի խափանման միջոցը կարծես մեսիջ էին հղում, որ հանձնելու են Արցախն ու Շուշին. Արամ Հարությունյան Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման խնդիր կա Քոչարյանի իշխանության 10 տարիներին ունեցել ենք 92 մարտական զոհ․ ամրության և խաղաղության տարիներ Դենիս Թումասյանը` «Չայկայի» մարզական տնօրեն Չի բացառվում՝ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ. Ա.Զաքարյան Ռոհանին նշել է Իրանի կողմից միջուկային գործարքով պարտավորությունների կատարման պայմանները Ֆրենկ Լեմպարդն անհանգստացած է Դոլարի գինն էժանանում է համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ Դրեյքը Spotify-ում ունկնդրումների թվով համաշխարհային ռեկորդակիր է դարձել Մանջուկիչ. Իբրահիմովիչը գազան է դաշտում, ես ևս կփորձեմ լինել այդպիսին Ռոհանին Թրամփի հեռանալն անվանել է Աստծո շնորհ Խմբակցությունից դուրս եկած պատգամավորը պահպանում է բոլոր իրավունքները. Գեւորգ Դանիելյան Ես իմ պարտքն եմ համարում մեր երկրին ու ժողովրդին ծառայելը, առավել ևս, երբ երկրում ծանր իրավիճակ է. Վիտալի Բալասանյան Հայաստանի հավաքականը սկսում է պատրաստվել Եվրո-2022-ի ընտրական փուլին Շուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին. Իվետա Տոնոյան Որոնողական աշխատանքներ այսօր չեն անցկացվի․ Արցախի ԱԻՊԾ Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահին. նիկոլի հրահանգը կատարողները իջնում եւ հավասարվում են նրան 2018-ի հեղափոխականները թուրքերի տրոյական ձին էին Հայաստանում Բանակն ու զինվորին միմյանց հակադրելու` իշխանության «տեխնոլոգիան» Եթե «Գևորգ Բաղդասարյանը» «պարզապես» դատախազ է, ապա ես նրան «պարզապես» մաղթում եմ դատախազ աշխատել Շուշիում ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների թիվը Անհետ կորածների ու հաշմանդամության կարգերի տրամադրման գործընթացն արհեստականորեն ձգձգում են (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյանը միշտ շանտաժով է աշխատել, նա չի կարողանում բանակցությունների միջոցով խնդիրներ լուծել». Աղասի Ենոքյան (տեսանյութ) Փաշինյանն իր չստացված մանկության և ճնշված երիտասարդության մուռը Հայաստանից հանեց (տեսանյութ) Եղանակային պայմանների պատճառով պատգամավորները չեն կարողացել հասնել Ազգային ժողով ՀՔԾ-ն կարճել է Վանեցյանին առնչվող քրգործը Օնիկ Գասպարյանը շարունակում է հանդիպումներ ունենալ թե՛ նախկին նախագահների, թե՛ ընդդիմության առաջնորդների հետ Սա՛ Հայաստանը, մեր հողերը, մեր կյանքը, մեր հաղթական ոգին դավաճանած իշխանության ներկայացուցիչ է (տեսանյութ) Ես պատկերացնում եմ, թե ինչու է դավաճան իշխանությունը սեփական ժողովրդից թաքցնում գերիների թիվը Պատրոն Դավոն ու Սերժի Վաչոն. իշխանությունների սիրելին՝ մութ պատմությունների կիզակետում Հակաիշխանական ստատուսների համար զգուշացվել են. վախեցնում են, թե աշխատանքից կհեռացվեն Հայաստանը չի՞ կատարում կարեւոր համաձայնագրի կետերը Սյունիքի նախկին մարզպետը նոր կուսակցություն է ստեղծում Ովքեր են կողմ եղել քննիչ հանձնաժողով ստեղծելուն եւ ինչու է դեմ եղել ՀՀԿ-ն Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար «Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ գերիների վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին Օրվա խաղերի անոնս Էդմոն Մարուքյանն իր ծրագրերն ունի Շնորհակալություն խնջույքների համար, Վիգեն Ստեփանյան Տիեզերքում դատարկ տեղ չի մնում, դուք՝ բոլորդ, 7000 երեխու տեղ դատարկ եք թողել ու վախեցեք բումերանգից. Ա. Հովհաննիսյան Շուշին կրկին մերը կլինի, երբ ավելի լուրջ պետություն կլինենք ու դատախազները պատվերով հերոսներ չեն դատի Ադրբեջանը կառուցում է Շուշի տանող բազմաշերտ ճանապարհ. օգտագործման է հանձնվել ծառայողական ճանապարհը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները համաձայն չեն փաստաբանների փաստարկներին Իշխանությունը վախենում է պատերազմի ընթացքի կամ դրա նախապատրաստական շրջանի քննությունից. Մարուքյան Օմեգա-Արարատը ՀՔԾ-ում պետք է հարցաքննվեր որպես կասկածյալ. արդարադատության գեներալ–մայոր Լիոնել Մեսին որակազրկվել է Ստեփանակերտում արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում Երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Իբրահիմովիչը՝ «Միլանի» չեմպիոնության մասին. Ես հավատում եմ Զլատանին Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով Նման աստիճանի պաշտոնյայի նման պահվածքը գալիս է նրանից, որ մեր երկրում ունենք «համար մեկ լաչառ». Ռոբերտ Քոչարյան Թաթոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված հարցեր Քիչ առաջ իմացա, որ ՀՀ ռեմբո-իշխանությունները ԱԺ-ում քննարկել են միջուկային ռումբի ստեղծման հեռանկարները. Վահե Դավթյան Ես վստահ եմ, որ արտահերթ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է. Մարուքյան Քիմ Քարդաշյանը պարծեցել է Instagram-ում իր ռեկորդով Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի․ Արշավիր Ղարամյան Սյունիքում որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյուն է տեղի ունեցել. 2 փրկարար է տուժել Շուշին ընկավ 2 պատճառով. Խորհրդատվությունը տվել եմ, բայց այդ խորհրդատվությունը լսող է պետք. Սեյրան Օհանյան Հայաստանում գազաբալոններով մեքենաների վարորդները պարտավոր կլինեն ունենալ դրանց շահագործման լիցենզիա Մարզչական փոփոխություն A Սերիայում «Բուտաֆորիայի նման ստեղից ընտեղ դրվող պաշտոնյաների վերաբերյալ նոր հեռուստանախագիծ ա պետք սկսել»․ Արտյոմ Մարկոսյան Պղնձի գինը տատանվում է մակրոտնտեսական անորոշության ֆոնին Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ Շուռնուխ համայնքում էլեկտրական լարեր են անցկացրել, որ անասունները չանցնեն սահմանը Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար. նա անցնում է չորս քրգործերով. Պետրոս Ավետիսյանը չի շարունակի ելույթները «Տոբոլում» Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը խոստովանեց, որ չի հաղթահարել իր առջեւ դրված խնդիրը Ղրիմ կատարած այցերի պատճառով Լիտվան առաջարկում է արգելել Կիրկորովի մուտքը երկիր Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ Youtube-ում հայտնվել է System of a Down ռոք խմբի մասին փաստագրական ֆիլմի թրեյլերը «Արարատ Միրզոյանը ամենաշահագրգռվածը պետք է լինի իր հավաքագրման թերթիկի թեման վերջնականապես հստակեցնելու գործում». Նարեկ Մալյան Նիկոլի հաջորդ գիրքը կարող է կոչվել «Ինչպես քանդել 30 տարվա կառուցածը 3 տարում. Հուշ-ձեռնարկ» Սրանք պարզվում է, նաև անուղղելի տգետներ են. Ա. Զաքարյան Չեմ կարծում՝ Աննա Հակոբյանը Սեյրան Օհանյանին կարող էր հրահանգավորել. Ռուզաննա Խաչատրյան. Տեսանյութ
Հարցում

Ավի՜կս, էս ի՜նչ կսկիծ տվեցիր բոլորիս…

Ավի՜կս...
Էս ի՜նչ կսկիծ տվեցիր բոլորիս…

Երբ պատերազմն սկսվեց, բոլորս գիտեինք, որ առաջիններից ես գնալու, որովհետև հայրենասիրությունդ սահման չուներ: Ու գնացիր...

Առաջին 20 օրն ապրեցինք 15 վայրկյանանոց զանգերիդ լուրերով: Երկրորդ 20 օրը՝ նորից լուր ստանալու հույսով: Երրորդ 20 օրը՝ քեզ գտնելու հույսով: Եղբայրներդ ու քույրերդ անհնարինն արեցին. 20 օր շարունակ, մի քանի անգամ «սանրեցին» ողջ

Մարտակերտն ու բոլոր հիվանդանոցները՝ քեզ կենդանի գտնելու հույսով… Ու գտան…քառասունքդ լրանալու օրը…

Այսօր միանալու ես հերոս ընկերներիդ՝ Եռաբլուրում, ու բոլորիս թողնելու ես հավերժ սգավոր, բայց հպարտ քեզնով, երջանիկ՝ որ ճանաչել ու սիրել ենք քեզ, բայց թշվառ՝ որ երջանկությունն այդքան կարճ տևեց:

Հիշելու ենք աչքերիդ ու մաքրամաքուր հոգուդ լույսը: Հիշելու ենք որպես մի մարդու, որ ողջ ժամանակն ու եռանդը նվիրեց իր ազգային մշակույթի ուսումնասիրությանն ու պահպանմանը, ու կյանքը զոհաբերեց հայրենիքին:

Քո էությունը նկարագրող մի դրվագ եմ ուզում պատմել:

Ավիկը բանակ գնաց ԵՊՏՀ բակալավրատն ավարտելուց հետո: Ծառայեց հայ մայրերի և երիտասարդների մղձավանջ «Եղնիկներում»: Վերադարձավ՝ հմայված «Եղնիկների» ամեն ինչով՝ սկսած բնությունից և վերջացրած զինվորական առօրյայով, հիացած հայոց բանակով ու հատկապես իր հրամանատար Կ. Ջալավյանով (Քյոխ), որը մինչև վերջ մնաց զինվորականի նրա իդեալը:

Վերադարձավ ու ասեց. «Մեր բանակը կարգին դասագիրք չունի: Դասագիրք եմ գրելու հակատանկային զենքերի մասին»: Գրեթե բոլորը ծիծաղեցին (դե՝ նորավարտ տնտեսագետն ու՜ր, բանակի համար դասագիրք գրելն ու՜ր), մի քանիսս քաջալերեցինք (մտքով անցել ա, թող զբաղվի, եթե դա իրեն հաճույք կպատճառի):

Մի քանի ամսվա տքնաջան աշխատանքից ու անքուն գիշերներից հետո Ավիկը գիրքն ավարտում է ու տանում ՊՆ, ներկայացնում, բացատրում, թե ինչ է: Ինչ-որ մի սպա վերցնում է թղթապանակը, հեգնական քմծիծաղով մի կողմ դնում ու ասում, որ պետք է նայվի, քննարկվի, որոշում կայացվի … Մի խոսքով՝ անհույս գործ:

Որոշ ժամանակ անց Ավիկին հրավիրում են ՊՆ: «Գիրքդ նայել ենք: Ի՞նչքան հոնորար ես ուզում»: Ավիկը վիրավորանքից ու զայրույթից այլայլվում է. «Ի՞նչ հոնորար: Բանակիս համար եմ արել»: «Դեեե, պիտի խմբագրվի, ուղղվի, աշխատանք շատ կա անելու… բայց կտպենք» (վստահ եմ, որ սպան մտքում ծիծաղում է միամիտ տղայի վրա):

Էլի որոշ ժամանակ է անցնում, Ավիկին նորից հրավիրում են ՊՆ, արդեն տպագրված գրքի 3 թե 4 օրինակ նվիրում ու ճանապարհում: Ով երբևէ թեկուզ մի քանի տող տպագրել է, լավ կպատկերացնի Ավիկի սրտի թրթիռը, հուզմունքը, հպարտությունը, երբ ձեռքերի մեջ զգում է իր առաջին «ստեղծագործությունը» ու սկսում թերթել...

…Պարզվում է՝ Ավիկի գրած տեքստից ստորակետ անգամ չի փոխվել, միայն գծանկարների չափերն են փոքրացել, որից դրանք զգալի տուժել են: Սակայն գիրքը «գրել, վերահսկել, խմբագրել» են գեներալ-մայորներն ու գնդապետ-փոխգնդապետները: Իսկ Ա. Ավետիսյանը ներկայացվել էր ընդամենը որպես «մշակող ու թարգմանիչ»:
Ես չգիտեմ պարոնայք սպաներն ինչ հոնորար կերան, թող իրենց անուշ լինի, բայց Ավիկը գոհ ու երջանիկ էր՝ «բանակիս համար» գործ էր արել:

Այդպիսին էր մեր Ավիկը…

Արուս Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan