Այսօր՝ 21 հունվարի 2021թ., 00:00
Ափսոսում եմ, որ փողոցային լեքսիկոնին չեմ տիրապետում Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ նախագահ պաշտոնը նիկոլի կառավարման տարիներին մենք մեր տնտեսական պոտենցիալը հյուծել ենք Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, կանայք․ Դավիթ Շահնազարյան նիկոլն ու իր թիմն ամեն ինչ կործանել են Գերագույն գլխավոր վախկոտը ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ զրահաբաճկոն է կրո՞ւմ․ Ռոբերտ Մակարյան Չե՞ք գտնում, որ պետք է հրաժարական տաք, քանի որ տեղի է ունեցել ազգային եւ պետական ողբերգություն․ Ուրիխանյանը՝ Փաշինյանին Հայաստանի ֆրանսիական համալսարանում հարգեցին զոհված ուսանողների հիշատակը (Լուսանկարներ) 340 դոլար արժեցող շամպայն և 1900 դոլար արժեցող գինի․ Աննա Հակոբյանի էլիտար խնջույքը Մոսկվայում Քոչարյանի նախագահության շրջանում Ռուսաստանը զենք չի վաճառել Ադրբեջանին. Արամ Հարությունյան Նիկոլ Փաշինյանը միայն լավագույն կզողն է, այ հողատու օղռաշներ Armvoice-ը՝ Փաշինյանի հոդվածի մասին, որում նա գլուխ է խոնարհում 1990 թվականին Բաքվում զոհված ադրբեջանցիների առջեւ Չփոխելով Քոչարյանի խափանման միջոցը կարծես մեսիջ էին հղում, որ հանձնելու են Արցախն ու Շուշին. Արամ Հարությունյան Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման խնդիր կա Քոչարյանի իշխանության 10 տարիներին ունեցել ենք 92 մարտական զոհ․ ամրության և խաղաղության տարիներ Դենիս Թումասյանը` «Չայկայի» մարզական տնօրեն Չի բացառվում՝ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ. Ա.Զաքարյան Ռոհանին նշել է Իրանի կողմից միջուկային գործարքով պարտավորությունների կատարման պայմանները Ֆրենկ Լեմպարդն անհանգստացած է Դոլարի գինն էժանանում է համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ Դրեյքը Spotify-ում ունկնդրումների թվով համաշխարհային ռեկորդակիր է դարձել Մանջուկիչ. Իբրահիմովիչը գազան է դաշտում, ես ևս կփորձեմ լինել այդպիսին Ռոհանին Թրամփի հեռանալն անվանել է Աստծո շնորհ Խմբակցությունից դուրս եկած պատգամավորը պահպանում է բոլոր իրավունքները. Գեւորգ Դանիելյան Ես իմ պարտքն եմ համարում մեր երկրին ու ժողովրդին ծառայելը, առավել ևս, երբ երկրում ծանր իրավիճակ է. Վիտալի Բալասանյան Հայաստանի հավաքականը սկսում է պատրաստվել Եվրո-2022-ի ընտրական փուլին Շուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին. Իվետա Տոնոյան Որոնողական աշխատանքներ այսօր չեն անցկացվի․ Արցախի ԱԻՊԾ Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահին. նիկոլի հրահանգը կատարողները իջնում եւ հավասարվում են նրան 2018-ի հեղափոխականները թուրքերի տրոյական ձին էին Հայաստանում Բանակն ու զինվորին միմյանց հակադրելու` իշխանության «տեխնոլոգիան» Եթե «Գևորգ Բաղդասարյանը» «պարզապես» դատախազ է, ապա ես նրան «պարզապես» մաղթում եմ դատախազ աշխատել Շուշիում ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների թիվը Անհետ կորածների ու հաշմանդամության կարգերի տրամադրման գործընթացն արհեստականորեն ձգձգում են (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյանը միշտ շանտաժով է աշխատել, նա չի կարողանում բանակցությունների միջոցով խնդիրներ լուծել». Աղասի Ենոքյան (տեսանյութ) Փաշինյանն իր չստացված մանկության և ճնշված երիտասարդության մուռը Հայաստանից հանեց (տեսանյութ) Եղանակային պայմանների պատճառով պատգամավորները չեն կարողացել հասնել Ազգային ժողով ՀՔԾ-ն կարճել է Վանեցյանին առնչվող քրգործը Օնիկ Գասպարյանը շարունակում է հանդիպումներ ունենալ թե՛ նախկին նախագահների, թե՛ ընդդիմության առաջնորդների հետ Սա՛ Հայաստանը, մեր հողերը, մեր կյանքը, մեր հաղթական ոգին դավաճանած իշխանության ներկայացուցիչ է (տեսանյութ) Ես պատկերացնում եմ, թե ինչու է դավաճան իշխանությունը սեփական ժողովրդից թաքցնում գերիների թիվը Պատրոն Դավոն ու Սերժի Վաչոն. իշխանությունների սիրելին՝ մութ պատմությունների կիզակետում Հակաիշխանական ստատուսների համար զգուշացվել են. վախեցնում են, թե աշխատանքից կհեռացվեն Հայաստանը չի՞ կատարում կարեւոր համաձայնագրի կետերը Սյունիքի նախկին մարզպետը նոր կուսակցություն է ստեղծում Ովքեր են կողմ եղել քննիչ հանձնաժողով ստեղծելուն եւ ինչու է դեմ եղել ՀՀԿ-ն Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար «Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ գերիների վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին Օրվա խաղերի անոնս Էդմոն Մարուքյանն իր ծրագրերն ունի Շնորհակալություն խնջույքների համար, Վիգեն Ստեփանյան Տիեզերքում դատարկ տեղ չի մնում, դուք՝ բոլորդ, 7000 երեխու տեղ դատարկ եք թողել ու վախեցեք բումերանգից. Ա. Հովհաննիսյան Շուշին կրկին մերը կլինի, երբ ավելի լուրջ պետություն կլինենք ու դատախազները պատվերով հերոսներ չեն դատի Ադրբեջանը կառուցում է Շուշի տանող բազմաշերտ ճանապարհ. օգտագործման է հանձնվել ծառայողական ճանապարհը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները համաձայն չեն փաստաբանների փաստարկներին Իշխանությունը վախենում է պատերազմի ընթացքի կամ դրա նախապատրաստական շրջանի քննությունից. Մարուքյան Օմեգա-Արարատը ՀՔԾ-ում պետք է հարցաքննվեր որպես կասկածյալ. արդարադատության գեներալ–մայոր Լիոնել Մեսին որակազրկվել է Ստեփանակերտում արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում Երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Իբրահիմովիչը՝ «Միլանի» չեմպիոնության մասին. Ես հավատում եմ Զլատանին Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով Նման աստիճանի պաշտոնյայի նման պահվածքը գալիս է նրանից, որ մեր երկրում ունենք «համար մեկ լաչառ». Ռոբերտ Քոչարյան Թաթոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված հարցեր Քիչ առաջ իմացա, որ ՀՀ ռեմբո-իշխանությունները ԱԺ-ում քննարկել են միջուկային ռումբի ստեղծման հեռանկարները. Վահե Դավթյան Ես վստահ եմ, որ արտահերթ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է. Մարուքյան Քիմ Քարդաշյանը պարծեցել է Instagram-ում իր ռեկորդով Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի․ Արշավիր Ղարամյան Սյունիքում որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյուն է տեղի ունեցել. 2 փրկարար է տուժել Շուշին ընկավ 2 պատճառով. Խորհրդատվությունը տվել եմ, բայց այդ խորհրդատվությունը լսող է պետք. Սեյրան Օհանյան Հայաստանում գազաբալոններով մեքենաների վարորդները պարտավոր կլինեն ունենալ դրանց շահագործման լիցենզիա Մարզչական փոփոխություն A Սերիայում «Բուտաֆորիայի նման ստեղից ընտեղ դրվող պաշտոնյաների վերաբերյալ նոր հեռուստանախագիծ ա պետք սկսել»․ Արտյոմ Մարկոսյան Պղնձի գինը տատանվում է մակրոտնտեսական անորոշության ֆոնին Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ Շուռնուխ համայնքում էլեկտրական լարեր են անցկացրել, որ անասունները չանցնեն սահմանը Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար. նա անցնում է չորս քրգործերով. Պետրոս Ավետիսյանը չի շարունակի ելույթները «Տոբոլում» Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը խոստովանեց, որ չի հաղթահարել իր առջեւ դրված խնդիրը
Հարցում

Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ

Մենք պետք է ընդունենք, որ պարտվել ենք: Այս մասին իր հերթական ֆեյսբուքյան քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Ես չեմ դադարելու խոսել դեռեւս այն իրականության մասին, որի մեջ մենք ապրում ենք: Եւ դարձյալ որպես պատգամ եւ ուղեցույց ուրիշ տեղ չունեմ ես նայելու, բացի Աստվածաշունչ մատյանը, Սուրբ գիրքը, որը դժբախտաբար մեզ համար շատ հաճախ եղել է ժամանակ առ ժամանակ ընթերցելու քիչ, թե շատ գեղարվեստական գիրք, երբեմն էլ նեղության մեջ կամ հիվանդության ժամանակ փորձելու ինչ-որ բան գտնել այնտեղ, նույնիսկ մոգական, կախարդական ուժ հաղորդելու եւ այդպիսով փորձելու մեր բավարարվածությունը գտնել:

Այս օրերին անընդհատ ես աղոթքի, խոկումի, մտածումների մեջ փորձում եմ հասկանալ, թե հոգեւոր բովանդակությամբ ինչ է տեղի ունեցել եւ ինչ պիտի տեղի չունենա եւ ինչպես պետք է լինի մեր կյանքի զարգացումը, եւ այդ իմաստով, այո, ես դարձյալ շեշտելու եմ եւ ասելու եմ՝ մինչեւ այն ժամանակը, երբ բոլորով անխտիր՝ մեր երկրի առաջին պատասխանատուներից սկսած, երբ մենք չընդունենք, որ պարտվել ենք: Մենք պետք է ընդունենք, որ պարտվել ենք: Ես մի փոքր կանդրադառնամ, թե ինչպիսի արձագանքներ են եղել մեր նախկին խոսքերին, եւ մենք շեշտելու ենք դա՝ մինչեւ մենք չճաշակենք եւ չընդունենք խորությամբ, թե ինչպիսի վիճակում ենք գտնվում, մենք չենք կարող վերականգնումի տեսիլք ունենալ, ինչքան էլ գեղեցիկ այն ձեւակերպենք: Ո՛չ բիզնեսն է մեզ օգնելու, ո՛չ տնտեսությունն է օգնելու, ո՛չ էլ պարզ, մեծ ճառերն են օգնելու մեզ: Մեզ օգնելու է մեր ինքնագիտակցությունը, ինքնաճանաչողությունը եւ իրավիճակին ճիշտ գնահատական տալը հոգեւոր իմաստով, բովանդակությունը հասկանալ եւ այդպես փորձել առաջ շարժվել:

Մեզ նաեւ ասում են, որ աշխարհիկ գործերով մի զբաղվեք, զբաղվեք հոգեւոր գործերով եւ ազգը համախմբելով: Այո, մենք հենց դրանով էլ զբաղվում ենք: Ուրեմն պիտի դադարեցնենք բոլոր սոցիալական ծառայությունները, ուրեմն պիտի դադաերցնենք բոլոր տեսակի աջակցությունները, որոնք ձեր կարճ գլխում աշխարհիկ գործեր են»,-ասում է նա:

Նրա խոսքով` մեր ամբողջ գործունեությունը, առաքելությունը հիմնված է Աստծո պատգամի եւ խոսքի վրա, որի մեջ կարեւորագույն արժեքը՝ մարդը՝ որպես Աստծո ստեղծագործություն, ոչ թե որպես հումանիստական մոտեցում, ստեզծագործության թագն ու պսակը, որպես Աստծո հետ հաշտության գործիքը, փրկության ճանապարհորդը եւ նաեւ մարդու արժանապատվությունը բոլոր առումներով, եւ հետեւաբար, այս երկիրը մեր երկիրն է, սա կենսագրությունն է, մեր կյանքն է՝ իրա անցյալով, ներկայով, եւնաեւ ապագայով։

«Եւ այն ժամանակ, երբ այդ ծառայությունները բազում առիթներով եւ առումներով այս եկեղեցին իրականացնում է, ոչ մեկի աչքի եւ գլխի մեջ տեղ չի գտնում, որ դրանք աշխարհիկ գործեր են։ Եւ նույնիսկ այդ աշխարհիկ ասողներն են ակնկալում այդ աջակցությունը, եւ հսկայական բեռ է վերցվում հենց պետության ուսերից, որը, ես կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ։ Այս խոսքերի համար էլ կարող եք քննադատել եւ նախատել, բայց դա այդպես է։ Եւ մենք բոլոր ծառայությունները կատարում ենք միայն ու միայն հոգեւոր բովանդակությամբ եւ արժեքով։ Հանեք մեր կյանքի ոլորտներից Աստծո ներկայությունն ու հոգեւոր բովանդակությունը, ամեն ինչ կդադարի գոյություն ունենալուց։ Այո, մենք պարտվել ենք մեղքին, եւ այս գիտակցությունը պետք է ամեն օր մեր մեջ լինի, սովորական չդառնա նորից մեր կյանքը, որովհետեւ մենք սովորական վիճակում չենք գտնվում։ Մենք կարող ենք հաղթահարել դա եւ սերնդեսերունդ ունենալ մեր փրկության ճանապարհը թե՛ երկրում եւ թե՛ երկնքում, եթե մեր հայացքները նաեւ այնտեղ են ուղղված»,- ասում է Տավուշ թեմի առաջնորդը։

Գալստանյանի խոսքով` մեծ իմաստով հոգեւոր Հայաստանը պարտել է նոր Հայաստանին, մարդը պարտվեց քաղաքացուն, պաշտամունքը պարտվեց ժամանցին, սեռը պարտվեց գենդերին, եւ վերջապես բարոյական հասարակությունը պարտվեց քաղաքացիական հասարակությանը։

«Ի՞նչ է նշանակում մենք պարտվել ենք մեղքին։ Որոհետեւ մեծ իմաստով հոգեւոր Հայաստանը պարտել է նոր Հայաստանին, մեծ իմաստով մարդը պարտվեց քաղաքացուն, պաշտամունքը պարտվեց ժամանցին, սեռը պարտվեց գենդերին, եւ վերջապես բարոյական հասարակությունը պարտվեց քաղաքացիական հասարակությանը։ Այս սկզբունքներն են, որոնց մենք չփորձեցինք անդրադառնալ։ Ծաղրվեց, խավարամիտ համարվեց ամեն ինչ, ազգային նկարագրի տեսիլքը դարձավ հետադիմական, դարձավ ոչինչ, կոսմոպոլիտիզմը դարձավ առաջադիմական, կրթությունը դարձավ ուղղակի ինչ-որ մի բան, որը պարտավոր ենք անել դպրոցում, թե դրսում, կրթությունը չդարձավ դաստիարակություն, չդարձավ ուղղություն, նկարագիր, չդարձավ ի վերջո մարդու ստեղծագործություն։ Գիտելիքը դարձավ զուտ փող վաստակելու միջոց, ոչ թե ներդնելու, ոչ թե զարգացնելու, ոչ թե զորացնելու, այլ դարձավ ուղղակիորեն առեւտուր, մտքի վաճառականություն դարձավ։ Եւ ես, երբ այս բոլորի մասին մտածում եմ եւ մտածում էի, անդրադառնում եմ, որ մենք, ինչպես դեռ 90-ական թվականների սկզբին, երբ մուտք էինք գործում մեր անկախության պատմության այս շրջափուլը, հստակ էր մեզ համար, որ մենք դառնում ենք անապատի ժողովուրդ։ Այն պատմությունն է կրկնվում մեզ համար, երբ Աստված եգիպտական գերությունից դուրս էր բերում իր ժողովրդին։ Կհավատաք այդ պատմության ճշմարտացիությանը որպես պատմական դեպք, թե չեք հավատա, բայց դա իրականությունն է որպես ուղերձ եւ կենդանի օրինակ, եւ տեսեք զուգադիպությունը. Ամբողջ այդ անապատի պատմության մեջ, որի մեջ հիմա նաեւ մենք ենք գտնվում, մենք չենք ազատագրվել, այլ ազատագրության ճանապարհի մեջ էր մտել, եւ մենք էլ մեր անկախության հռչակումից ի վեր չենք ազատագրվել գերությունից, մենք ընթանում ենք այդ ճանապարհով։ Մենք ազատագրված լինելու տեսիլք ունենք, բայց չենք ձեւակերպել դա, ազատությունը ի՞նչ է մեզ համար, ինչի՞ց ենք ազատագրվելու։ Սա խորքային հասկացողություն է մեզ համար եւ դժբախտաբար մենք մեր բոլոր ժամանակների կառավարիչներից սկսած չձեւակերպեցինք դա։ Այնպես, ինչպես անապատի ժողովուրդն էր։ Այո, ստեղծվեցին կառույցներ, կարգվեցին դատավորներ, զանազան պատասխանատուներ այդ թափառող ժողովրդի համար, տղի ունեցան զանազան դեպքեր դավաճանության, ոչ դավաճանության, հերոսական հաղթանակների դեպքեր տեղի ունեցան, տրվեցին օրենքներ, կարգեր։ Եւ ճիշտ այդ ժամին, երբ պետք է սրբագրոծվեր ժողովուրդը եւ իր ուղղությունը որդեգրեր դեպի վերջնական ազատագրում, դեպի Ավետյաց երկիր, ժողովուրդն իր առաջնորդներով խրախճանքի մեջ էր՝ ոսկե հորթի պաշտամունք ունենալով, այսօրվա լեզվով՝ բիզնեսի պաշտամունքն ունենալով։ Ոսկե հորթը խորհրդանշում է այն բոլոր արատները, որոնք գոյություն ունեն կյանքում։ Ամբողջացնելով՝ մենք պարտվեցինք ոսկե հորթին, մոռացանք, ընդհանրապես մեր կյանքից դուրս դրեցինք Աստծո ուղղության պատգամը։ Եւ այս ճանապարհի մեջ աստվածպաշտությունը դժբախտաբար խոցվեց անձնապաշտությունից, կռապաշտությունից եւ արձանապաշտությունից։ Եւ ինչպես մեր ժողովրդի մեջ ընդունված է ասել՝ Հայկը պարտվե՞ց գոռոզ Բելին, ես ասում եմ՝ ոչ, խոցվեց գոռոզ Բելից։ Մենք 30 տարի դեգերում ենք անապատում, սա պետք է յուրաքանչյուրիս մտածումի առարկան դառնա, մենք պատրանք չպետք է ունենանք, որ արդեն Ավետյաց երկրում ենք։ Մենք հիշել ենք շատ եւ դեռ կհիշենք, եթե չմաքրվենք այդ ախտից, 30 տարի առաջ եղած մեր գերության օրերի քաղցրությունը, ինչպես այդ ժողովուրդն էր հիշում, ազատության ճանապարհի մեջ գտնվող ժողովուրդը հիշում էր դեռ իր կենցաղից պարտված լինելը։ Ազատությունը պարտվեց կենցաղին։ եւ Աստված պատգամեց՝ ասելով՝ դուք չեք տեսնելու Ավետյաց երկիրը, տեսնելու են նրանք, ովքեր ազատության ճանապարհի մեջ ձեւակերպել են եւ ընթանում են դեպի այդ ազատությունն ու ազատագրումը»,-ասում է նա։

Սրբազանի խոսքով` մեր դիմաց 10 տարի ժամանակ կա ամփոփելու մեր դեգերումները անապատում եւ հաստատելու եւ նվաճելու:

«Ամեն մարդ, ով ունեցել է գերության հիշողություն, ով ապրում է այդ գերության հիշողության կանոններով, նա մասնակցություն չի ունենալու եւ պատրաստ պիտի լինի չտեսնելու ավետյաց երկիրը։ Բայց ավետյաց երկիրը լինելու է, լինելու է մեր աղետյաց երկիրը։ Դաժան է լինելու դա չտեսնելը, այո, բայց դա անձնապաշտությունից վեր է, դա մեր հավիտենական ժողովրդի սերնդեսերունդ օրհնվելու պատգամն է։ Մենք ամիսներ շարունակ, եթե չասեմ տարիներով, անընդհատ խոսել ենք այսօրվա մասին, խոսել ենք, որ մեզ հաշտության օրակարգ է պետք։ Հաշտության օրակարգը չի նշանակում լղոզված իրականություն, ձեռքի ձեռքի տալ եւ վերջանալ, հաշտության օրակարգ նշանակում է՝ ամեն մարդ իր պատասխանատվությունը պետք է կրի դրա համար, մերձենա դրա համար։ Եւ առաջին հերթին այդ առաջարկությունը պիտի գա կառավարիչներից։ Հաշտության օրակարգը հրամայական է եղել եւ մնում եւ մնալու։ Այո, դա արյուն է պահանջում։ Աստված իրենից հեռացած ժողովրդի հետ հաշտվեց իր զավակի արյունով։ Հաշտությունը դյուրին բան չէ, դա զոհաբերություն է պահանջում, կտրվել է պահանջում բոլոր կապանքներից ու կախվածություններից։ Եւ այսօր էլ, այո, մեր իրավիճակին լուծում է անհրաժեշտ եւ այդ լուծումը այլ տեղից չի գալու, ժողովուրդը չի առաջարկելու, ոչ մեկ չի առաջարկելու այդ լուծումը, դրա պատասխանատուն պետք է լինեն մեր կառավարիչները։ Մենք ամիսներ առաջ նշեցինք ամիսներ առաջ, որ նշան մի փնտրեք տարբեր ձեւերով, մի փորձեք Աստծուն, նա ասում էր՝ այդ նշանը դաժան է լինելու, հնարավորությունը տվել է մեզ Աստված, այդ նշանի մեծագույն արտահայտությւնը մեր հաշտությունն է, որովհետեւ տունը որ մեջտեղից բաժանված է, դա սատանայից է եւ ավերակ է դառնալու։ Լղոզված խոսքեր չեն եկեք հաշտվենք, դա բոլորի պատասխանատվությունն է պահանջում, առանց մեղքը բարդելու ուրիշի վրա։ 30 տարի մեղադրել ենք բոլորին, բացի մեզնից։ Բոլորը ուրիշի աչքում մեղավոր են, բա ձե՞ր մեղավորությունը։ Պայմաններն են մեղավոր, հանգամանքներն են մեղավոր, աշխարհաքաղաքական վիճակներն են մեղավոր, սահմանների փակ լինելն է մեղավոր, նախկիններն են մեղավոր, ով ասես՝ մեղավոր է, ոչ ոք չասեց՝ ես եմ մեղավոր։ Հիսուսը ինքը վերցրեց բոլորի մեղքը իր վրա մարդկության հետ հաշտվելու համար։ Սա բացակայում է մեզ մոտ, որոհետեւ մեզ համար հավատքը կենդանության համար շատ քիչ աղերս ունի, այն մեզ համար պաշտամունքի մաս է կազմում երեւի, ավանդության մաս է կազմում»,-ասաց նա։

Տավուշի թեմի առաջնորդը ամփոփեց քարոզը ասելով, որ այս պատերազմը միջադեպերից մեկն էր, որ մեզ դաժան կերպով կանգնելու միջոց, հնարավորություն է տվել՝ հասկանալու, խորությամբ վերագնահատելու եւ ընթանալու դեպի ավետյաց երկրի տեսիլքը։

«Եւ այս պատճառով ինձ համար ամենասիրելի, մարգարեական, ցեղասպանության օրերից հետո գրված մեծագույն մարգարեությունը, որը մեզ համար ամենօրյա խորհուրդ պիտի լինի, վահան Տերյանի գրած տողերը, որոնք գրվել էին ցեղասպանությունից հետո տարաբախտ դարձած ժողովրդի համար եւ երբեք դադարեց ճշմարտություն լինելուց եւ նաեւ այս օրվա համար են՝ ասելք, որ «որպես փյունիք կրակից կելնես, կելնես նոր, գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր, արիացիր սիրտ իմ, ել հավատով տոկուն, կանգնիր հպարտ՝ որպես լույս, լեռն է մեր կանգուն»։ Դա պիտի լինի մեր ճանապարհը, բայց առանց հպարտության, այլ խոնարհումով, գիտակցությամբ, զղջումով,ապաշխարությամբ, արդեն իսկ մեր հերոս եղբայրների արյունը՝ որպես ապաշխարության, սրբագործման ճանապարհ, մեզ համար հեղվել է ընթանալու դեպի ավետյաց երկիր եւ պատրաստ լինելու նույնիսկ չտեսնեու այդ ավետյաց երկիրը, բայց պատրաս լինելու ծառայելու այն տեսնելու համար»,-հավելեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan