Այսօր՝ 22 հունվարի 2021թ., 00:00
Քաղաքացիները ծաղրում են էկոնոմիկայի նախարարի գրառումն իր օգնականի՝ հունվարի 28-ին աշխատել պատրաստվելու վերաբերյալ «Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի պատվերը․ այլ բացատրություն չունեմ». Բակուր Կարապետյան ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Դավիթ Խաչատուրյանը «Green Card» ունի Եթե կարդաք Ռ. Քոչարյանի «Կյանք եւ Ազատություն» գրքի այս հատվածները, ապա կհասկանաք, թե ինչու են կարմիրով նշված սրիկաները հիմա վրեժ լուծում Հայաստանում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, Ադրբեջանում՝ գովում. Գաբրելյանով Գագիկ Ջհանգիրյանը որդու անունով կեղծ աճուրդով Մոնումենտում մեծ հողատարածք է ձեռք բերել, որի մի մասի վրա առանձնառուն է կառուցել և այժմ վարձով է տալիս Մելանյա Թրամփը Սպիտակ տնից հեռանալիս խախտել է վերջին ավանդույթը «Իմ քայլը»-ը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահին Ի՞նչ գործ ուներ վարչապետը 2019 թ․ մայիսի 9-ին Շուշիում, երբ խմում և պարում էր, եթե այդ քաղաքի կարգավիճակը «ադրբեջանական» է Հիմնավոր կասկածներ ունեմ, որ ի սկզբանե որոշված էր, որ մենք պետք է հետ չգա­յինք․ մեզ հետ ո՛չ սպա մնաց, ո՛չ տեղանքը ճանաչող որևէ անձ Իշ­խանությունը չի պատկերացնում պաշտպանական համակարգում մեր ունեցած խնդիրներն ու անելիքները «Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն՝ կրկին ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցություններում». Ադամ Շիֆ ՀՀ սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների ներքո և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով․ ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան Հեռախոսի լապտերը կօգնի գտնել թաքնված տեսախցիկը Շիրակի նոր մարզպետին ինչո՞ւ էին ազատել առողջապահության փոխնախարարի պաշտոնից. ուշագրավ պատմություններ Բարդ թեստ պատգամավորների համար Հայկ Մարությանը տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել «Դու ի՞նչ ես հասկանում պետական կառավարումից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին»․ Ս.Օհանյանը՝ Փաշինյանին Քնելուց էլա տեսնե՞ս զրահաբաճկոնով քնում․ Գայանե Ասլամազյան Օլգա Բուզովան ու Դավա Մանուկյանը բաժանվել են Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ դատական համակարգը իշխող ուժի վերահսկողության տակ դնելու դեմ (տեսանյութ) Ինչու է Ստեփանակերտում միացել օդային տագնապի ազդանշանը նիկոլ ալիևը կարծում է, թե գերիներին վերադարձնելու հարցը կսպասի Ես իմ մի շարք ընկերների հետ ժամը 11-ից լինելու եմ Ազգային ժողովի դիմաց. «Հայրենիքի» մամուլի խոսնակ Զորացրված զինծառայողների զինգրքույկներում համատարած «վարորդ» է նշվում, որ չօգտվեն արտոնություններից Համառոտ պատմական ակնարկ բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը. Սենոր Հասրաթյան Պատերազմից հետո չի դիմացել, ազատվել է աշխատանքից Վարչապետի խորհրդա­կանը ղեկավարելու է մեկ տասնյակ փոխնախա­րարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին Շուշիի վերջնարարը կամ ինչո՞ւ եք զարմանում ու զայրանում վիժվածքի ելույթներից «Ռեալի» որոշ ֆուտբոլիստներ դժգոհել են, որ Զիդանն իրենց հետ չի խոսել 2–3 ամիս «Հուսով եմ Հայաստանի մեծաթիվ ադրբեջանական համայնքը գոհ ա»․ Ռաֆայել Հովհաննիսյան Շվեյցարիայում նիկաբ կրելու արգելքի հարցով հանրաքվե տեղի կունենա ԱԱԾ–ին ՀՀ–ի և Արցախի տարածքային ամբողջականության թեման չի հետաքրքրում․Տիգրան Աբրահամյանը՝ իրեն ԱԱԾ հրավիրելու մասին Արփինե Հովհաննիսյան. Փաշինյանն ու հակառուսական թիմը չեն ծուլացել քար գցել Ռուսաստանի բոստանը ԵՄ-ն Անկարայից սպասում է գործողություններ, այլ ոչ թե խոսքեր Ռոնալդու. «Միլանն» ու «Ինտերը» շատ ուժեղ են, բայց մենք կարող ենք հաղթել առաջնությունում Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանը օգտագործել է ՆԱՏՕ-ի զենքերը Սա սարսափեցնող իրականություն է եւ ինքը կարծես փախուստի դիմեց այս իրականությունից. Ժ. Դադասյանը՝ Վիգեն Ստեփանյանի մասին Խորհրդավոր ընկերներ. Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բացատրել է, թե որտեղ են Ջիգարխանյանի բնակարանները «Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ անիծվեն դավաճանները, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»․ Նազենի Հովհաննիսյան Փոխնախարարի և այլոց ինքնապաշտոնանկումը Կլոպ. Հիմա բարդ ժամանակներ են «Լիվերպուլի» համար Ինչ է անհրաժեշտ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելու դեպքում Արամ Գաբրելյանով.Հայկական կողմը պետք է այս անգամ պատրաստ լինի պատերազմի Դատարանը անվավեր է ճանաչել նախարարի որոշումը․Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը. Գագիկ Սուրենյան Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը համոզված է, որ ծառայում է դավաճանական իշխանություններին. Պետրոսյան ՀՀ առաջին օմբուդսմեն. Արցախն ազատագրողներին դատապարտելն Ադրբեջանի եւ Թուրքիայի վաղեմի երազանքն էր «Ալկոյանոյի» 41-ամյա դարպասապահի տպավորիչ ցուցանիշը «Ռեալի» դեմ խաղում Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն թանկացել է Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Samsung պատրաստում է M12 սմարթֆոն՝ վիթխարի մարտկոցով եւ «iPhone խցիկով» «Խոսել եմ երկու կարեւոր խնդրի մասին». Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովում «Նովայա գազետա». Ալիեւն Արցախի քրիստոնեական ժառանգության «ապահայկականացման» հետեւողական արշավ է սկսել Գիտնականները նշել են թոքերի եւ ստամոքսի քաղցկեղի անսպասելի ախտանիշ Գերիների վերադարձի հարցը և Ադրբեջանի հետ սահմանների որոշման խնդիրները ՄԻՊ-ը ներկայացրել է Ֆրանսիայի դեսպանն Հեղինակավոր Forbes-ի անդրադարձը՝ ԱՄՆ-ում յոգայի ամենաերիտասարդ կին մարզիչ՝ 15-ամյա Նատալի Ասատրյանին Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1, 2 եւ 6-ը․ դեկտեմբերի 31-ը եւս կլինի աշխատանքային. նոր նախագիծ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից. Արմեն Սարգսյանի հրամանագրով 3 տասնյակից ավելի զինծառայողները հետմահու պարգեւարտվել են ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով քրգործերը կարճվել են «Արարատ-Արմենիան» հրաժեշտ տվեց ևս մեկ լեգեոնականի «Իմքայլականները սկսել են բացահայտ մեղադրել ռուսներին»․ Մհեր Մկրտչյան Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 21 887 նոր դեպք Մոնղոլիայի վարչապետն առաջարկում է կառավարությանն ազատել ծննդկանի հետ կապված դեպքի պատճառով Մարտական կորուստները՝ Հայաստանի 4 ղեկավարների օրոք․ «Բարգավաճ Հայաստան». Չի կարելի ընտրություններ անցկացնել, երբ երկիրը կոլապսի մեջ է Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել. Փաստաբան Վարդան Մինասյանը կարող է վերադառնալ Ղազախստան Saint Laurent-ի ցուցադրության տեսագրությունը հավաքել է շուրջ 120,8 մլն դիտում Չինաստանում կրկին կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվել Նիկոլ Փաշինյանը գնացել է, պետք է ձեւավորվի նոր որակի իշխանություն. Վահե Հովհաննիսյան Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են, որ չորս օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել. Լեռնային Ղարաբաղում ավելի քան 2,3 հազար մարդ անհետ կորածների հարցով օգնության համար դիմել է քաղաքացիների ընդունման կետ 70 զինծառայողի ծնող դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով պատժել իրենց զավակների մահվան մեջ մեղավորներին (տեսանյութ) «Այս պահին կարգավիճակի հարց փաստացիորեն չի քննարկվում և դեռ մոտ ապագայում չի քննարկվելու»․ Մալաշենկո Ինչու՞ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից Ավետիք Հարությունյանը կեղծ ցուցմունքի դիմաց մարզպետի պաշտոն է «վաստակել» որդու համար Ռուսաստանի առաջարկած ծրագիրը թույլ էր տալիս ԼՂ հակամարտությունը կարգավորել առանց ուժի կիրառման. ՌԴ ԱԽ փոխքարտուղար
Հարցում

Արմեն Գեւորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

1․ Երկրում իշխանության ճգնաժամ է եւ այն ունի օբյեկտիվ բնույթ․ պատերազմի արդյունքում երկիրը հայտնվեց կապիտուլյանտի դերում, ինչն անընդունելի է հասարակության ու սփյուռքի զգալի մասի համար։ Քաղաքական ուժը, որը ժամանակին բոլորովին այլ ստարտային պայմաններում էր երկիրը ստացել, հասցրեց այն լրիվ այլ, շատ ավելի խոցելի վիճակի։ Այսօր եթե անգամ կառավարությունը պահպանում է իր իրավական լեգիտիմությունը, այն արդեն կորցրել է գլխավորը՝ հասարակական-քաղաքական լեգիտիմությունը։ Այս կառավարության հետագա աշխատանքը կբերի հասարակությանը նաեւ անխուսափելի բարոյական դեգրադացիայի՝ արմատախիլ անելով պատիվ, արժանապատվություն եւ ամոթ հասկացությունները։

2․ Բացի պատերազմի ամոթալի հետեւանքներից, բոլորի համար պարզ դարձավ, որ գործող կառավարությունն անընդունակ է լուծել նաեւ երկրի առաջ կանգնած՝ զարգացման ու պետական մենեջմենթի հարցերը։ Այն պարզապես ձախողում է ամեն ինչ։ Մինչեւ վերջին իրադարձությունները կառավարման փորձի ու պետական մտածողության բացակայությունը փոխհատուցվում էր բարձր հասարակական-քաղաքական լեգիտիմությամբ։ Այսօր արդեն դա էլ չկա։

3․ Քաղաքակիրթ աշխարհում նման իրավիճակներում գործող իշխանությունները հրաժարական են տալիս՝ հնարավորություն ստեղծելով երկրում նոր, բոլոր առումներով լեգիտիմ քաղաքական իշխանության ձեւավորման համար։ Անգամ պատերազմում պարտված քաղաքական ուժը կարող է մասնակցել ընտրություններին եւ պաշտպանել սեփական տեսակետը: 2018 թվականին այս իշխանության նախընտրական ծրագրում խոսք չի եղել Արցախյան հարցի նմանօրինակ լուծման մասին։ Ընտրողների հետ այս թեմայով պայմանագիր չի եղել։ Փոխարենը՝ եղել է հրապարակային խոստում՝ Արցախի հարցի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնել բաց, թափանցիկ եղանակով։ Խոստումը, ինչպես գիտենք, դրժվեց։

4․ 2018 թվականին եւս կար իշխանության ճգնաժամ, որը հանգուցալուծվեց գործող կառավարության հեռացմամբ եւ մթնոլորտում, երբ բոլորը գիտակցում էին նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անխուսափելիությունը։ Միակ խնդիրն այն էր, որ 2018 թվականին անցկացված արտահերթ ընտրությունների նպատակը չէր՝ երկրում ադեկվատ քաղաքական լանդշաֆտ ձեւավորել, այլ՝ պարզապես վերջնականապես իրավականորեն ձեւակերպել մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Միշտ, բոլոր ժամանակներում անհրաժեշտ է խուսափել իշխանությունն ամեն գնով պահելուց։ Իրավիճակը, երբ «ես չեմ պատրաստվում հրաժարական տալ» կամ «Հայաստանում չի լինելու ուրիշ վարչապետ, բացի Փաշինյանից», իսկական ֆեոդալիզմ է։

5․ Մյուս կողմից, սովորությունը՝ ընտրողներին դիմել միայն սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակով, Փաշինյանի կառավարման ողջ ընթացքին է հատուկ եղել։ Ցույցերի եւ հավաքների կազմակերպում համավարակի շրջանում՝ խնդրեմ։ Իսկ ահա անցկացնել ընտրություններ, որոնց արդյունքում ինքը կարող է կորցնել իշխանությունը, դա նրան իհարկե չի հետաքրքրում։

6․ Որքան երկար է ձգվում իշխանության անորոշությունը, այնքան ավելի դժվար է լինելու գործողների համար՝ հեռանալ հանդարտ ռեժիմում։ Ագրեսիան, ատելությունը եւ չարությունը շուտով սկսելու են կուտակվել ոչ թե ֆեյսբուքի վիրտուալ աշխարհում, այլ՝ կոնկրետ մարդկանց մտքերում եւ սրտերում։ Դա վտանգավոր է դառնում նաեւ երկրի համար՝ նրա զարգացման հեռանկարի եւ նոր ուժով ու նոր ծավալով ծագող ծանր մարտահրավերների չեզոքացման հնարավորության առումով։

7․ Պարզ ճշմարտություն է նաեւ, որ Արցախի շուրջ բանակցությունները շարունակելու եւ վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար բանակցողը պետք է ունենա իր ընտրողների ամուր մանդատը։ Եթե դու այդքա՛ն վստահ ես քո իրավացիության մեջ եւ ցանկանում ես շարունակել քո քաղաքականությունը, ապա նոր մանդատ ստացիր ընտրողներիցդ ու շարունակիր։ Արցախի հարցով ապագա լուծումների ֆորմատը կարող է տարբեր լինել՝ քաղաքական տարբեր ուժերի պատկերացումներում։ Ակնհայտ է, որ ապագա ընտրություններում այս հարցը դառնալու է որոշիչ։ Հնարավոր չի լինելու նաեւ խուսափել Հայաստանի երկարաժամկետ անվտանգության ապահովման երաշխիքների քննարկումից։ Ո՞վ եւ ինչպե՞ս է տեսնում այս հարցի լուծումը ստեղծված պայմաններում։ Ոչ մի սոցիոլոգիական հարցում չի կարող որոշել հանրային տրամադրություններն այս իրավիճակում։ Միայն նոր ընտրություններն են կարող դա անել։

8․ Իշխանության լեգիտիմությունը կարեւոր է նաեւ Հայաստանի արտաքին գործընկերների համար։ Այս հարցն առայժմ չեն բարձրացնում Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Բայց դա ժամանակավոր է։ Այս երկրու երկրներին առայժմ ձեռնտու է շարունակել աշխատանքը Փաշինյանի խոցելի կառավարության հետ, որպեսզի ապահովվի ընդունված որոշումների անբեկանելիությունը։ Փաշինյանի կառավարությունն այլեւս չի կարող ունենալ նախկին նշանակությունը արեւմուտքի եւ Իրանի համար։ Արեւմուտքը հաշվարկել էր, որ Նիկոլի ավտորիտար իշխանության ամրապնդման լուռ աջակցության դեպքում կստանա որոշակի առավելություն կամ, առնվազն, կհասնի Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը տարածաշրջանային գործընթացների վրա։ Հիշեք ժողովրդավարական Եվրոպայի չեզոք արձագանքը՝ հակասահմանադրական հանրաքվեի որոշման ընդունմանը, իսկ հետո էլ՝ ԱԺ միջոցով ՍԴ նոր կազմի որոշմանը։ Նիկոլն էլ ըստ էության “գցեց” իր արեւմտյան գործընկերներին։ Երկրին պետք է նոր իշխանություն, որպեսզի կարողանանք արտաքին աշխարհի հետ նորովի հարաբերվել։

9. Ինչու՞ է անհրաժեշտ անցումային կառավարություն ձեւավորել գործող ԱԺ պայմաններում։ Այն բանի համար, որպեսզի գործընթացներն իրականացվեն բացառապես սահմանադրական ճանապարհով։ Միեւնույն ժամանակ պետք է բացառել 2018 թվականի իրավիճակի կրկնությունը, երբ ընտրությունների ողջ առերեւույթ ազնվության եւ արդարության պարագայում դրանց արդյունքներն ի սկզբանե պարզ էին, եւ երկրում չձեւավորվեց էֆեկտիվ քաղաքական լանդշաֆտ։ Մեզ պետք է լինելու հասնել ընտրություններին ընտրողների առավելագույն մասնակցության, ինչը տեղի չունեցավ 2018-ին։ Անցումային կառավարությունը չպետք է ներգրավված լինի ներքաղաքական գործընթացներում, նրա գործունեության շրջանում իրավիճակը երկրում պետք է հանդարտվի, ընտրողները պետք է ժամանակ ու հնարավորություն ստանան՝ գիտակցել, թե ինչ է կատարվել՝ ինքնուրույն, առանց ֆեյսբուքյան ֆեյքային ուղեղալվացման, հիմնական քաղաքական կուսակցություններն էլ պետք է կողմնորոշվեն ու ներկայացնեն իրենց գործողությունների ծրագրերը։ Անհրաժեշտ է, որ մթնոլորտը սառի, ընդհանուր լարվածությունն իջնի, կրքերը հանդարտվեն։ Նիկոլի գլխավորած այս կառավարության օրոք դա չի կարող տեղի ունենալ։ Անցումային կառավարությունը լինելու է ժամանակավոր, բայց իր աշխատանքը պետք է բեկումնային լինի։ Այն պետք է թույլ չտա պետականության դեֆոլտը։

10․ Ակնհայտ է նաեւ, որ այսօր բարձրաձայն հանդես եկողները հիմնականում հասարակության առավել կրթված, առաջադեմ շերտերն են՝ քաղաքականապես առավել գրագետ։ Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է գործընթացներին հետեւել տնից՝ վախենալով ոչ թե վիրուսից, այլ, առավելապես, հնարավոր հետապնդումներից։ Շատերն առայժմ ապրում են՝ փորձելով համակերպվել իրենց նոր վշտի հետ։ Սակայն այս ամենը չպետք է ազդի սկսված քաղաքական գործընթացի ելքի վրա։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անխուսափելի է։ Որոշակի պատմական ժամանակահատվածներում քաղաքական գործընթացների անխուսափելիությունն ապահովում է հասարակության հենց առաջադեմ հատվածը՝ վերնախավը։ Այդ պատճառով հենց հասարակության վերնախավն այսօր կոչված է որոշումներ կայացներ ոչ միայն իր, այլ՝ բոլորի կողմից ու բոլորի համար։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan