Այսօր՝ 22 հունվարի 2021թ., 00:00
Նոր տեղադրված վերելակները պատուհաս են դարձել ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու հրապարակումների հիման վրա դեռևս գործ չի հարուցվել «Շիշ բռնողի» փեսայի կողմից քննիչին ծեծի ենթարկելու գործով կան մեղադրյալներ. քննիչը տուժող է ճանաչվել Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է Քաղաքացիները ծաղրում են էկոնոմիկայի նախարարի գրառումն իր օգնականի՝ հունվարի 28-ին աշխատել պատրաստվելու վերաբերյալ «Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի պատվերը․ այլ բացատրություն չունեմ». Բակուր Կարապետյան ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Դավիթ Խաչատուրյանը «Green Card» ունի Եթե կարդաք Ռ. Քոչարյանի «Կյանք եւ Ազատություն» գրքի այս հատվածները, ապա կհասկանաք, թե ինչու են կարմիրով նշված սրիկաները հիմա վրեժ լուծում Հայաստանում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, Ադրբեջանում՝ գովում. Գաբրելյանով Գագիկ Ջհանգիրյանը որդու անունով կեղծ աճուրդով Մոնումենտում մեծ հողատարածք է ձեռք բերել, որի մի մասի վրա առանձնառուն է կառուցել և այժմ վարձով է տալիս Մելանյա Թրամփը Սպիտակ տնից հեռանալիս խախտել է վերջին ավանդույթը «Իմ քայլը»-ը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահին Ի՞նչ գործ ուներ վարչապետը 2019 թ․ մայիսի 9-ին Շուշիում, երբ խմում և պարում էր, եթե այդ քաղաքի կարգավիճակը «ադրբեջանական» է Հիմնավոր կասկածներ ունեմ, որ ի սկզբանե որոշված էր, որ մենք պետք է հետ չգա­յինք․ մեզ հետ ո՛չ սպա մնաց, ո՛չ տեղանքը ճանաչող որևէ անձ Իշ­խանությունը չի պատկերացնում պաշտպանական համակարգում մեր ունեցած խնդիրներն ու անելիքները «Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն՝ կրկին ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցություններում». Ադամ Շիֆ ՀՀ սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների ներքո և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով․ ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան Հեռախոսի լապտերը կօգնի գտնել թաքնված տեսախցիկը Շիրակի նոր մարզպետին ինչո՞ւ էին ազատել առողջապահության փոխնախարարի պաշտոնից. ուշագրավ պատմություններ Բարդ թեստ պատգամավորների համար Հայկ Մարությանը տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել «Դու ի՞նչ ես հասկանում պետական կառավարումից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին»․ Ս.Օհանյանը՝ Փաշինյանին Քնելուց էլա տեսնե՞ս զրահաբաճկոնով քնում․ Գայանե Ասլամազյան Օլգա Բուզովան ու Դավա Մանուկյանը բաժանվել են Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ դատական համակարգը իշխող ուժի վերահսկողության տակ դնելու դեմ (տեսանյութ) Ինչու է Ստեփանակերտում միացել օդային տագնապի ազդանշանը նիկոլ ալիևը կարծում է, թե գերիներին վերադարձնելու հարցը կսպասի Ես իմ մի շարք ընկերների հետ ժամը 11-ից լինելու եմ Ազգային ժողովի դիմաց. «Հայրենիքի» մամուլի խոսնակ Զորացրված զինծառայողների զինգրքույկներում համատարած «վարորդ» է նշվում, որ չօգտվեն արտոնություններից Համառոտ պատմական ակնարկ բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը. Սենոր Հասրաթյան Պատերազմից հետո չի դիմացել, ազատվել է աշխատանքից Վարչապետի խորհրդա­կանը ղեկավարելու է մեկ տասնյակ փոխնախա­րարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին Շուշիի վերջնարարը կամ ինչո՞ւ եք զարմանում ու զայրանում վիժվածքի ելույթներից «Ռեալի» որոշ ֆուտբոլիստներ դժգոհել են, որ Զիդանն իրենց հետ չի խոսել 2–3 ամիս «Հուսով եմ Հայաստանի մեծաթիվ ադրբեջանական համայնքը գոհ ա»․ Ռաֆայել Հովհաննիսյան Շվեյցարիայում նիկաբ կրելու արգելքի հարցով հանրաքվե տեղի կունենա ԱԱԾ–ին ՀՀ–ի և Արցախի տարածքային ամբողջականության թեման չի հետաքրքրում․Տիգրան Աբրահամյանը՝ իրեն ԱԱԾ հրավիրելու մասին Արփինե Հովհաննիսյան. Փաշինյանն ու հակառուսական թիմը չեն ծուլացել քար գցել Ռուսաստանի բոստանը ԵՄ-ն Անկարայից սպասում է գործողություններ, այլ ոչ թե խոսքեր Ռոնալդու. «Միլանն» ու «Ինտերը» շատ ուժեղ են, բայց մենք կարող ենք հաղթել առաջնությունում Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանը օգտագործել է ՆԱՏՕ-ի զենքերը Սա սարսափեցնող իրականություն է եւ ինքը կարծես փախուստի դիմեց այս իրականությունից. Ժ. Դադասյանը՝ Վիգեն Ստեփանյանի մասին Խորհրդավոր ընկերներ. Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բացատրել է, թե որտեղ են Ջիգարխանյանի բնակարանները «Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ անիծվեն դավաճանները, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»․ Նազենի Հովհաննիսյան Փոխնախարարի և այլոց ինքնապաշտոնանկումը Կլոպ. Հիմա բարդ ժամանակներ են «Լիվերպուլի» համար Ինչ է անհրաժեշտ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելու դեպքում Արամ Գաբրելյանով.Հայկական կողմը պետք է այս անգամ պատրաստ լինի պատերազմի Դատարանը անվավեր է ճանաչել նախարարի որոշումը․Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը. Գագիկ Սուրենյան Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը համոզված է, որ ծառայում է դավաճանական իշխանություններին. Պետրոսյան ՀՀ առաջին օմբուդսմեն. Արցախն ազատագրողներին դատապարտելն Ադրբեջանի եւ Թուրքիայի վաղեմի երազանքն էր «Ալկոյանոյի» 41-ամյա դարպասապահի տպավորիչ ցուցանիշը «Ռեալի» դեմ խաղում Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն թանկացել է Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Samsung պատրաստում է M12 սմարթֆոն՝ վիթխարի մարտկոցով եւ «iPhone խցիկով» «Խոսել եմ երկու կարեւոր խնդրի մասին». Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովում «Նովայա գազետա». Ալիեւն Արցախի քրիստոնեական ժառանգության «ապահայկականացման» հետեւողական արշավ է սկսել Գիտնականները նշել են թոքերի եւ ստամոքսի քաղցկեղի անսպասելի ախտանիշ Գերիների վերադարձի հարցը և Ադրբեջանի հետ սահմանների որոշման խնդիրները ՄԻՊ-ը ներկայացրել է Ֆրանսիայի դեսպանն Հեղինակավոր Forbes-ի անդրադարձը՝ ԱՄՆ-ում յոգայի ամենաերիտասարդ կին մարզիչ՝ 15-ամյա Նատալի Ասատրյանին Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1, 2 եւ 6-ը․ դեկտեմբերի 31-ը եւս կլինի աշխատանքային. նոր նախագիծ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից. Արմեն Սարգսյանի հրամանագրով 3 տասնյակից ավելի զինծառայողները հետմահու պարգեւարտվել են ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով քրգործերը կարճվել են «Արարատ-Արմենիան» հրաժեշտ տվեց ևս մեկ լեգեոնականի «Իմքայլականները սկսել են բացահայտ մեղադրել ռուսներին»․ Մհեր Մկրտչյան Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 21 887 նոր դեպք Մոնղոլիայի վարչապետն առաջարկում է կառավարությանն ազատել ծննդկանի հետ կապված դեպքի պատճառով Մարտական կորուստները՝ Հայաստանի 4 ղեկավարների օրոք․ «Բարգավաճ Հայաստան». Չի կարելի ընտրություններ անցկացնել, երբ երկիրը կոլապսի մեջ է Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել. Փաստաբան Վարդան Մինասյանը կարող է վերադառնալ Ղազախստան Saint Laurent-ի ցուցադրության տեսագրությունը հավաքել է շուրջ 120,8 մլն դիտում Չինաստանում կրկին կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվել Նիկոլ Փաշինյանը գնացել է, պետք է ձեւավորվի նոր որակի իշխանություն. Վահե Հովհաննիսյան Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են, որ չորս օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել. Լեռնային Ղարաբաղում ավելի քան 2,3 հազար մարդ անհետ կորածների հարցով օգնության համար դիմել է քաղաքացիների ընդունման կետ
Հարցում

Իրավապաշտպանները՝ դիմակավորված ոստիկանների մասին

Yerevan.Today-ը գրում է. «Հետպատերազմյան Հայաստանում նոյեմբերի 10-ից՝ Արցախի մի շարք շրջաններ վարչապետի կողմից հանձնելու վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, ՀՀ ներքաղաքական կյանքում բուռն զարգացումներ են։ Մասնավորապես այդ համաձայանգրի կետերը չընդունող քաղաքացիները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ակցիաներով, հավաքներով, փողոցներ փակելով։

Վերջինի ժամանակ խաղաղ ցուցարարների նկատմամբ գործողություններ էին իրականացնում մեծաքանակ դիմակավարոված ոստիկաններ, որոնք ոստիկանության պնդմամբ իրենց աշխատակիցներն են։ Այդ ոստիկանները, տարբերանշաններ չունեյին, հագած էին նոր, համազգեստ, որը մինչ այդ չէր եղել, Ոստիկանության կիրառման մեջ։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ոստիկանների դիմակավորված լինելու երկու հնարավոր պատճառ է տեսնում․

«Առաջինը՝ հնարավոր է իրենք՝ ոստիկաններն են հրաժարվել սեփական դեմքով մասնակցել Շուշին հանձնած եւ հայրենիքը թշնամուն ծախած մարդկանց պաշտպանությանը։ Սա մի տարբերակն է։ Եվ երկրորդ՝ հնարավոր է այդ մարդկանց մի մասը ընդհանրապես ոստիկաններ չեն եւ նրանց չիդենտիֆիկացնելու համար հագցրել են դիմակները»։

Իրավապաշտպանը խոսելով դրա հետեւանքների մասին, նշեց․ «Շատ դիպուկ էր այդ միջադեպերից հետո Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որտեղ մանրամասն իրավական տեսանկյունից հիմնավորվում էր դիմակավոր ոստիկաններ օգտագործելու անթույլատրելիությունը։ Հետեւանքները այն կարող են լինել, որ այդ մարդիկ կարող են ուժ կիրառել եւ իրենց անպատիժ զգալ հետագայում պատասխանատվությունից խուսափելու ակնկալիքով»։

Մելիքյանը նշեց, որ նկատելի են եղել դեպքեր, որ դիմակավորված ոստիկանները բիրտ ուժ են կիրառել, որի պարագայում նրանց նույնականացնելը դժվար է։

«Հատկապես նկատելի էր դաշնակցական երիտասարդների նկատմամբ կիրառված գործողություններ, որոնք մի երկու շաբաթ առաջ հայրենիք էին պաշտպանում։ Որոշ դեպքերում պետք է ընդունել, որ ոստիկանները բավական կոռեկտ են իրենց դրսեւորում, հիմնականում հասկանում են, որ իրենց համար դա ընդամենը հրահանգ է, որ ինչ-որ կերպ պետք է կատարել։ Այդ մարդիկ էլ հասկանում են, որ գործ ունեն արդար պահանջ ներկայացնող մարդկանց հետ», - ասաց նա։

Թե ինչպես պետք է կանխել ոստիկանական նման գործությունյունը, իրավապաշտպանը մեջբերում է ՄԻՊ-ի հայտարարությունը, որից պետք է բխեն պետության գործողություններտը․

«Որոշումը կայացվում է այս իշխանությունների կողմից։ Սակայն ես մի բան կնշեմ, ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, որպեսզի մարդիկ առանց ուժ կիրառելու ընդամենը դիմակազերծեն դիմակավոր ոստիկաններին։ Չկա որեւէ իրավախախտում դիմակավորված ոստիկանների դիմակազերծելու մեջ, այն պարագայում, երբ որ դրանք կիրականացնեն ուժային գործողություն քաղաքացիների նկատմամբ։ Լրիվ ընդունելի է, որ մարդիկ տեսնեն, թե այդ ովքեր են ուժ կիրառում։

Իսկ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմակավորված ոստիկանների առկայությունը եւ խաղաղ հավաքների միջամտությունը անօրինականություն է․ «Մեկնաբանվում է՝ իբր ռազմական դրության ժամանակ հավաքներ անցկացնել չի կարելի, որն աբսուրդ է, որովհետեւ ռազմական դրությունը թեկուզ պաշտոնապես հայտարարված է, բայց պատերազմն ավարտվել է խայտառակ կապիտուլյացիայով եւ ռազմական դրություն պահպանելը միայն իշխանության պահպանման համար է»։

Իշխանյանի բնորոշմամբ՝ սեւազգեստ, դիմակով եւ «նինձնայների» տեսքով ուժերի առկայությունը մարդկանց սարսափեցնելու նպատակ ունի․ «Ոստիկանության հնարավոր ապօրինի գործողություններից հետո պետք է նույնականացվի բռնություն գործադրած ոստիկանը՝ հետագա պատասխանատվություն կրելու համար, սակայն այս պարագայում միանման սեւ հագածները օրենքից դուրս են եւ որեւէ ձեւով հետագայում նրանց անօրինական արարքների համար չի նախատեսվելու պատասխանատվություն։ Այսինքն տեղի է ունենում ահաբեկում, բռնություններ մեկ նպատակի համար՝ սեփական իշխանությունը պաշտպանելու։ Այն էլ այն իշխանությունը, որը ամեն ինչ ձախողել է, երկիրը պարտության է մատնել եւ ոչ միայն Արցախն է հանձնել, այլեւ ՀՀ սուվերենությունը՝ խախտելով սահամանդրությունը եւ քրօրենսգիրքը»։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հնարավոր է օլիգարխների թիկնապահներն են իրականում սեւազգես ոստիկանները, իրավապշատպան չբացառեց, նշելով, որ հավանական է՝ վարչապետը ստիպել է օլիգարխներին թիկնապահներ տրամարդել, հակառակ դեպքում նա նրանց կսնանկացնի։

Ինչ վերաբերում է ոստիկանական բիրտ գործողությունների եւ հետագայում դիմակավորված անձանց ապօրինությունների կանխմանը, Իշխանյանը նկատեց․

«Այսօրվա ոստիկանությունը իրականում վարչապետի անձնական պաշտպանության թիկնապահական գվարդիա է։ Թե ինչ է նշանակում այսօրվա ոստիկանություն՝ կարելի է իմանալ նախկին պաշտոնյաների հայտարարություններից, օրինակ՝ Վալերի Օսիպայանի։ Իսկ կանխելու միակ ձեւը՝ պետք է հետեւողական լինի ընդդիմությունը իր պայքարում եւ մենք չպետք է ունենանք անտարբեր հասարակություն, հասարակությունը չպետք է հաշտվի հայրենիքի կորստի հետ, սա է այդ ամենի դեմ միակ միջոցը, որովհետեւ մենք չունենք իրավական պետություն, քանզի այդ անօրիանականությունների համար իրավական պետությունում վաղուց պետք է իրավապահ մարմինները գործ հարուցած լինեին, սակայն իրավապահ մարմինները գտնվում են վարչապետի գրպանում»։

Դիմակավորված ոստիկանների հետագա հնարավոր ապօրինի գործողությունները կանխելու միջոցների վերբարերյալ փորձեցինք նաեւ մեկնաբանություն ստանալ ՄԻՊ-ից, որը հղում անելով իր հայտարարությանը նշեց, որ ավելացնելու այլ բան չունեն։

ՄԻՊ-ի հայտարարությունը՝ ստորեւ․

«Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի:

Դա նախեւառաջ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հավաքների ընթացքում ոստիկանական ծառայողներին հնարավոր լինի հստակ եւ անհատապես նույնականացնել: Դրանից բացի, դա Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր որեւէ տեսակի վատ վերաբերմունք թույլ չտալու երաշխիք է: Ավելին, այս պրակտիկան կարող է դժվարացնել ենթադրյալ իրավախախտների անհատականացումը վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ կամ տեղեկություններ քննելիս:

Ուստի, Ոստիկանությունը պետք է գործի այնպես, որ ապահովված լինի իր գործողությունների կանխատեսելիությունը եւ որոշակիությունը հավաքի կամ քաղաքացիական որեւէ այլ ակցիայի մասնակիցների համար: Խոսքը վերաբերում է նաեւ նրան, որ մարդու համար պետք է պարզ լինի ոստիկանության ծառայողի որոշակիացված հանդերձանքը:

Մարդու իրավունքների պաշտպանը Ոստիկանությունից ստացել է հավաստիացում, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության ծառայողներ։

Այս երեւույթը Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել էր նաեւ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ մի շարք դեպքերում հանրային վայրերում հավաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրավվում էին Ոստիկանության դիմակավորված ծառայողներ:

Դիմակների կամ այլ հատուկ հանդերձանքի օգտագործումը կարելի է միայն հատուկ դեպքերում, որոնց անհրաժեշտությունը հիմնավորվում է կոնկրետ իրավիճակի հանգամանքներով եւ անհրաժեշտ է ոստիկանների անվտանգության ու իրավաչափ այլ նպատակների համար:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Ոստիկանության Երեւանի եւ Գյումրիի բաժիններ արագ արձագանքման այցեր իրականացրած խմբերի արձանագրած արդյունքները կամփոփվեն եւ անհրաժեշտ պարզաբանումների պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan