Թուրքիան նախատեսում է երկաթուղի կառուցել դեպի Ադրբեջան
«Կովկասում վերջին իրադարձությունների ֆոնին» Թուրքիան մտադիր է երկաթուղի կառուցել դեպի Ադրբեջանի Նախիջևան,-հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ղեկավար Ադիլ Կարաիսմայիլօղլուն:
«Կովկասում վերջին իրադարձությունների ֆոնին մենք նախատեսում ենք Նախիջևանի ուղղությամբ երկաթուղի կառուցել: Նախնական ուսումնասիրությունները շուտով կավարտվեն»,-Կարայսմայիլօղլուին մեջբերել է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող կենտրոնի վերաբերյալ, նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»: Դրանից առաջ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան կաշխատեն Ղարաբաղի հարցով՝ Ադրբեջանի տարածքում գտնվող դիտորդական կենտրոնի միջոցով, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի գնացել»: