Այսօր՝ 22 հունվարի 2021թ., 00:00
Ես իմ մի շարք ընկերների հետ ժամը 11-ից լինելու եմ Ազգային ժողովի դիմաց. «Հայրենիքի» մամուլի խոսնակ Զորացրված զինծառայողների զինգրքույկներում համատարած «վարորդ» է նշվում, որ չօգտվեն արտոնություններից Համառոտ պատմական ակնարկ բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը. Սենոր Հասրաթյան Պատերազմից հետո չի դիմացել, ազատվել է աշխատանքից Վարչապետի խորհրդա­կանը ղեկավարելու է մեկ տասնյակ փոխնախա­րարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին Շուշիի վերջնարարը կամ ինչո՞ւ եք զարմանում ու զայրանում վիժվածքի ելույթներից «Ռեալի» որոշ ֆուտբոլիստներ դժգոհել են, որ Զիդանն իրենց հետ չի խոսել 2–3 ամիս «Հուսով եմ Հայաստանի մեծաթիվ ադրբեջանական համայնքը գոհ ա»․ Ռաֆայել Հովհաննիսյան Շվեյցարիայում նիկաբ կրելու արգելքի հարցով հանրաքվե տեղի կունենա ԱԱԾ–ին ՀՀ–ի և Արցախի տարածքային ամբողջականության թեման չի հետաքրքրում․Տիգրան Աբրահամյանը՝ իրեն ԱԱԾ հրավիրելու մասին Արփինե Հովհաննիսյան. Փաշինյանն ու հակառուսական թիմը չեն ծուլացել քար գցել Ռուսաստանի բոստանը ԵՄ-ն Անկարայից սպասում է գործողություններ, այլ ոչ թե խոսքեր Ռոնալդու. «Միլանն» ու «Ինտերը» շատ ուժեղ են, բայց մենք կարող ենք հաղթել առաջնությունում Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանը օգտագործել է ՆԱՏՕ-ի զենքերը Սա սարսափեցնող իրականություն է եւ ինքը կարծես փախուստի դիմեց այս իրականությունից. Ժ. Դադասյանը՝ Վիգեն Ստեփանյանի մասին Խորհրդավոր ընկերներ. Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բացատրել է, թե որտեղ են Ջիգարխանյանի բնակարանները «Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ անիծվեն դավաճանները, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»․ Նազենի Հովհաննիսյան Փոխնախարարի և այլոց ինքնապաշտոնանկումը Կլոպ. Հիմա բարդ ժամանակներ են «Լիվերպուլի» համար Ինչ է անհրաժեշտ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելու դեպքում Արամ Գաբրելյանով.Հայկական կողմը պետք է այս անգամ պատրաստ լինի պատերազմի Դատարանը անվավեր է ճանաչել նախարարի որոշումը․Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը. Գագիկ Սուրենյան Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը համոզված է, որ ծառայում է դավաճանական իշխանություններին. Պետրոսյան ՀՀ առաջին օմբուդսմեն. Արցախն ազատագրողներին դատապարտելն Ադրբեջանի եւ Թուրքիայի վաղեմի երազանքն էր «Ալկոյանոյի» 41-ամյա դարպասապահի տպավորիչ ցուցանիշը «Ռեալի» դեմ խաղում Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն թանկացել է Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Samsung պատրաստում է M12 սմարթֆոն՝ վիթխարի մարտկոցով եւ «iPhone խցիկով» «Խոսել եմ երկու կարեւոր խնդրի մասին». Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովում «Նովայա գազետա». Ալիեւն Արցախի քրիստոնեական ժառանգության «ապահայկականացման» հետեւողական արշավ է սկսել Գիտնականները նշել են թոքերի եւ ստամոքսի քաղցկեղի անսպասելի ախտանիշ Գերիների վերադարձի հարցը և Ադրբեջանի հետ սահմանների որոշման խնդիրները ՄԻՊ-ը ներկայացրել է Ֆրանսիայի դեսպանն Հեղինակավոր Forbes-ի անդրադարձը՝ ԱՄՆ-ում յոգայի ամենաերիտասարդ կին մարզիչ՝ 15-ամյա Նատալի Ասատրյանին Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1, 2 եւ 6-ը․ դեկտեմբերի 31-ը եւս կլինի աշխատանքային. նոր նախագիծ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից. Արմեն Սարգսյանի հրամանագրով 3 տասնյակից ավելի զինծառայողները հետմահու պարգեւարտվել են ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով քրգործերը կարճվել են «Արարատ-Արմենիան» հրաժեշտ տվեց ևս մեկ լեգեոնականի «Իմքայլականները սկսել են բացահայտ մեղադրել ռուսներին»․ Մհեր Մկրտչյան Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 21 887 նոր դեպք Մոնղոլիայի վարչապետն առաջարկում է կառավարությանն ազատել ծննդկանի հետ կապված դեպքի պատճառով Մարտական կորուստները՝ Հայաստանի 4 ղեկավարների օրոք․ «Բարգավաճ Հայաստան». Չի կարելի ընտրություններ անցկացնել, երբ երկիրը կոլապսի մեջ է Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել. Փաստաբան Վարդան Մինասյանը կարող է վերադառնալ Ղազախստան Saint Laurent-ի ցուցադրության տեսագրությունը հավաքել է շուրջ 120,8 մլն դիտում Չինաստանում կրկին կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվել Նիկոլ Փաշինյանը գնացել է, պետք է ձեւավորվի նոր որակի իշխանություն. Վահե Հովհաննիսյան Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են, որ չորս օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել. Լեռնային Ղարաբաղում ավելի քան 2,3 հազար մարդ անհետ կորածների հարցով օգնության համար դիմել է քաղաքացիների ընդունման կետ 70 զինծառայողի ծնող դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով պատժել իրենց զավակների մահվան մեջ մեղավորներին (տեսանյութ) «Այս պահին կարգավիճակի հարց փաստացիորեն չի քննարկվում և դեռ մոտ ապագայում չի քննարկվելու»․ Մալաշենկո Ինչու՞ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից Ավետիք Հարությունյանը կեղծ ցուցմունքի դիմաց մարզպետի պաշտոն է «վաստակել» որդու համար Ռուսաստանի առաջարկած ծրագիրը թույլ էր տալիս ԼՂ հակամարտությունը կարգավորել առանց ուժի կիրառման. ՌԴ ԱԽ փոխքարտուղար Նա արդեն հպարտանում է գերիների քանակով ու ասում, որ Շուշին ադրբեջանական քաղաք է.... Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են, որ չորս օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել Օրենք են ուզում ընդունել, որը միտված է կոնկրետ ինձ, որ քաղաքականու­թյամբ չզբաղվեմ․Վանեցյան Ջո Բայդենի կինն ամուսնու երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի զգեստով եւ վերարկուով Փաշինյանը 2 անգամ մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը՝ ուղարկել ՀՕՊ համակարգեր․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) Ադրբեջանը դարձել է Թուրքիայի սպառազինությունների արտահանման մեծությամբ երկրորդ շուկան Թուրքիան Գերմանիայից ռազմական սարքավորումներ արտահանելու թույլտվություն է խնդրում Լեոնիդ Սլուցկին՝ հայ ռազմագերիների եւ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին Հայաստանի բնակչության 3 տոկոսը կորոնավիրուսի դեմ կպատվաստվի AstraZeneca-ի պատվաստանյութով «Հիմա եմ իմացել, հիմա եմ ասում». Միքայել Մինասյանը՝ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին Սահմանների հապշտապ ճշգրտումը նախկին հանրապետությունների սահմաններով, զուրկ է որևէ իրավական հիմքից Մենք պէտք ունինք նո՛ր շունչի ու նո՛ր տեսիլքի ներկայ աշխարհին մէջ մեր ներկայութիւնը վերահաստատելու եւ մեր ապագան ապահովելու համար Իշխանական «ժանդարմներն» ամենուր են. ինչու Թուխիկյանն ազատվեց պաշտոնից Արեւմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների ներկայացուցիչները շարունակում են առաջ քաշել այն թեզը, որ դատական համակարգի վեթինգն անխուսափելի է «Շառից-փորձանքից» հեռու . փաշինյանը նույնիսկ նախարարություն է թաքուն գնում Եվրախորհրդարանի պատգամավորը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը Ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը «Գաճաճների» հետ քաղաքական առեւտուր անելու նուրբ արվեստը «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանալու հրամայականը Օրվա խաղերի անոնս Կասկածելի զարգացումներ. շաքարավազ ներկրողներն ավելացել են, բայց գինը չի փոխվում Թալանել են գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակի մասնաճյուղը Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյան նիկոլ, վերջաբանդ այնքան դաժան է լինելու, ինչպես երբեք՝ ոչ ոքինը ՆԱԽԿԻՆՈւՄ
Հարցում

«Ո՞վ էր իրեն լիազորել այս փաստաթուղթը ստորագրել, պարզ էր, չէ՞, որ այն մի ժամում չծնվեց». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը խայտառակություն է որակում Նիկոլ Փաշինյանի ստորագրած Արցախի դե ֆակտո կապիտուլյացիայի փաստաթուղթը:

«Սա երբևէ չքննարկված, նախադեպը չունեցող խայտառակ փաստաթուղթ է, որը չի սահմանափակվում միայն Արցախով, այլ, ըստ էության, բացել է Հայաստանի դարպասները նաև Սյունիքից: Նիկոլ Փաշինյանով մենք չունենք ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ռեսուրս՝ այլևս շարունակել որևէ բան: Որքան ցավալի լինի իր փոքրաթիվ կողմնակիցների համար սա լսել և որքան տհաճ լինի ՀՀ քաղաքացիների համար՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սպառել է իրեն թե՛ արտաքին քաղաքական ֆրոնտում, թե՛ ներքին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է նա:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այս փաստաթղթում ինչ-որ բան կարելի է փորձել փոխել միայն հետնիկոլական ժամանակահատվածում.

«Սա հայտարարություն է, որը ենթադրում է միջազգային բարձր մակարդակով պետությունների երաշխավորությամբ ստանձնած պարտավորություն, սա խաղուպար չէ, սա այսօր մի բան, վաղը երկրորդ բան ասելու ճանապարհ չէ: Ես հիմա խոսում եմ՝ որպես ՀՀ քաղաքացի, որը զգում է, որ իր հայրենիքը վտանգված է նաև ապագայում՝ նման անադեկվատ իշխանություն ունենալու դեպքում: Ես, ինչպես շատ քաղաքացիներ, ուզում եմ ապրել իմ հայրենիքում և շանս կունենանք փորձել շտկել, իրավական առումով կարգավորել ինչ-որ բան, եթե ունենանք հետնիկոլական իրավիճակ»:

ԱԺ նախկին փոխնախագահը ընդգծեց՝ փաստաթղթում, բացի 7 շրջանները, Շուշին և մնացած տարածքներն Ադրբեջանին հանձնելուց, նաև Հայաստանի մասին գրված խայտառակ դրույթներից, որևէ բան չկա Արցախի հարցի կարգավորման մասին, ոչինչ չկա կարգավիճակի մասին. «Երբևէ որևէ փաստաթուղթ չի բանակցվել կամ չի խոսվել և կարմիր թելի պես միշտ անցել է՝ «եթե տարածք՝ ապա կարգավիճակի դիմաց»:

Նույն կազանյան փաստաթուղթը, որը օրեր առաջ Փաշինյան Նիկոլը փորձում էր մանիպուլյացնել, և որից, ի դեպ, Ալիևը հրաժարվեց ստորագրել, այդ փաստաթղթում ևս խոսվում էր Ղարաբաղի կարգավիճակի մասին, դրա համար էլ Ալիևը հրաժարվեց ստորագրել: Իսկ այս խայտառակ, ամոթաբեր, անպատիվ փաստաթղթում չկա ոչինչ կարգավիճակի մասին: Այս փաստաթղթով մենք տվել ենք հայրենիք՝ ոչնչի դիմաց»: Արփինե Հովհաննիսյանը խոստովանեց, որ կար ժամանակ, երբ լինելով Փաշինյանի քաղաքական հակառակորդը, չընտրելով նրան և դա համարելով արժանապատիվ որոշում, այդուհանդերձ, սկզբում՝ վստահություն, հետո՝ հույս, հետո՝ կասկած է ունեցել, որ Նիկոլ Փաշինյանն անհայրենիք չէ, սիրում է Հայաստանի Հանրապետությունը ավելին, քան իր աթոռը.

«Դժբախտաբար, այս օրերին այս հոգեկան ծայրահեղ անհավասարակշիռ վիճակում գտնվող, իրավիճակին ոչ ադեկվատ լայվերը, ինչ-որ տեղ թաքնված լայվերը, որովհետև ժողովրդի լեգիտիմ իշխանությունը, որը պետք է ժողովրդի առաջ ինչ-որ հարցի լուծման մասին խոսեր, հրապարակում ինչ-որ հարց լուծեր, ինչ-որ տեղից նրա ղեկավարը լայվեր է մտնում, հոխորտում, գոռգոռում, այս ամենի նպատակը միայն սեփական աթոռը պահպանելն է: Նա կասի, որ ռազմական դրությունն է պահպանվում, հետո այլ բան կասի, հետո անընդհատ-անընդհատ կմեղադրի: Մարդը, որն իր գործողություններով հանգեցրել է նման խայտառակ իրավիճակի, բոլորս հիշում ենք նրա՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը, որը դարձավ պատերազմի պատճառ…

«Պետք է գտնվի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար». ես հարց ունեմ՝ հիմա այս լուծումը ո՞ւմ համար է ընդունելի, միայն Ադրբեջանի ժողովրդի՞, Հայաստանի ժողովրդի համար սա ընդունելի՞ է, Արցախի ժողովրդի, տեղահանված մարդկանց համար, ովքեր պետք է Քարվաճառից դուրս գան, Շուշին ու մնացած իրենց բնակավայրերը պետք է լքեն, կամ նույնիսկ Ստեփանակերտի համար, որը պետք է շրջապատված մնա ոսոխով, սա ընդունելի լուծում է: Կամ՝ «ես բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից». Ի՞նչ սեփական կետ, որտեղի՞ց, դա ի՞նչ արկածախնդրություն էր, ի՞նչ անպատասխանատվություն էր, ի՞նչ սեփական կետ, ո՞րն էր այդ կետը: Հայաստանի որևէ իշխանության օրոք՝ առաջինից մինչև ընդհուպ Նիկոլ Փաշինյան, երբևէ նման խայտառակագույն նախագծի նշույլ անգամ չի քննարկվել, ինչի՞ մասին է խոսքը: Կամ լկտի, անբռնազբոս կերպով ԱԺ ամբիոնից ասել, որ՝ «ինչ ուզում՝ այն էլ բանակցում ենք, լավ ենք անում»… այս ամենից հետո այս մարդը իսկապես իշխանության համար է պայքարում»:

Արփինե Հովհաննիսյանը հավելեց. «Ո՞վ էր իրեն լիազորել այս փաստաթուղթը ստորագրել, պարզ էր, չէ՞, որ այդ փաստաթուղթը մի ժամում չծնվեց, կարելի՞ էր 44 օր շարունակ մարդկանց ասել՝ «հաղթելու ենք», իսկ այսօր Արցախի Հանրապետության նախագահը խոսում է այն մասին, որ մերը չեն Զանգելանը, Կուբաթլուն, Ֆիզուլին, Ջաբրայիլը և այլն: Ինչո՞ւ այս խայտառակ վիճակի մասին բոլորս իմացանք այն պահին, երբ ընկնում էր Շուշին: Երբ մենք կորցնում էինք այդ ամբողջ տարածքները, ինչո՞ւ այդ մասին ոչ ոք չէր ասում, գուցե այդ ժամանակ ժողովրդին դիմեր: Ես իսկապես համոզված եմ, որ, եթե այս ամենը 10 օր առաջ կանգներ, կլիներ ավելի պակաս խայտառակ փաստաթուղթ, 20 օր առաջ՝ էլ ավելի պակաս, 30 օր առաջ՝ էլ ավելի պակաս: Ես չէի լիազորել ոչ մեկին իմ անունից հայրենիք տալ, և այս ամենի ֆոնին հրահրել քաղաքացիական պատերազմ…»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan