Թրամփ. Մենք Արցախում հեշտությամբ խաղաղություն կհաստատենք
Միացյալ Նահանգները կկարողանան հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունենալով Նյու Հեմփշիրի իր կողմնակիցների առջեւ: Նրա ելույթը հեռարձակում են ամերիկյան լրատվական գործակալությունները:
Թրամփը պատմել է, որ Վաշինգտոնն աշխատում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ: «Մենք ամեն ինչ կարգի կբերենք: Ես ասում եմ, որ դա անելու ենք շատ հեշտությամբ: Եթե դու գիտես ինչ ես անում, ապա անում ես թեթեւությամբ»,- ասել է Թրամփը:
Top-News.am