Ալիեւ. Մենք հենց հիմա էլ պատրաստ ենք դադարեցնել կրակը
Իլհամ Ալիեւը հայտարարել է կրակն անմիջապես դադարեցնելու պատրաստակամության մասին, եթե հայկական կողմը վերջ դնի ռազմական գործողություններին: Նման հայտարարություն նա արել է Le Figaro-ի այսօր հրապարակած հարցազրույցում:
«Մենք պատրաստ ենք գործողությունները հենց այսօր էլ դադարեցնել: Ես այդ մասին արդեն ասել եմ Մոսկվայում հոկտեմբերի 10-ին կայացած բանակցությունների ժամանակ: Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը դադարեցնի կրակը: Հենց դրանից հետո գործը կհասնի դիվանագետներին»,- ասել է Ալիեւը:
Top-News.am