Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան
Հարցում

Ո՞վ կարող է ԼՂ-ում հայերից տարածք պահանջել. այս մարդիկ այստեղ են բնակվում արդեն հազարավոր տարիներ. ՀՀ նախագահը՝ RT-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Russian Today հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև։

Պարոն նախագահ, շնորհակալ ենք այս դժվար ժամանակահատվածում մեզ ընդունելու համար: Ինչպես բոլորս գիտենք, բարդ ժամանակներում անհրաժեշտ է խոսել և լինել իրազեկ, այդ իսկ պատճառով մենք հիմա այստեղ ենք: Կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ վերջին զարգացումներ կան հակամարտության գոտում և ուղիղ պատասխանել հարցին՝ հրադադարը գործո՞ւմ է:

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել RТ-ին այս հարցազրույցի համար: Ինչպես Դուք նշեցիք, հիմա դժվար ժամանակներ են, սակայն նման ժամանակներում պետք է խոսել և հատկապես պետք է խոսել ընկերների հետ:

Ձեր հարցին ուղիղ պատասխանը, դժբախտաբար, ոչ է: Հրադադարն ամբողջությամբ չի պահպանվում, և սա միայն իմ խոսքերը չեն, սա ճանաչված փաստ է շատ միջազգային դիտորդների կողմից: Այս փաստի մասին մի քանի ժամ առաջ խոսեց նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը: Կրկին պետք է ասեմ, դժբախտաբար, քանի որ հրադադարը խախտել նշանակում է ռմբակոծել, հրետակոծել, մարդկային ավելի շատ կյանքեր խլել՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի/Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ առաջնագծում, այնպես էլ քաղաքացիական անձանց կյանքեր:

Կա՞ն հրադադարի խախտումներ հայկական կողմից: Եվ եթե այո, ապա ինչո՞ւ:

Եթե մի կողմը խախտում է, մյուս կողմը պատասխանում է:

Իհարկե, շատ կարևոր է ունենալ մեխանիզմ՝ հստակեցնելու, թե ով է խախտում հրադադարը: Իսկ դա անելու շատ տարբերակներ կան և դրանք պետք է գործի դրվեն: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, որին առաջարկվել է մաս լինել այս հումանիտար գործողության, ի վիճակի չի լինի աշխատել այստեղ: Ուստի, բացարձակ անհրաժեշտություն են հրադադարը մշտադիտարկման ենթարկելը, ապահովելը, որ այն աշխատի:

Դուք ասացիք, որ խոսքը կրակին պատասխանելու մասին է: Ցանկանում եմ հստակեցնել՝ հնարավո՞ր է զինված ուժերում լինեն տարբեր ուժեր, մարդիկ, ովքեր այլ տեսակետ ունեն: Գուցե կա՞ տարբերակ, որ ինչ-որ կողմ ավելի ծայրահեղ է: Ի՞նչ կասեք Ադրբեջանում այն վնասների և զոհերի մասին, որոնք հեռու են հակամարտության էպիկենտրոնից, օրինակ, տեղեկությունները Գյանջան հրետակոծելու և վնասներ հասցնելու մասին, որոնք հայտնվեցին հրադադարի մասին հայտարարելուց հետո:

Փորձեմ պատասխանել Ձեր հարցին և մի քանի կետեր առանձնացնեմ: Առաջինը՝ ինչ վերաբերում է Գյանջան ռմբակոծելուն կամ հրետակոծելուն, ես հստակ տեղեկություններ ունեմ իմ կառավարությունից՝ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարություններից, որ հաստատապես Հայաստանը չի հրետակոծել այն:

Երկրորդը՝ երբ խոսում եք հրադադարը խախտելու մասին, դժբախտաբար, դրա հայտարարումից անմիջապես հետո ՝ ժամը 12-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծության ենթարկվեց: Ես խոսում եմ քաղաքացիական բնակչությանը հրետակոծելու մասին:

Երրորդ՝ մենք չպետք է մոռանանք իրական փաստը՝ ով է սկսել պատերազմը: Դա ադրբեջանական կողմն է, և ոչ թե Լեռնային Ղարաբաղի/ Արցախի Հանրապետության բնակչությունը: Եվ այդ պատերազմը սկսվեց մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության ու շինությունների հրետակոծությամբ: Ստեփանակերտում չկան ռազմական օբյեկտներ: Իսկ քաղաքացիական բնակչությանը գյուղերում, քաղաքներում, այդ թվում և՝ մայրաքաղաքում ռմբակոծելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

Վերադառնալով իմ նախկին հարցին՝ կարո՞ղ է լինել տարաձայնություն հայկական զինված ուժերի ներսում:

Եթե խոսում եք Հայաստանի և ՀՀ պաշտպանության նախարարության մասին, ավելի քան վստահ եմ, որ կա միայն մեկ տեսակետ և մեկ վարքագիծ, որը գալիս է կառավարությունից, վարչապետի գրասենյակից, Պաշտպանության նախարարությունից: Եվ պատճառը պարզ է՝ վարչապետն է պատասխանատու անձը կառավարությունում այս ամբողջ գործողությունների իրականացման համար: Եթե ես նման տեղեկություն ունենայի, ապա կլինեի առաջինը, ով կվերցներ հեռախոսը և կխոսեր վարչապետի, պաշտպանության նախարարի հետ: Ես չունեմ նման տեղեկատվություն:

Պարոն նախագահ, ուզում եմ հստակեցնել՝ երբ ասում եք, որ տեղյակ չեք Հայաստանի կողմից Գյանջայի հրետակոծման կամ ռմբակոծման դեպքերի մասին, արդյո՞ք նկատի ունեք, որ տվյալ դեպքում դա սադրանք է՝ հասնելու իրավիճակի ավելի լարման:

Դա սադրանք է, թե ոչ՝ մանրուք է: Մեծ պատկերն այն է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց, որ իրենք այլևս հետաքրքրված չեն սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ շարունակելու բանակցությունները: Նրանք որոշեցին վերադառնալ 30 տարով հետ, երբ սկսվեց ղարաբաղյան առաջին պատերազմը, և կրկին փորձել խնդիրը լուծել ուժի միջոցով:

Ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, այլև որպես մեկը, ով հետևում է գործընթացին երկար տարիներ, կարող եմ վստահեցնել, որ երբ վերլուծում եմ այս ամենը, տրամաբանորեն հասկանում եմ, որ խնդիրը ռազմական լուծում չունի մի քանի պատճառով:

Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը Ղարաբաղը ստացավ որպես մեծ նվեր Ստալինի կողմից: 65 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն ինքնավարություն ուներ, բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր էին: 65 տարի հետո ինչպե՞ս կարող էր Ադրբեջանը չունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վստահությունը: Այս բառը՝ վստահություն, շատ կարևոր է: Սա պատճառներից մեկն է, թե ինչու 1991 թվականին ԼՂ բնակչությունը որոշեց Խորհրդային Միության փլուզման ժամանակ քվեարկել բոլոր օրենքներին համապատասխան անցկացված հանրաքվեին և կողմ արտահայտվել անկախությանը: Բացակայում էր վստահությունը: Նրանք չէին վստահում Ադրբեջանին որպես մի երկիր, որտեղ կարող էին բնակվել, քանի որ անգամ խորհրդային իշխանության ներքո Ադրբեջանն անում էր ամեն ինչ՝ հայերին ԼՂ-ից դուրս հանելու համար: Դպրոցներ էին փակվում: ԼՂ-ում շատ հայերի համար առաջին լեզուն ռուսերենն էր, տանը հայերեն էին խոսում, սակայն գնում էին ռուսական դպրոցներ, քանի որ չէին ցանկանում ադրբեջանական դպրոց հաճախել: Վստահությունը խախտված էր:

Ինչպե՞ս կարող ես մտածել, որ ԼՂ բնակչությունը կարող է վստահել Ադրբեջանին առաջին պատերազմից, այդքան մեծ թվով կյանքերի կորստից հետո: Սա անհնար եմ համարում:

Ի՞նչն է ներկայիս պայմաններում ավելի կարևոր Հայաստանի կառավարության համար՝ մարդկային կյա՞նքը, Ղարաբաղի կարգավիճա՞կը, թե՞ սահմանները:

Չի կարելի բարդ քաղաքականությունը պարզեցնել, չի կարելի պարզեցնել մարդկային վարքագիծը: Ամեն ինչ կարևոր է, քանի որ ամեն ինչ փոխկապակցված է: Մարդկային կյանքն ամենամեծ առաջնահերթությունն է: Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, ապա ինձ համար մարդկային կյանքն ամենակարևորն է: Եթե մտածում ենք ԼՂ խնդիրը կամ ցանկացած խնդիր կարգավորելու մասին, ապա կարծում եմ, որ լուծման առանցքում պետք է դնել մարդկային կյանքը: Եվ կարևոր չեն տարիքը, ռասսան, մաշկի գույնը կամ կրոնը: Մարդկային կյանքը բացարձակ արժեք է:

Իսկ ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ կյանքը: Դա արվում է հատուկ կառույցների կամ երաշխիքների միջոցով, որն այս դեպքում կարող է լինել կարգավիճակը կամ պետությունը կամ սահմանին կանգնած զինվորը: Այս ամենը փոխկապակցված է: Ի վերջո, ամենակարևորը մարդկային կյանքն է:

Միևնույն ժամանակ, երբ խոսում էի իմ գործընկերների հետ, ովքեր աշխատում են այնտեղ, նրանք ինձ ասացին, որ այնտեղ ասես դժոխք լինի, քաղաքները ռմբակոծվում են: Ոմանք ասում են, որ կարծես թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընդհանրապես պատրաստված չի եղել:

Պատրաստված չի եղել ինչի՞ն:

Նման իրավիճակի, երբ քաղաքներ են ավերվում:

Իհարկե, միշտ կառավարությունները քննադատվում են: Միշտ լինում է մի բան, որի համար զղջում ես: Սակայն բոլորս այստեղ պետք է ափսոսանք միայն մի բանի համար՝ պատերազմի սկսվելու: Իսկ այդ որոշումը չեն կայացրել ԼՂ բնակությունը կամ իշխանությունները կամ Հայաստանի իշխանությունները: Այդ որոշումը կայացրել է Ադրբեջանը, նրա՛նք են սկսել 2 շաբաթ առաջ այս պատերազմը, և նրանք պետք է բարոյական պատասխանատվություն կրեն սրա համար:

Սակայն դա չի նշանակում, որ հնարավոր չէր կանխատեսել այս ամենը:

Այո, իհարկե: Պատերազմը Ղարաբաղում երբեք չի ավարտվել՝ անգամ 1994 թվականի զինադադարից հետո: Մենք բոլորս չենք հաջողել, դիվանագիտորեն ասած, մնալ բանակցությունների և երկխոսության ճանապարհի վրա: ԼՂ-ի դեպքում եթե նրանց հարցնեք, թե ո՞րն է նրանց համար հաղթանակը, կասեն, որ հաղթանակը սեփական հայրենիքը, տունն ու ընտանիքներին պաշտպանելն է: Եթե հարցնեք ադրբեջանցիներին, ապա նրանց նպատակը ԼՂ-ն առանց հայերի ստանալն է: Ժամանակակից աշխարհում սա անվանում են էթնիկ զտում: Անգամ եթե հաջողության հասնեք էթնիկ զտման հարցում, այս մարդկային պատերազմը երբեք չի ավարտվի: Գուցե ֆիզիկական պատերազմ չլինի, գուցե վերահսկողություն հաստատվի տարածքի նկատմամբ, սակայն մարդկային, բարոյական կռիվը կշարունակվի: Դրա վառ ապացույցը Հայոց ցեղասպանությունն է, որը տեղի է ունեցել 105 տարի առաջ: 1.5 մլն մարդ ոչնչացվեց: Արդյո՞ք այդ ամենն ավարտվեց: Ոչ: Բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ նաև ՌԴ-ն: Բազմաթիվ երկրներ դատապարտում են Թուրքիային: Շատ երկրներ, նայելով, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, այդ թվում և՝ սփյուռքում բնակվող միլիոնավոր հայեր, Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում համարում են մեկ այլ ցեղասպանության, էթնիկ զտման փորձ:

Ո՞վ կարող է Լեռնային Ղարաբաղում հայերից տարածք պահանջել: Այս մարդիկ այստեղ են բնակվում արդեն հազարավոր տարիներ:

Համաձա՞յն եք, որ օդային պաշտպանության համակարգը կատարյալ ձախողման է ենթարկվել: Քանի որ հանրապետությունն ավերված է: Իհարկե, հասկանում եմ, որ Դուք պաշտպանության նախարար չեք: Մյուս հարցը՝ ո՞րն է Հայաստանի կառավարության վերջնական նպատակը, երբ այս ամենն ավարտվի:

Ինչպես ինքներդ նշեցիք, ես պաշտպանության նախարար չեմ, ներգրավված չեմ այս կամ այն պաշտպանական համակարգի աշխատանքի մեջ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ուներ այն ռազմական տեխնիկան, որն ուներ: Մեր նոր աշխարհում շատ ռազմական սարքեր, տեխնոլոգիաներ, զենքեր կապված են ֆինանսների հետ: Եկեք խնդրին նայենք այլ տեսանկյունից:

Երբ Թուրքիան ներգրավվեց այս հակամարտության մեջ, իսկ այդ երկիրը մշտապես խորհրդատվություն է տվել Ադրբեջանին, այս անգամ օգնությունը բացեիբաց էր: Եվ դա կարող եք տեսնել նրանց քաղաքական հայտարարություններում, նախագահի, արտգործնախարարի բառապաշարում, ռազմական անձնակազմի ներկայության մեջ: Թուրքիան իսլամիստ ահաբեկիչ զինյալների է բերել Ադրբեջան, և դա այժմ միջազգայնորեն ճանաչված փաստ է շատերի, այդ թվում և՝ ՌԴ-ի կողմից:

Որպես արդարացում՝ թուրքերն ասում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն սա չի գործում նոր աշխարհում, քանի որ էթնիկ եղբայրներ կան Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանում, սա նշանակում է, որ պետք է ամեն անգամ միջամտի՞, երբ ինչ-որ խնդիր ծագի: Երբ նայում եմ ժամանակակից Թուրքիային, այդ երկիրը 360 աստիճանով խնդիրներ ունի՝ Եգիպտոսի հետ, ներգրավված է Լիբիայում, նրանք «տարածքային ամբողջականության» հարցում օգնում են Ադրբեջանին, բայց, միևնույն ժամանակ, խախտում են Իրաքի, Սիրիայի սահմանները, փորձում են ներկայություն ունենալ Լիբանանում, Ծոցի երկրներում, խնդիրներ են առաջացնում Միջերկրական ծովի արևելքում, իսկ հիմա արդեն Կովկասում են:

Երկրորդը՝ նրանք խոսում են PKK զինյալների մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Երրորդը, խոսում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի մասին՝ ասելով, թե հայերը կարող են հարվածել դրան, ուստի մենք այստեղ ենք պաշտպանելու համար: Իսկ որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե հայերն ուզեին հարվածել խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ, երբ այն դեռ նոր էր կառուցվում: Եթե այդ ժամանակ հարվածեին, այն առհասարակ չէր լինի, սակայն հայերը դա չեն արել: Անգամ մեկ փամփուշտ չի արձակվել: Հայերը թույլ են տվել Ադրբեջանին կառուցել խողովակաշար, վաճառել նավթ և գազ, այդ թվում և՝ Կենտրոնական Ասիայից, վաստակել միլիարդավոր դոլարներ և այդ գումարներն օգտագործելով գնել զենք, որը ԼՂ-ում օգտագործում են հայերի դեմ:

Գումար և թուրքական աջակցությո՞ւն:

Այո, գումարի և թուրքական աջակցության միջոցով կարող ես հաղթահարել ցանկացած ժամանակակից պաշտպանական համակարգ, որն ուներ ԼՂ-ն: Երբ հարցնում եք՝ ինչպե՞ս, պատասխանը հետևյալն է՝ որովհետև ԼՂ-ն չունի նավթ, ինչպե՞ս, որովհետև հայերն այս մոլորակի ճիշտ քաղաքացիներ են, նրանք չեն հրետակոծում խողովակաշարը՝ թույլ չտալով ադրբեջանցիներին գումար աշխատել:

Իսկ ո՞րն է Հայաստանի կառավարության վերջնական նպատակը:

Վերջնական նպատակն է դադարեցնել պատերազմը, վերադառնալ բանակցային սեղան, գնալ ճիշտ ուղղությամբ. այն է՝ ԼՂ կարգավորմանը և վերջնական կարգավիճակի համար նորմալ բանակցություններին այլընտրանք չկա: Բանակցային գործընթացը միայն վերջնական կարգավիճակը չէ, կարևոր է, որ բանակցությունների ժամանակ մարդիկ աստիճանաբար, դժվարությամբ, երբեմն չուզելով վստահություն կառուցեն:

Սակայն ո՞րն է իրատեսական պատկերը: Հասկանում ենք, որ այս պահին հնարավոր չի լինելու վերադառնալ այն ստատուս քվոյին, որը գոյություն ուներ:

Կարծում եմ՝ այսօր դեռևս շատ վաղ է խոսել, թե ինչ տեղի ունենա, եթե այսօր ի վիճակի չլինենք լուծել խնդիրը: Իսկ խնդիրը հրադադարի հաստատումն է:

Բանակցությունների վերջին 20 տարիների ընթացքում շատ տարբերություններ են կարգավորվել, վստահեք ինձ: Իհարկե, կան մի շարք խնդիրներ, որոնք չեն կարգավորվել, կան հարցեր, որոնք պահանջում են քաղաքական խիզախություն և որոշում: Սակայն երբ խոսում եք նման ծավալի հակամարտության մասին, այնքան մանրուքներ կան, որոնք փոքր են թվում, սակայն պետք է դրանց շուրջ բանակցել: Այդ ամենն արվել էր, սակայն հիմա դա խախտվել է: Եվ այնուամենայնիվ, չկա այլ ուղի, քան սկսելը կրկին բանակցել: Մեզ համար դա շատ կարևոր է:

ԼՂ ժողովուրդը և հանրապետությունն այլ լուծում չեն տեսնում, քան այն, որ հայերն ազատորեն բնակվեն իրենց հայրենիքում՝ արժանապատվորեն: Յուրաքանչյուր հայի համար կարևոր է, որպեսզի բացառվի մեկ այլ էթնիկ զտման և ցեղասպանության վտանգը: Իսկ ինչ կլինի արդյունքը, ես զերծ կմնամ կանխատեսումներ անելուց: Քանի որ դա ավելի շատ նման կլինի սպեկուլյացիայի:

Իմ խոսքը հետևյալն է՝ ժամանակն է դադարեցնել պատերազմը: Երբ նայում ես Ստեփանակերտին, թվում է, թե այն քաղաք է Երկրորդ աշխարհամարտից հետո: Այս քաղաքն առաջին պատերազմից հետո մեծ սիրով վերակառուցվել էր, իսկ այժմ ամբողջությամբ ավերվել է:

Շուշիում կա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարում: Գրեթե նույն ժամանակահատվածում Շուշիում կառուցվել է նաև մզկիթ: Արցախյան առաջին պատերազմից հետո երկուսն էլ ավերվել էին: ԼՂ կառավարությունն արտերկրի հայերի և որոշ ոչ հայ բարեկամների, այդ թվում նաև՝ մուսուլմանների նվիրատվություններով եկեղեցին ու մզկիթը վերակառուցվել են: Սա հայկական մոտեցումն է: Այս պատերազմի ժամանակ ադրբեջանցիները թիրախավորեցին եկեղեցին, իսկ գիտե՞ք՝ ովքեր էին ներսում՝ ոչ թե զենք, այլ կանայք և երեխաներ, լրագրողներ, այդ թվում և՝ ռուս: Նրանք վիրավորվել են:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan