ԱՄՆ էներգետիկական խոշոր Chevron ընկերությունը հեռանում է Ադրբեջանից
Ադրբեջանի Պետական հարկային ծառայությունը հաղորդել է Միացյալ Նահանգների խոշոր էներգետիկական ընկերության՝ Chevron-ի կողմից երկրում իր ներկայացուցչությունը լուծարելու մասին:
Ավելի վաղ Chevron-ը բաժնետեր էր Ազերի – Չիրագ – Գյունեշլի (ԱՉԳ) հանքավայրերի շահագործման և Բաքու – Թբիլիսի – Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի նախագծերում: Բայց 2019 թվականի նոյեմբերի 4-ին ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Հունգարիայի MOL ընկերության հետ Ադրբեջանում ակտիվները 1,57 միլիարդ դոլարով վաճառելու շուրջ. 9,57 տոկոսի վաճառք ԱՉԳ-ի և 8,9 տոկոսի՝ ԲԹՋ-ի նախագծում: Գործարքը փակվել է 2020 թվականի ապրիլի 16-ին:
Այսպիսով, ապրիլից Chevron-ը երկրում ոչ մի նախագծի մասնակից չէ: