Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է
Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովակացիաներ իրականացվում են եւ մեր կողմից պրովակացիաներին պատասխան տրվել է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, լրագրողներին ասաց Պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մասնավորապես մինչեւ հրադադարի հայտարարելը Ադրբեջանի զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն ուժերից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք եւ հրադադարի հաստատումից հետո ընթացել են ոչ մեծ մարտեր, այդ խմբերը չեզոքացվել են»,-ասաց նա: