Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական հրադադարն առաջին քայլ է անվանել
Շաբաթ օրը Ֆրանսիան հայտարարել է, որ ողջունում է Ադրբեջանի եւ Արցախի հայերի միջեւ մարդասիրական հրադադարը Լեռնային ն Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է Reuters- ը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Միաժամանակ, երկրի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ այժմ հրադադարը պետք է ամբողջությամբ կյանքի կոչվի՝ պատերազմական գործողությունների վերջնական դադարեցման պայմաններ ստեղծելու համար:
«Այն այժմ պետք է ամբողջությամբ իրականացվի եւ խստորեն դիտարկվի, որպեսզի պայմաններ ստեղծվեն երկու երկրների միջեւ ռազմական գործողությունների վերջնական դադարեցման համար»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես ֆոն դեր Մյուլը:
«Առարկայական քննարկումները, որոնցում կողմերը ներգրավված են Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ: