Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից, իրավիճակը ՊԲ-ի վերահսկողության տակ է․ Արցախի նախագահ
Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,- գրել է նախագահը։