Զարիֆ. Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը
Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է «Իռնա» գործակալությունը:
«Մեր հարեւաններին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, միջազգային իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա երկխոսության կոչ ենք անում»,-գրել է նա:
Զարիֆը նաեւ բարձր է գնահատել հրադադարի ռեժիմ հաստատելու համար Ռուսաստանի կառուցողական ջանքերը: