Մոսկվան կոչ է անում վերջ տալ պատերազմին
Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում վերջ տալ ռազմական գործողություններին եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք նախկինի նման ծայրահեղ անհանգիստ ենք տեղի ունեցող իրադարձություններով եւ կարծում ենք, որ կողմերը պարտավոր են դադարեցնել կրակը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը շեշտել է, որ Վլադիմիր Պուտինը ստանում է կրակիչ դադարեցմանն աջակցելու խնդրանքով Կրեմլին ուղղված բոլոր կոչերն ու առաջարկները:
Top-News.am