Մեծ Բրիտանիան եւ Կանադան պահանջում են վերջ տալ ռազմական գործողություններին
Մեծ Բրիտանիան եւ Կանադան ողւունում են Լեռնային Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հայտարարությունները եւ կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել բանակցային գործընթացը:
Այս մասին համատեղ հայտարարություն են արել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը եւ Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանյան:
Նրանք ասել են, որ հատկապես անընդունելի եւ դատապարտելի է խաղաղ բնակավայրերը հրթիռակոծումն ու գնդակոծումը:
Top-News.am