Ապաստարանում Արմենչիկի ծնունդն ենք նշել (տեսանյութ)
Ապաստարանում գիշերն անցկացնելիս նշել են 6 ամյա Արմենչիկի ծննդյան տարեդարձը։ Այս մասին Արցախի Հանրապետությունից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Գաբրիելյանը։
Նա տեսանյութին կից գրառում է արել.
Ապաստարանում Արմենչիկի ծնունդն ենք նշել։
Արմենը սրանից լավ ծնունդների ա արժանի, բայց գոնե այսպես էլ կհիշվի։
6 տարեկանն ա։ Եղած մոմերով էլ սարքել ենք, 2+4=6
Ձայնիս համար կներեք, ոգևորված էի