Անհապաղ դադարեցրեք կրակը. ԱՄՆ-ը դիմել է Հայաստանին եւ Ադրբեջանին
ԱՄՆ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում են բռնության գործադրումը: Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգալը զանգահարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին եւ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին եւ երկու կողմերին կոչ արել անհապաղ եւ առանց նախապայմանների դադարեցնել կրակը», - նշված է պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օթագուսի հայտարարությունում:
Վաշինգտոնը կողմերին նաեւ կոչ է արել անմիջապես վերադառնալ բանակցային գործընթացին Մինսկի խմբի շրջանակներում: Միացյալ Նահանգները հստակորեն ակնարկելով Թուրքիային հայտարարել է, թե երրորդ կողմի մասնակցությունը հակամարտությանը միայն ավելի կբարդացնի իրավիճակը:
Top-News.am