Փաշինյանը զանգահարել է Պուտինին. Կրակը պետք է անհապաղ դադարեցվի
Կրեմլի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կտրուլ սրումը:
«Ռուսաստանյան կողմիցֆ անհանգստություն է հայտնվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ: Շեշտվել է, որ հիմա կարեւորը թույլ չտալ իրավիճակի ավելի թեժացումը, իսկ ամենագլխավորը՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները»:
Top-News.am