Շարքային քաղաքացուց մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյա...
Նարեկ Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ու հենց այսպես՝ հրապարակում օր ու գիշեր աղոթելով, հակառակ կարծիք ունեցողներին հայհոյելով, անիծելով, պատգամավորների տների դիմաց սև լենտեր կապելով ու դագաղներ դնելով, կնքեցիք ձեր էության մահկանացուն։
Հիմա էս նկարում հայտնվածներից շատերը կամ հերքում են, որ եղել են այնտեղ, կամ գոնե ամաչելով ասում, թե սխալվել են..
Շարքային քաղաքացուց մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյա, ով ճանապարհ է հարթել Փաշինյան Նիկոլի համար՝ պատասխանատու է գալիք սերունդների առաջ։
Մենք ճիշտ էինք, դուք սխալվեցիք...
Իսկ հիմա քանի դեռ ուշ չէ, քանի դեռ ՄԱԿ֊ի ամբիոնից թշնամու հնչեցրած հայտարարությունները չեն իրագործվել, դուրս եկեք փողոց, մաքրեք ձեր անիմաստ կատարած քայլերից մնացած ոտնահետքերը..