Այսօր՝ 21 հոկտեմբերի 2020թ., 00:00
Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահների հետ Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է. ՀՀ նախագահ Եվրոպական խորհրդի նախագահ. Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի Առաջնահերթ նպատակը վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումն է Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ. Դանիելյան France24-ն Ադրբեջանի կողմից կռվող Սիրիայից ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել «Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»»․ Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով գերմանական BILD-ի հետ հարցազրույցից Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Վիկտոր Սողոմոնյան Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ Արցախի հարցով խորհրդակցություն է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների Մոսկվայում հանդիպելու ցանկությունը ՌԴ-ն պատերազմի առաջին օրից սկսած արել եւ անում է շատ բաներ, որի մասին կարող է դուք չգիտեք. Մարուքյան Մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք ապրում. Պարգև Սրբազանի կոչը Ի՞նչ է հարկավոր Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության հաստատման առաջին քայլի համար. WP Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է Մոսկվա մեկնեց նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը Ղարաբաղյան հակամարտության պատճառով ՈւԵՖԱ-ն արգելել է Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումների անցկացումը Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին Պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք բայց չգիտեինք Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել «Կանադա, խոսիր». Տորոնտոյում հայերի ազդեցիկ լուռ ակցիան. պարաններին երեխաների ու կանանց արյունոտ շորեր են Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Բելգիայի ավելի քան 30 գործիչներ կոչ են արել Բրյուսելին եւ Եվրոպային դատապարտել Արցախի վրա հարձակումը Ամերիկացի օրենսդիրը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել Այլ ընտրություն չի մնում, քան անցնել Արցախի միջազգային ճանաչմանը. ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքի Համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Independent»–ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է․ Պեսկով Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Քերի Քավանո ԱԺ արտահերթ նիստ կգումարվի ՔՊ վարչության անդամները Կառավարությունում են․ նրանք հանդիպում են վարչապետի հետ ՄԱԿ-ի ԱԽ-ը կհամաձայնեցնի եւ կհրապարակի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու կոչով տեքստը Արցախի նախկին 2 նախագահները Կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. 168.am «Ես նման տեղեկություն չունեմ». Մանե Գևորգյանը՝ Արցախի նախկին երկու նախագահների՝ այս պահին Կառավարության շենքում գտնվելու մասին Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները «Տղաները դեռ պետք է սպասեն». EuroNews-ի ռեպորտաժը՝ Արցախի առաջնագծից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարների հետ Պոմպեոյի հանդիպման մասին տեղեկությունները Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում․ Արամ Ա Կաթողիկոս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցը Փաշինյան. Ռուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Ալիեւի հետ հանդիպման համար Ալիեւ. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում Փաշինյան. պատրաստ ենք փոխզիջման. մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ «Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային»․ Bloomberg Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին Լավրովը կոչ է արել չլարել ԼՂ շուրջ իրավիճակը Իրանի ԱԳՆ. Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա Լավրովը ԵԽ ղեկավարի հետ կքննարկի Արցախյան հակամարտությունը Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24 հազար աշակերտ չի հաճախում դպրոց Պարգեւ Սրբազանն այցելեց ու օրհնեց հրամանատարական կազմին եւ բանակին, ինչպես նաեւ մաղթեց հաղթանակ Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը Հենրիխ Մխիթարյան. Իմ երկիրն իմ սրտում է Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը. ԱԳՆ «Արցախը մենք ենք». Հունաստանի հայերը հարյուրից ավելի ավտոմեքենաներով քիչ առաջ փակեցին Թուրքիայի հետ սահմանը (տեսանյութ) Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված «Ղարաբաղ. Սև օրեր». Life.ru-ի վավերագրական ֆիլմը պատերազմի կիզակետում գտնվող Ստեփանակերտից Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորելի հայտարարությունը ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել. փողոցները դատարկվել են Խորվաթիայի վարչապետը սպիտակ փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել. ԶԼՄ-ներ Հսկայական անելիք ունենք Մեր անվտանգության ամենակարեւոր գրավականը եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելն է. Բաբայան Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ խոսնակ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն Հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է. Դավիթ Բաբայան Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը Մակրոնը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարված հումանիտար հրադադարը Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան Կեսգիշերից՝ հրադադար Լավրովը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում շեշտել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը Օպերատիվ ամբողջ իրավիճակի կառավարման շտաբի անհրաժեշտություն կա այսօր. Նախկին վարչապետ «Այն բոլոր մարդիկ, որոնք ունեն փորձ, գիտելիք, իհարկե, պետք է ամեն ձևով օգտակար լինեն». Դավիթ Բաբայան Նախապատրաստվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն. Նա կհանդիպի Պոնպեոյի հետ Կարո Փայլանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Հարցում

Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք. պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադարձության նոր ալիքի նկատմամբ. հայրենադարձ (տեսանյութ)

Միասնական ուժով, խմբային աշխատանքով և ՀՀ աջակցությամբ միայն հայրենադարձը կկարողանա կերտել փայլուն ապագա բարգավաճ Հայաստանում: Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց հայրենադարձ, «Հայրենադարձների ձայնը» խմբի ներկայացուցիչ Ռազմիկ Մինասյանը:

«Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք, թույլ մի՛ տվեք, որ վերադառնանք օտար ափեր՝ մեր ապրուստն ապահովելու համար, ուր մեր ճակատագիրը, անկասկած, ձուլումն է: Մենք ձանձրացանք՝ լսելով՝ պետք է ծրագրենք, կամ այլ պատճառաբանություններ: Եթե ձեր ծրագրի մեջ այսօր չկա, ապա ե՞րբ»,– հարցադրում արեց նա:

Ռազմիկ Մինասյանը նախ շնորհակալություն հայտնեց՝ պահանջները ներկայացնելու հնարավորության համար, ապա հայտարարեց, թե հայրենադարձն ունի բազմաթիվ խնդիրներ:

«Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո սփյուռքահայը ևս իր քայլը կատարեց և ոգևորվելով նոր համակարգի ընծայած առիթներով՝ ցանկացավ իր նպաստը բերել և իր փորձը դնել ի նպաստ իր հարազատ հայրենիքի՝ լուսավոր Հայաստանի զարգացման: Մեծ եղեռնը վերապրած մեր ժողովուրդն օտար ափերում մեծ զոհողություններով պահպանեց իր ինքնությունն ու վառ պահեց իր հավիտենական երազը՝ վերադառնալ հայրենիք», -ասաց նա։

Ռազմիկ Մինասյանը նշեց, որ նույնիսկ խաղաղության պայմաններում սփյուռքահայն ունեցել է դեպի հայրենիք հարող հայացք, իսկ անապահով և պատերազմական իրավիճակում, որը վերջերս տիրել է հատկապես Սիրիայում և Լիբանանում, հային ջերմ ապաստան է եղել Հայաստանը:

«Բազմիցս տեղեկացրել եք, որ կդիմագրավենք մի շարք դժվարությունների, որոնք խոչընդոտ կհանդիսանան հայրենիքում արժանավայել ապրելու համար, սակայն մինչև օրս բացի համեստ քայլերից՝ ամրագրված ոչինչ չստացանք: Ուզում ենք հատկապես մատնանշել, որ մենք հապճեպ և ժամանակավոր լուծումների կողքին պահանջում ենք նաև արմատական, հետևողական և երկարատև լուծումներ՝ մեր դիմագրաված հարցերին»,- ասաց հայրենադարձը, ապա հիշեցրեց սիրիահայերի հայրենադարձության օրինակը.

«Դաս առնելով սիրիահայ գաղթականների նկատմամբ եղած թերացումներից, որոնց հետևանքով հայրենիքը զրկված է արժեքավոր կադրերից, պետական մարմիններից պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադարձության նոր ալիքի նկատմամբ»,-նշեց նա:

Ռազմիկ Մինասյանի խոսքով՝ հայրենադարձներն ունեն մի շարք խնդիրներ ամենատարբեր ոլորտներում, օրինակ՝ վարկային պատմություն, առանց որի՝ հայրենադարձներին վարկեր չեն տրամադրվում: Ըստ Մինասյանի՝ հայրենադարձն ունի նաև մեծ դժվարություն՝ վարորդական իրավունք ձեռք բերելու առումով, հետևաբար իրենք առաջարկում են վարորդական իրավունքի ստացման տեսական քննությունը հանձնել արևմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով:

«Հայրենադարձների ձայնը» խմբի ներկայացուցիչը նաև ներկայացրեց պահանջները, որոնցից առաջինը հայրենադարձության հատուկ օրինագծի մշակումն է, որում կճշտվեն պետական աջակցության նյութական ու բարոյական բնույթն ու կանոնները, ապա շարունակեց.

«Շտապ կարգով հանրակացարանային բնակարանների ապահովում հայրենադարձների համար, իսկ հեռակա կարգով՝ բազմաբնակարանային համալիրի կառուցում՝ երկարաժամկետ վարկային վճարումների հնարավորությամբ, արդար աշխատանքով ապրուստ ապահովելու հնարավորություն, նոր աշխատատեղերի ստեղծում, փոքր ու միջին բիզնեսների աջակցություն, տոկոսների մեղմացում կամ հարկերից ժամանակավոր ազատում»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan