ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարական է տալի՞ս
ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հրաժարականի լուրի վերաբերյալ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից փոխանցեցին, որ այդ առնչությամբ ոչինչ հայտնել չեն կարող։ Խոստացան, երբ նորություն լինի այդ մասին կտեղեկացնեն։
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկություններով Գրիշա Թամրազյանը առաջիկա օրերին հրաժարականի դիմում է ներկայացնելու, պատճառը կրթության չափորոշիչներն են, որոնք վերջին շրջանում բուռն քննարկումերի տեղի են տվել։