Քննարկումները ցույց են տալիս, որ կլինեն մի քանի թեկնածուներ. Հրայր Թովմասյան
Քննարկումները ցույց են տալիս, որ կլինեն մի քանի թեկնածուներ եւ այդքան արագ չի լինի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի ընտրությանը:
«Իմ գործունեությունը եթե ասեմ, որ այս պահին ունեմ կոնկրետ որոշում, որ ընդհանրապես, իմ մասնակցության ֆորմատը, քվեարկության ֆորմատը, ես այդպիսի որոշում չունեմ: կախված է լինելու կոնկրետ հանգամանքներից: Դրանից դուրս ինչ ասել եմ, դրա տերն եմ ես եւ դա որտեղ էլ լինեմ, անելու եմ»,-ասաց նա:
Հարցին, թե դուք ինչ-որ մեկին առաջադրելու որոշում ունե՞ք, նա պատասխանեց. «Եկեք իմ որոշումների մասին այնտեղ բարձրաձայնեմ»: