ՀՀ-ում Համալիր սոցիալական ծառայության ձևավորման ժամանակ կկրճատվի 135 մարդ
Համալիր սոցիալական ծառայության տեսքով միասնական կառույցի ձեւավորման ժամանակ կկրճատվի միայն 135 մարդ, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանը:
Նրա խոսքով` այս նախաձեռնության իրականացման համար նոր վարկային միջոցներ անհրաժեշտ չեն լինի, եւ բոլոր տեխնիկական միջոցները ձեռք կբերվեն պետական բյուջով արդեն նախատեսված միջոցներից: Նոր կառույցին կապի միջոցներ կտրամադրվեն` պլանշետների եւ համակարգիչների տեսքով,դա կբարելավի ինչպես աշխատողների աշխատանքի, այնպես էլ առաջարկվող ծառայությունների որակը , արդյունավետությունը: Ըստ Ժամկոչյանի` Հայաստանի կառավարությունը այդպիսով ցանկանում է անցում կատարել «մեկ պատուհանի» սկզբունքին քաղաքացիներին որակյալ սոցիալական ծառայություններ մատուցելու գործում` միաժամանակ խնայելով նրանց ժամանակը: