Այսօր՝ 27 հոկտեմբերի 2020թ., 00:00
Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակն Արցախում Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ Վազգեն Մանուկյանի կոչը հանուն բոլորիս ապագայի կոչ է Անհրաժեշտ է ստեղծել միասնական կոմիտե, որին պետք է հանձնել իշխանության լիազորությունները. Լարիսա Ալավերդյան Իրանի նախագահի հատուկ բանագնացը կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա Համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ. Հրանտ Բագրատյան Հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ Ես միանում եմ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչին ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով հրավիրել ԱԽ նիստ Վազգեն Մանուկյանի առաջարկը հանրային պահանջ ունի. Խոսրով Հարությունյան Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրերը (տեսանյութ) ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը որևէ երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ.Պեսկով Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան Դոնորական արյուն է անհրաժեշտ. Դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում Բացառել սմարթֆոնների կիրառումը Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում․ Կոնստանտին Զատուլին Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Հրադադարը պահպանվում է. Դոնալդ Թրամփ Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել. Փաշինյան Կորոնավիրուսից 69 տարեկանում մահացել է հայտնի դիրիժոր Հարություն Թոփիկյանը Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսաանյութ) Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները «Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար». Մել Գիբսոնն աջակցել է հայերին (տեսանյութ) Թուրքական լիրայի փոխարժեքն այսօր թարմացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային նվազագույն ցուցանիշը Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է Լավրով․ Ռուսաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում Պատերազմում հաղթող չկա, խաղաղությունը պարտվող չունի Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հրադադարի պայմանավորվածությունը Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները «Ցանկացած սպառնալիք, որը կխախտի մեր ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների»․ԻՀՊԿ-ի հրամանատար Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և հրետանի է կիրառել Արցախի հյուսիսարևելյան դիրքերի ուղղությամբ Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին հրադադարի համաձայնության առթիվ ԱՄՆ-ը շնորհավորել է Հայաստանին եւ Ադրբեջանին Հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ից, ժամը 08.00-ից Թրամփ. Մենք Արցախում հեշտությամբ խաղաղություն կհաստատենք Ադրբեջանը դեռ չի համաձայնվել. Թրամփի խորհրդական Զինվորի հաշվին հերոս մի խաղացեք Կարեւորն այս պահին թշնամուն զինադադար պարտադրելն ու արյունահեղությունը կանգնեցնելն է. Անդրանիկ Թեւանյան ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները. Արայիկ Հարությունյան Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների 15 հոգանոց պատվիրակությունը․ Էդմոն Մարուքյան Իսրայելում անցկացվել են բողոքի ցույցեր ընդդեմ Նեթանյահուի, տեղի են ունեցել բախումներ Ալիեւը կրկին անգամ պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողուրթյունները ԱՄՆ պետդեպը նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքների մասին Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Ազովի ծովում պայթած լցանավը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը Հանրությանը պետք է բերել իրականություն Անհապաղ հաստատել կայուն հրադադար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ «Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1։3 Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում համանախագահ երկրներին միավորում է նշանակալի միասնականությունը. Մնացականյան «Նապոլին» նոր պայմանագիր կառաջարկի Գատուզոյին Այսպես շարունակել չի կարելի Ինչո՞ւ են սորոսականները պաշտպանում Հայաստանի թշնամուն Շուշիի եկեղեցում Հովիկի և Մարիամի պսակադրությունը ուղերձ է ողջ աշխարհին. Արայիկ Հարությունյան Եթե այդպես է՝ ինչու չի դադարում պատերազմը Ալիեւ. Մենք հենց հիմա էլ պատրաստ ենք դադարեցնել կրակը Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը Մնացականյանը CNN-ի եթերում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններից Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը Կանադական Bombardier-ը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին (տեսանյութ) Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Ես Արցախի կողքին եմ. կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին
Հարցում

Պարո՛ն վարչապետ, լավ, ի վերջո, դուք տարբերում եք Համո Սահյանին ինչ-որ մի չինովնիկից

20-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը, 2018 թվականի իրադարձություններից հետո հեղափոխություն ակնկալում էր մշակույթի ոլորտում, սակայն, ըստ նրա, ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ մշակույթում՝ հեղափոխություն ասվածը տեղի չունեցավ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ Նաիրի Սահյանի խոսքով՝այդ փոփոխությունների ցուցիչը կարող էր լինել, օրինակ, այն, որ, ի վերջո, Երևանում տեղադրվեր ականավոր գրողի արձանը, ինչի մասին ինքն ահազանգում է դեռևս 2014 թվականից։

«Համո Սահյանը մեր ազգի մեծագույն բանաստեղծներից մեկն է, եթե երկու անուն պետք է տանք, ապա մեկը Սահյանի անունն է լինելու, և հիմա այդ մարդու հուշարձանը մայրաքաղաքում չդնելը նշանակում է՝ ուղղակի արվեստին խփել։ Ես քաղաքականության մեջ չեմ, չի էլ հետաքրքրում, բայց ինձ մոտ հույս կար, որ ինչ-որ փոփոխություն լինի, որովհետև ժողովրդի 80 տոկոսը հենց այդ փոփոխության համար էր ձայն տալիս, բայց ես որևէ փոփոխություն չեմ տեսնում, իսկ եթե իրենք ասում են, որ հեղափոխություն է եղել, ապա ասեմ՝ գուցե եղել է, եղել է այնպես, որ, երբ Համո Սահյանի և Ստեփան Զորյանի համար միջոցառում կազմակերպելու նպատակով դիմեցի ԿԳՄՍ նախարարություն, որ մի քիչ փող տան, մերժեցին։ Համո Սահյանին ու Ստեփան Զորյանին մերժեցին, բայց ֆինանսավորեցին հրապարակում այն «Հուզանք ՈՒ Զանգ» միջոցառման համար։ Հիմա ես ի՞նչ մտածեմ՝ մտածում եմ՝ կա՛մ չեն հասկանում, կա՛մ իրենց ասվել է, որ Համո Սահյանն ավելի կարևոր չէ, քան այդ իմ ասած միջոցառումը»,- ասաց Նաիրի Սահյանը։

Նրա փոխանցմամբ՝ Համո Սահյանի արձանի տեղադրման համար անհրաժեշտ է 53 միլիոն դրամ, 2014 թվականին հայտարարվել է մրցույթ, ընտրվել է քանդակագործ, ավելին, Օղակաձև զբոսայգու տարածքում արդեն կատարվել է հողհատկացում, սակայն երկու ամիս առաջ կրկին, երբ դիմել է Կառավարություն արձանի տեղադրման հարցով, ասել են, որ Սահյանի արձանի տեղադրման հարցը դեռ հերթի չեն դրել։

«Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում՝ հերթի չի դրվել, ի՞նչ է՝ պետք է գնայի և ասեի՝ վերջն ո՞վ է։ Գիտեք՝ ես հասկանում եմ, որ սրա պատճառն այն է, որ սրանք փողոցից եկած մարդիկ են և չեն կարողանում տարանջատել կարևորը երկրորդականից։ Այստեղ արձանի հարցը չէ արդեն, սա գալիս է նրանից, որ Արևմուտքից թելադրված օրենքներով են ցանկանում ապրել։ Օրինակ՝ եթե թարգմանեին Սահյանի պոեզիան, Սահյանը շունչ կտար, մինչդեռ մենք այսօր ծուխ ենք շնչում։ Ինչ վերաբերում է նրան, որ 53 միլիոն դրամ գուցե չկա, փող չունեն, ապա, չուզենալով մտնել իշխանավորների արած ծախսերի մեջ, այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ ինչ-որ մեկի տունը 2 միլիոն դոլարով վերանորոգում էին, և ստացվում է՝ ժողովրդի փողն իրենց համար ափսոս չէ, իսկ այն, ինչ պատմության համար պետք է ծախսվի, ափսո՞ս է։ Ինձ համար հա՛մ ծիծաղելի է, հա՛մ լացս է գալիս, որ Համո Սահյանի արձանի ճակատագիրը պետք է որոշեն Հայկ Մարությանն ու Արայիկ Հարությունյանը։ Մի՞թե նրանք պետք է որոշեն այդ հսկայի արձանի ճակատագիրը, սա ցավալի է»,- ասաց Սահյանը՝ նշելով, որ հրապարակում հավաքված ամբոխը պարզապես սխալվել է իր կատարած ընտրության մեջ։

Ինչ վերաբերում է մարդու սխալվելու իրավունքին, որի մասին երեկ ծավալուն անդրադարձ էր կատարել վարչապետ Փաշինյանը, ապա, ըստ Նաիրի Սահյանի, եթե խոսքը սխալը ներելու մասին է, ապա առաջինը պետք այդ սխալը ներվի Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին։

«Այդ ինչո՞ւ Փաշինյանի սխալը կներվի, նրանցը չի ներվի»,- հարցրեց գրողի որդին։

Ըստ նրա՝ 2018 թվականից հետո առհասարակ հայ գրողի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն կա, և այդ փոփոխությունն այնքան վատ է, որ չի մեղմում անգամ այն, որ վարչապետ Փաշինյանը մեկ-երկու անգամ Համո Սահյան է կարդացել։

«Եթե Փաշինյանը Համո Սահյան սիրեր այնքան, որքան արտասանում է, կհետաքրքրվեր, թե Սահյանի ժառանգն ինչով է զբաղվում, Սահյանի կենտրոնից ինչ կա-չկա, ինչով կարող է օգնել։ Կարծում եմ՝ արտասանում էր, որովհետև ուղղակի պետք էր։ Ես մի հարց ունեմ վարչապետին՝ պարո՛ն վարչապետ, լավ, ի վերջո, դուք տարբերում եք Համո Սահյանին ինչ-որ մի չինովնիկից. եթե տարբերում եք՝ ապա ես Ձեզ հետ խոսելու բան ունեմ, եթե ոչ՝ ապա չունեմ»,- ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan