Այսօր՝ 25 հոկտեմբերի 2020թ., 00:00
Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների 15 հոգանոց պատվիրակությունը․ Էդմոն Մարուքյան Իսրայելում անցկացվել են բողոքի ցույցեր ընդդեմ Նեթանյահուի, տեղի են ունեցել բախումներ Ալիեւը կրկին անգամ պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողուրթյունները ԱՄՆ պետդեպը նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքների մասին Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Ազովի ծովում պայթած լցանավը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը Հանրությանը պետք է բերել իրականություն Անհապաղ հաստատել կայուն հրադադար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ «Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1։3 Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում համանախագահ երկրներին միավորում է նշանակալի միասնականությունը. Մնացականյան «Նապոլին» նոր պայմանագիր կառաջարկի Գատուզոյին Այսպես շարունակել չի կարելի Ինչո՞ւ են սորոսականները պաշտպանում Հայաստանի թշնամուն Շուշիի եկեղեցում Հովիկի և Մարիամի պսակադրությունը ուղերձ է ողջ աշխարհին. Արայիկ Հարությունյան Եթե այդպես է՝ ինչու չի դադարում պատերազմը Ալիեւ. Մենք հենց հիմա էլ պատրաստ ենք դադարեցնել կրակը Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը Մնացականյանը CNN-ի եթերում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններից Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը Կանադական Bombardier-ը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին (տեսանյութ) Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Ես Արցախի կողքին եմ. կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Արցախի հարցը ռազմական լուծում չունի Պոմպեո. Ուժ չգործադրել, ուժի սպառնալիք չկիրառել Թրամփ. «Մենք կօգնենք նրանց» Տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի եւ Մայք Պոմպեոյի հանդիպումը Վաշինգտոնում մեկնարկել են Պոմպեոյի եւ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը DW-ի Conflict Zone-ին Արցախի նախագահը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը Մարկոս Պիզելին բրազիլական ալիքի եթերում խոսել է Արցախում պատերազմական վիճակի մասին Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին Խաղաղության ուղերձով. բելգիահայ երաժիշտ Սեւակ Ավանեսյանը նվագել է Շուշիի մզկիթում Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման հնարավորությունը ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը Ղարաբաղի կարգավորման գործընթացին Ավրաամ Ռուսոն եւ Սեմյոն Պեգովն ուղիղ եթերում խոսել են Արցախի մասին (տեսանյութ) ՌԴ նախագահի գնահատականը հաստատում է՝ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս լինել Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. Քննարկել են Արցախում ստեղծված վիճակը Թեհրանն ուշադրությամբ հետեւում է ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում եւ չի հանդուրժի ագրեսիան Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Կատալոնացի պատգամավորը Իսպանիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջան զենքի արտահանումը Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը հարաբերական կայուն-լարված է եղել Պուտինն անձամբ անում է հնարավոր ամեն ինչ, որ Երեւանին ու Բաքվին բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն եւ 30 օրենսդիրներ կներկայացնեն Արցախի միջազգային ճանաչման մասին բանաձեւ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Պետքարտուղարության ներկայացուցչի հետ «Հայրենիք» կուսակցության ջոկատն Արցախ կմեկնի Արթուր Վանեցյանի գլխավորությամբ ԵԼ․ «Ռոմայի» կամային հաղթանակն ու Մխիթարյանի գոլային փոխանցումը, օրվա արդյունքները Փաշինյանը կողմ է Արցախ խաղաղախահներ մտցնելուն Պուտին. «Եթե բանակցությունները 30 տարի արդյունք չեն տվել, ապա դա դեռ չի նշանակում, թե պետք է սկսել կրակել» Կանադան 350.000 ԱՄՆ դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին` Ղարաբաղում մարդասիրական նպատակներով Ջեյմս Ուորլիք. ԼՂ հարցով բանակցությունները պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, այլապես այն կընդլայնվի Ղարաբաղյան հակամարտության առանցքային կետերի վերաբերյալ Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշումները համընկնում են Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Ալիեւը չի բացառում Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը «Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»․ Պեսկով Ադրբեջանը գնդակոծել է Իրանում խաղաղ բնակիչների տները «Արցախցի կանայք կարող են իրենց օրինակով ցանկացած տղամարդու խիզախության դաս տալ». ռուս զինթղթակից Պեգովը՝ ԼՂ հակամարտության մասին (տեսանյութ) Ընթանում են օջախային մարտեր Տղե՛րք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին փոխարինում է պետք, եկեք. Արթուր Վանեցյան Կալիֆորնիայի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքը Ռուսական Պետդումայում չեն բացառել Ղարաբաղում դեսանտային օպերացիայի անցկացման հնարավորությունը Հայաստանը պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը. Մանե Գեւորգյան Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը Ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն ուղղված ցանկացած հանդիպում ողջունում ենք․ Իշխան Սաղաթելյան Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել Ինչո՞ւ հնարավոր դարձավ այս «հաղթական» աղետը, ո՞րն է սրանում նախկինների մեղքը և «դուխով ու հպարտներինը». Ս. Սրապիոնյան Ինչու՞ ՀՀ-ն չի դիմում Ռուսաստանին. Բագրատ Եսայան Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կրկին հանդիպել են Փաշինյանին Նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար
Հարցում

Չգիտենք՝ մեր հարազատին ենք հուղարկավորել, թե ոչ․ ինչից են բողոքում COVID-19-ից մահացածների հարազատները (տեսանյութ)

«Էյջ վի էյջ» փաստաբանական գրասենյակը մի քանի ամիս է՝ դիմումներ է ստանում կորոնավիրուսից մահացածների հարազատներից՝ ուսումնասիրելու իրենց հարազատների մահվան հանգամանքները։

«Օրական 3-4 քաղաքացի դիմում է, արդեն տասնյակ դիմումներ ունենք։ Համարյա բոլոր դիմածները նշում են, որ իրենք չեն հավատում, որ իրենց հարազատները մահացել են կորոնավիրուսից, որովհետեւ շատ կասկածելի հանգամանքներում է ըստ իրենց մահն արձանագրվել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Սուզաննա Խչեյանը։

Քաղաքացիները թերահավատորեն են մոտնում իրենց հարազատների մահվան նշված պատճառին քանի որ հիմնականում գրավոր չեն տեսել կորոնավիրուսի թեստի պատասխանը, բացի այդ նրանց մոտ կասկած է հարուցում մահվան վկայականներում նշված՝ մահվան պատճառը։

«Բոլորին տրվում են մահվան վկայականներ, որտեղ մահվան պատճառ է նշված ինչ-որ ծածկագիր՝ տառերի ու թվերի խումբ, նշված չի, որ կորոնավիրուսից է մահացել։ Դրա հետ կապված որոնողական աշխատաքններ ենք կատարել, փորձել ենք պարզել, թե դա ինչ է նշանակում, մեր միջոցներով դա հնարավոր չի եղել պարզել, ըստ այդմ բոլոր մահացածների դիմումների հիման վրա հարցումներ ենք ուղարկել եւ արդարադատության նապարարություն, եւ ՔԿԱԳ մարմիններ, եւ բժշկական կենտրոններ, որպեսզի պատասխանեն՝ ինչ է նշանակում այդ ծածկագրը, եւ դեռ պատասխանը չենք ստացել»,- ասաց փաստաբանը։

Սուզաննա Խչեյանի խոսքով՝ մյուս հանգամանքը, որ կասկած է հարուցում քաղաքացիների մոտ, այն է, որ նրանք իրենց հարազատներին հուղարկավորել են փակ, կնիքված դագաղներով, հիմնականում առանց նախապես դին ճանաչելու։

«Դիակի ճանաչման գործընթաց է եղել միայն այն դեպքում, երբ հարազատները պնդել են, մյուս դեպքերում հիմնականում չի եղել։ Մարդիկ կան, ասում են՝ նույնիսկ չգիտենք՝ մեր հարազատին ենք հուղղարկավորել, թե ոչ»,- նշեց փաստաբանը։

Փաստաբաններին դիմումներում կան այնպիսիք, երբ մարդիկ հարազատներին տեղափոխել են հիվանդանոց այլ խնդրով, մի քանի օրից նրանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ու նրանք մահացել են։

«Օրինակ դեպք ենք ունեցել, երբ մեր գրասենյակ դիմած քաղաքացու հարազատին ուրիշ ախտորոշմամբ՝ օրինակ ստամոքսի խոցի հետ կապված, տեղափոխել են հիվանդանոց ներքին արյունահոսությամբ, հիվանդանոց տեղափոխելու պահին չի եղել նրա մոտ կորոնավիրուս, հիվանդանոց տեղափոխվելուց 3 օր անց նա մահացել է, եւ հանգուցյալին թեստավորել են դիահերձարանում, պատասխանը եղել է դրական, որից հետո էլ հարազատներին տեղեկացրել են, որ մահացել է կորոնավիրուսից։ Դեպք ունենք, երբ մարդը այլ հիվանդությամբ տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ արձանագրված չի եղել կորոնավիրուս, սակայն բուժման ժամանակ կրկին թեստավորել են հիվանդանոցում եւ նրա մոտ հայտնաբերվել վիրուսը, որից հետո մահացել է»,- ասաց Սուզաննա Խչեյանը։

Փաստաբանական գրասենյակը դիմումներ է ստացել նաեւ կորոնավիրուսից մահացածների մարմինների վրա կապտուկների առկայության մասին։

Բացի այդ՝ քաղաքացիները բողոքել են, որ հարազատների հետ չեն կարողացել շփվել, նրանց մասին տեղեկություն ստանալ չեն կարողացել բժիշկներից։ Քաղաքացիներից մեկն էլ դիմել է՝ պատմելով, որ կապի մեջ է եղել իր հոր հետ, վիճակը լավ է եղել, դրանից մեկ օր հետո մահացել է։

«Անձի մոտ եղել է առջող վիճակ, ծանր չի եղել, հարազատներն էլ տեսակապով կարողացել են խոսել հոր հետ, խոսակցության ընթացքում հայրը հայտնեց՝ ես անջատում եմ, ինձ տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, դրա հաջորդ օրը մի կերպ բացատրել է, որ չգիտեմ՝ ինչ է եղել, ինձ տեղափոխել են վերակենդանացում, երեկոյան արձանագրվել է մահը»,- նշեց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ մահացածներից շատերի հարազատները անհրաժեշտության դեպքում համաձայն են արտաշիրիմման:

Բացի այդ՝ գրասենյակ դիմած քաղաքացիները նաեւ պարետատան աշխատաքների թերացումների մասին են արձանագրել։

«Մի քաղաքացու մահվանից 7-8 օր հետո պարետատնից զանգել են մահացածի տուն, ասել, որ մեկուսանա, այնինչ մի շաբաթ առաջ հուղարկավորել են նրան։ Եղել են դեպքեր, երբ կորոնավիրուսով մահվան դեպքից հետո ըստ կառավարության որոշման պետք է հարազատները ինքնամեկուսացվեն կամ մեկուսացվեն, պարետատունը ոչ մի ձեւեով չի արձագանքել, նրանց մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջ չի դրել։ Ունենք դեպք, երբ կորոնավիրոսով մահացած ընտանիքից երկու հոգու են թեստավորվել, ընտանիքը բոլոր մեկուսացվել են մեկ բնակարանում, նույնիսկ այս երկու հոգու բժշկական օգնությունը պատշաճ չի տրամադրվել։ Մյուս խնդիրն էլ, որ ինքնամեկուսացվելուց հետո քաղաքացիները շանս չունեն պարեն գնելու, առաջին անհրաժեշտության իրեր՝ մթերք գնելու, նման պայմաններում եթե չլիներ հայկական մենթալլիտետը, հարեւան բարեկամի ֆակտորը, ապա այդ մարդիկ սովի կմատնվեին»,- նշեց փաստաբանը։

Փաստաբանները հարցումների պատասխանները ստանալուց հետո միայն կկարողանան հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan