«Երբ կինը հայուհի է». Քիմ Քարդաշյանի նախկին սիրելին պարում է հայկական երգերի հնչյունների ներքո (տեսանյութ)
Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը՝ Հայաստանից խորեոգրաֆ Լիլիթ Ավագյան-Բուշը, Instagram-ում ամուսնու մասնակցությամբ հոլովակ է հրապարակել։ Կադրերում մարզիկը պարում է հայկական երգերի հնչյունների ներքո։ Տեսանյութերից մեկում նրան միանում է նաև զույգի դուստրը։
Հետևորդները հիացած են Լիլիթի հրապարակմամբ ու շտապել են բազմաթիվ դրական խոսքեր գրել նրա ու ընտանիքի հասցեին։ «Լիլիթ ջան շատ ապրեք, որ մեր հայկականը միշտ պահում եք ու փորձում եք ձեր երեխաներին էլ սովորեցնեք։ Իրոք ձեզնով հպարտանում եմ», «Երաժշտության, լեզվի, սովորույթների ու ուտելիքի միջոցով ձեր երեխաներին նրանց մշակույթի մասին սովորեցնելը շատ կարևոր է։ Նրանց արմատներ ու թևեր տվեք», «Հպարտ եմ քեզանով։ Մենք պետք է սիրենք մեր մշակույթը», «Գեղեցիկ ընտանիք»։
Լիլիթն, ի դեպ, չի մոռանում հայկական արմատների մասին։ Ամիսներ առաջ գեղեցկուհի հայուհին տեսանյութ էր հրապարակել, որում որդին փորձում էր գույների անուններն արտաբերել հայերենով: «Ասա դեղին, կանաչ, կարմիր, կապույտ, շագանակագույն»,-հայերենով ասում էր Լիլիթը, որին կրկնում է որդին:
Ռեջի Բուշը 2007-2010թթ. հանդիպել է Քիմ Քարդաշյանի հետ։ Քարդաշյանից բաժանվելուց 5 տարի անց Ռեջի Բուշն ամուսնացել է Հայաստանից պարի ուսուցչուհի Լիլիթ Ավագյանի հետ, որի հետ դաստիարակում է երկու երեխաներին:
View this post on InstagramIt’s a culture explosion. He hit that so perfect on the beat
Հետևեք մեզ Telegram-ումՄենք աղետից աղետ ոչ միայն հետևություն չենք անում, այլև կատարելագործում ենք մեր անխելքությունն ու միշ... ԵՄ սկուտեղի վրա Հայաստանին սպասվում է վայրկենական կլանում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Փաշինյանի դրսի տերերը պահանջում էին, որ Զելենսկուն Հայաստանում պատվով, փառքով ընդունեն․ վերլուծական Ովքե՞ր են Ամերիաբանկ-ի հետ բանակցող BOGG-ի բաժնետերերը. փորձագետի մեկնաբանությունը Ռուսաստանը Հայաստանը զիջեց Թուրքիային Հայերը մեզ սովորեցնում են, որ երկու ուժերի միջեւ ըն...Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան 1 Փաշինյանը ո՞վ է, որ տարածք տա, մինչև Բաքվի հետ պայմանագիր չլինի, սահմանազատում չի սկսվի 2 Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» 3 Ցեղասպանության զոհերի անվանացանկը ճշտելը կեղծ օրակարգ է. Իմ տպավորությամբ իշխանությունը չգիտի՝ ինչով զբաղվի. Օհանյան 4 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հրաժարվել է Հայաստանի անդամակցության հարցում օգտագործել «սառեցում» հասկացությունը 5 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցվել է 6