Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը»
Այս թեմայով
- Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն ու նշել է ձերբակալվածների թիվը
- Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից
- «Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար»․ Տիխանովսկայան հայտարարել է Միասնության քայլերթ Մինսկում
- «Նրանց «ֆաս» հրաման է տրվել». Լուկաշենկոն մեկնաբանել է մերձբալթյան երկրների կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Շաբաթ Մինսկում մեկնարկել է ընդդիմության երթը, որն ավել վաղ հայտարարվել էր որպես «փայլուն երթ»: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, երթին շուրջ 2000 մարդ է մասնակցում:
Կազմակերպիչները երթի մասնակիցներին կոչ են արել ներկայանալ վառ հագուստով, փայլուն աքսեսուարներով և վառ գույնի թաշկինակներով: Շուկայից ոչ հեռու, որն ընդդիմությունը հայտարարել է, որպես ՝սկզբնակետ, ոստիկանական մեքենաներ են նկատվել: Ոստիկանությունը ստուգել է տեղում աշխատող լրագրողների հավատարմագրերը և նախազգուշացրել է ցուցարարներից մոտ 50 մետր հեռավորություն պահելու անհրաժեշտության մասին:
Ընդդիմության կանացի երթն ուղևորվել է մայրաքաղաքի կենտրոն: Ընթացքում նրանց է մոտեցել մոտոցիկլետների շարասյունը՝ սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով՝ աջակցություն հայտնելով ցուցարարներին:
Իրավապահները փորձել են ձերբակալել մոտոցիկլավարներից մեկին, սակայն ցուցարարներին հաջողվել է խանգարել նրանց:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն ու երթերը Մինսկում շարունակվում են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներով հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: