«Ցնցումից ու փոշուց արագ դուրս եկանք, մտածեցինք երկրաշարժա». Շինարարական աշխատանքների հետևանքով տուժել են բնակիչների տները
Հանրապետության նրբանցքում 3-րդ և 5-րդ տների մոտ կատարվող շինարարական աշխատանքների հետևանքով` «Ֆիրդուս»-ի շուկայի հարևանությամբ գտնվող նրբանցքում որոշ բնակիչների տների պատերը ճաքել են ու քանդվել։
Ցնցումից ու փոշուց բնակիչներն արագ դուրս են եկել, փորձել են կանգնեցնել շինարարական աշխատանքները։ Ստիպված են եղել քար նետել դեպի մեքենան, որ կանխեն տան պատի ամբողջական փլուզումը։ Կատարվածը պատահականություն չեն համարում։ Վստահ են՝ այս ամենի հետևում նոր թաղամասի կառուցման շահն է։
Բնակիչները կարծում են, որ եթե իրենք տանը չլինեին, իրենց բնակարանն էլ կքանդեին։ Վստահ չեն, որ աշխատակիցները մաքրման կամ քանդման թույլտվություն ունեին, իրենց պետք է կառուցապատողները նախապես զանգահարեն, զգուշացնեին։
Սեփականատերերն ավելի շատ դիտավորություն են տեսնում, քան պատահականություն. նպատակ չունեն տարածքից դուրս գալու, վաճառելու կամ հանձնելու։ 50 տարուց ավելի իրենց անկյունն են ստեղծել, գոհ են իրենց ստեղծած հարմարություններից, ոչ նոր բնակարան են ուզում, ոչ էլ գումար։
Հանրապետության նրբանցքում իրականացվող քանդման աշխատանքներից վնասված տների համար պատասխանատուներ չեն գտնվել։ Բնակիչներն ասում են՝ կառավարության ու քաղաքապետարանի թողտվությամբ է դեպքը տեղի ունեցել, վաղուց են պայքարում իրենց ազատ ապրելու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է։
Դեպքի վայրում ոստիկաններն արձանագրություն են կազմել, բոլոր գերատեսչություններից եկել են, բայց փաստաթուղթ չեն ֆիքսել։
Մանրամասները՝ տեսանյութում։