Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 244-ով
Այս թեմայով
- Հայաստանի բնակչության 3 տոկոսը կորոնավիրուսի դեմ կպատվաստվի AstraZeneca-ի պատվաստանյութով
- Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք
- Կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք մեկ օրում
- Չգիտենք՝ մեր հարազատին ենք հուղարկավորել, թե ոչ․ ինչից են բողոքում COVID-19-ից մահացածների հարազատները (տեսանյութ)
Սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն` առողջացած, 928-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 259664 թեստավորում: Այլ պատճառով մահվան դեպքերը 285-ն են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման կենտրոնից։
Այսպիսով՝ սեպտեմբերի 19-ի, ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 244 նոր դեպք, 2 մարդ մահացել է։