Jaguar-ը ներկայացրել է նոր սպորտային քրոսովերը, որը Wi-Fi-ին հասանելիություն ունի
Jaguar Land Rover ընկերությունը ներկայացրել է նոր կոմպակտ սպորտային Jaguar E-PACE քրոսովերը։ Հինգ տեղանի ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի է ունեցել Լոնդոնում, փոխանցում է Lenta-ն։
Ավտոմեքենան հասանելի կլինի S, SE եւ HSE տարբերակներով՝ հինգ ուժային ագրեգատով՝ երեք դիզելային եւ երկու բենզինային շարժիչներով։
Սրահում տեղադրված են 12 վոլտ հզորությամբ չորս վարդակներ, հինգ USB-ներ, ինչպես նաեւ 4G Wi-Fi-ի հասանելիություն, որին կարող են միանալ 8 բջջային սարքավորումներ։
E-PACE-ն կդառնա Jaguar-ի առաջին մոդելը, որն ունի պրոեկցիոն էկրան՝ TFT տեխնոլոգիայով։