Այսօր՝ 20 հոկտեմբերի 2020թ., 00:00
«Ես նման տեղեկություն չունեմ». Մանե Գևորգյանը՝ Արցախի նախկին երկու նախագահների՝ այս պահին Կառավարության շենքում գտնվելու մասին Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները «Տղաները դեռ պետք է սպասեն». EuroNews-ի ռեպորտաժը՝ Արցախի առաջնագծից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարների հետ Պոմպեոյի հանդիպման մասին տեղեկությունները Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում․ Արամ Ա Կաթողիկոս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցը Փաշինյան. Ռուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Ալիեւի հետ հանդիպման համար Ալիեւ. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում Փաշինյան. պատրաստ ենք փոխզիջման. մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ «Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային»․ Bloomberg Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին Լավրովը կոչ է արել չլարել ԼՂ շուրջ իրավիճակը Իրանի ԱԳՆ. Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա Լավրովը ԵԽ ղեկավարի հետ կքննարկի Արցախյան հակամարտությունը Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24 հազար աշակերտ չի հաճախում դպրոց Պարգեւ Սրբազանն այցելեց ու օրհնեց հրամանատարական կազմին եւ բանակին, ինչպես նաեւ մաղթեց հաղթանակ Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը Հենրիխ Մխիթարյան. Իմ երկիրն իմ սրտում է Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը. ԱԳՆ «Արցախը մենք ենք». Հունաստանի հայերը հարյուրից ավելի ավտոմեքենաներով քիչ առաջ փակեցին Թուրքիայի հետ սահմանը (տեսանյութ) Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված «Ղարաբաղ. Սև օրեր». Life.ru-ի վավերագրական ֆիլմը պատերազմի կիզակետում գտնվող Ստեփանակերտից Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորելի հայտարարությունը ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել. փողոցները դատարկվել են Խորվաթիայի վարչապետը սպիտակ փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել. ԶԼՄ-ներ Հսկայական անելիք ունենք Մեր անվտանգության ամենակարեւոր գրավականը եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելն է. Բաբայան Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ խոսնակ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն Հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է. Դավիթ Բաբայան Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը Մակրոնը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարված հումանիտար հրադադարը Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան Կեսգիշերից՝ հրադադար Լավրովը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում շեշտել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը Օպերատիվ ամբողջ իրավիճակի կառավարման շտաբի անհրաժեշտություն կա այսօր. Նախկին վարչապետ «Այն բոլոր մարդիկ, որոնք ունեն փորձ, գիտելիք, իհարկե, պետք է ամեն ձևով օգտակար լինեն». Դավիթ Բաբայան Նախապատրաստվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն. Նա կհանդիպի Պոնպեոյի հետ Կարո Փայլանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Հրատապ ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ. 13 կուսակցությունների հայտարարությունը «Անելիք շատ կա, արդյունքները՝ արդեն մոտ օրերին». Վիկտոր Սողոմոնյան Գյանջայի ռազմական նշանակետերը հրթիռակոծությունից հետո Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում. Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հարցով փակ խորհրդակցություն կանցկացնի «Ղարաբաղի հողն ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ». Պետդումայի՝ Արցախ մեկնած պատգամավորն աջակցություն է հայտնել հայերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածության չպահպանմամբ Ֆրանսիայում չեչեն երիտասարդը սպանել է դասի ժամանակ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչուհուն. տեղի ունեցածը Մակրոնն ահաբեկչություն է անվանել Լեռնային Ղարաբաղ. «օդային տագնամի» ազդանշանները, հրետակոծությունն ու ապաստարանները՝ մայրաքաղաք Ստեփանակերտում. Al Jazeera-ի անդրադարձը Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է Էրդողանի մյուս դեմքը. Ճշմարտությունը` ձմերուկ վաճառողի մասին Ադրբեջանը կրկին շփոթված, միամիտ ռմբակոծել է Իրանի տարածքը. (տեսանյութ) Արգելվել է թուրքական նռան ներմուծումը Ռուսաստան ՀՀ ԱԳՆ ղեկավար. Թուրքիայի սադրանքների համար պատասխանատվություն կկրի Ադրբեջանի ղեկավարությունը «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից 68 տոննա մանդարինի ներմուծումը Թուրք լրագրող․ Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում Հայկական ուժերը պատրաստ են պահպանել հրադադարի պայմանները. Ձեր կոչերում հասցեական եղեք. ՀՀ ՊՆ-ն՝ համանախագահներին Գերմանիայի թիվ 1 հեռուստաընկերությունն ուղիղ եթերով ներկայացրել է հայերի պահանջը (տեսանյութ) Հայաստանի ու Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը Երեւանում Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիո Գուտերեշի հետ. վերջինս մտահոգված է Իրանցի գեներալը հայտնել է Թեհրանի՝ ԼՂ-ում ահաբեկիչների դեմ պայքարի պատրաստակամության մասին Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Հայերը փակել են ֆրանսիական Ստրասբուրգից Գերմանիա մտնող սահմանը՝ կամրջի վրա Ֆրանսիացի պատգամավորները հանուն ԼՂՀ ճանաչման. Le Figaro-ի անդրադարձը Հայերը փակել են Բելգիա-Ֆրանսիա սահմանը․պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը Մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետեւակը դիմել է փախուստի Իրանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտուց նոր հարվածներ չի հանդուրժի Հայ համայնքը փակել է Համբուրգ քաղաքի մուտքը ու ելքը Ռուս սենատորը նշել է ղարաբաղյան հակամարտության զարգացման հնարավոր սցենարները Իտալական Միլանը ճանաչել է Արցախի անկախությունը Մի խումբ երիտասարդներ մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև Էստոնիայի կառավարությունը 100 հազար եվրո կհատկացնի ԼՂ-ում հումանիտար իրավիճակը թեթևացնելու համար
Հարցում

Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների․ Իշխան Սաղաթելյան

2018-ի գարնանը ժողովրդի պահանջով տեղի ունեցավ իշխանափոխություն, իշխանության եկան մարդիկ, որոնք հետո հեռացան 18 թվականին ձեւակերպված պահանջներից եւ իրենց տված բոլոր խոստումներից։ Այդ իշխանության անցած 2,5 տարվա գործունեության ամփոփումից հետո կաող ենք ասել, որ նրանք շարունակաբար ձախողվում են։ Այս մասին «Կենտրոն» ՀԸ «Իմպուլս վերլուծական» ծրագրին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Բոլոր այն ոլորտներում, որտեղ ցանկանում են բարեփոխումներ անել, առաջանում են քաոս եւ ճգնաժամ։ Սահմանադրական դատարանում ասում էին ճգնաժամ կա, պետք է բարեփոխումներ անենք, արդար, թափանցիկ ՍԴ ունենանք, բայց նրանց գործողությունների արդյունքում այսօր ՍԴ-ում ունենք խորը ճգնաժամ։ Իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի ունենա իր վերահսկողության ներքո գտնվող ՍԴ, նրանց չակերտավոր բարեփոխումների մոտիվացիան է ունենալ հսկելի, իշխանության որոշումներն անվերապահորեն կատարող ՍԴ, եւ առհասարակ վերահսկելի դատական համակարգ։ Նույնը մյուս բոլոր ոլորտներում։ Հիշո՞ւմ եք՝ 1,5 տարի առաջ ինչ էին հայտարարում բուհերի մասին․ Երեւանի պետական համալսարանը կոռուպցիայի մեջ է, քաղաքականացված է եւ այլն։ Մեկ տարի է՝ ռեկտոր չեն կարողանում ընտրել, պաշտոնակատարն էլ ասում է՝ ճիշտ կլինի, որ ռեկտոր նշանակի կառավարությունը, ոչ թե ընտրվի։ Այս իշխանության բարեփոխումների մոտիվացիան բարեփոխումները չեն», ասել է Իշխան Սաղաթելյանը։

Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ բոլոր ոլորտներում քաոս է, որովհետեւ իշխանությունը չունի բարեփոխումների հայեցակարգ, զարգացման ռազմավարություն, բոլոր որոշումներն ընդունվում են ըստ իրավիճակի։

«Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համավարակին, մենք այն քաղաքական ուժը չենք, որ օգտվենք երկրի ծանր վիճակից։ Կորոնավիրուսի ներթափանցման առաջին օրերին Դաշնակցությունը հանդես է եկել մի քանի հայտարարությամբ, նախ ասել ենք, որ պատրաստ ենք մի կողմն դնել քաղաքական տարաձայնությունները, համախմբել բոլոր ուժերը, որովհետեւ երկիրն ու ժողովուրդը ունեն խնդիր։ Իշխանությունը չի արձագանքել։ Մարտի 22-ին հանդես ենք եկել ամբողջական փաթեթով, 48 կետից բաղկացած, ասել ենք, որ պատրաստ ենք մեր ուժերով օգնել իշխանությանը՝ դժվարությունները հաղթահարելու համար։ Դարձյալ ոչ մի արձագանք չենք ստացել։ Սա է այս իշխանության դիմագիծը․ չլսելը, մեծատությունը, անփորձությունը։ Եվ նրանց անհետեւողական ու անգրագետ գործողությունների հետեւանքով ունենք հազարից ավելի մահ։ Հասարակական դժգոհությունները գնալով ավելանալու են», նշել է Ի․Սաղաթելյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ իշխանությունը սպառել է որեւէ իրական բարեփոխում անելու հնարավորությունը։

«Անցել է 2,5 տարի եւ իշխանությունը մնացել է լոզունգների մակարդակին։ Կեղծ վիճակագրական տվյալներ են ներկայացնում։ Գնահատելով ստեղծված իրավիճակը, մենք պահանջում ենք արտահերթ խոհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում պետք է ձեւավորվեն նոր խորհրդարան ու նոր որակի կառավարություն, որն ի վիճակի է լուծել երկրի առաջ ծառացած մարտահրավերներն ու խնդիրները», ասել է դաշնակցական գործիչը։

Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայրենիք» կուսակցությունների հետ համագործակցում են արդեն 3 ամիս, կոնկրետ օրակարգի շուրջ, հայտարարվել է, որ այս համագործակցությունը նախընտրական դաշինք չէ, որեւէ անձի շուրջ համախմբում չէ, այլ ընդդիմադիր ուժերի համախմբում է։

«Բավական արդյունավետ ենք համագործակցում, օրակարգը վերջնական ձեւակերպման փուլում է, ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ակտիվ աշխատում է։ Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անկացմանը։ Դա է իրավական ճանապարհը, դրա համար անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը։ Այսօրվա ԱԺ-ն չի արտահայտում Հայաստանի քաղաքական ներկապնակը։ ԱԺ-ն ի զորու չէ դիմագրավել Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին։ Մենք ամենօրյա ռեժիմով հանդիպում եւ շփվում ենք մարդկանց հետ, տեսնում ենք խորը հիասթափությունը։ Մեկ քայլով արդյունքի չենք հասնի, անհրաժեշտ են հետեւողական գործողություններ», նշել է Ի․Սաղաթելյանը։

Հանրապետական կուսակցության հետ, ըստ դաշնակցական գործչի, համագործակցության հարց չի քննարկվում։

«Հնի ու նորի, սեւի ու սպիտակի բաժանումը տեխնոլոգիա է։ Այս իշխանությունը արդեն հին է, շատ շուտով դառնալու է անցյալ։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մենք իշխանության մեջ ենք եղել 2 տարի 8 ամիս, այս իշխանությունն արդեն 2,5 տարի ունի բացարձակ իշխանություն եւ ոչ մի իրական բարեփոխում չի արել։ Սխալ է առաջնորդվել հինունորի կարգախոսներով։ Մեր սփյուռքահայ ընկերներից մեկը ժողովներից մեկի ժամանակ ասաց, թե վախենում է նոր Հայաստան արտահայտությունից, որովհետեւ մենք միշտ նոր ենք ասել այն շրջաններին, որոնք կորցրել ենք՝ Նոր Խարբերդ, Նոր Արաբկիր եւ այլն։ Այսինքն այդ բաժանումը՝ հնի եւ նորի, կեղծ օրակարգ է եւ այլեւս չի աշխատում։ Կան կարողներ եւ անկարողներ, կան ազգայիններ ու ապազգայիններ։ Նախկին՝ արատավոր բարքերին, իհարկե, վերադարձ չկա», ասել է նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարույթունյանն իր հանդեպ կուտակած բացասական վերաբերմունքով ոչ թե առանձնանում է այսօրվա իշխանությունից, այլ մարմնավորում է այն։

«Անցած տարվա նոյեմբերից ՀՅԴ երիտասարդական թեւը պահանջում է նրա հրաժարականը։ Մեր խնդիրը այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունն է, իսկ Սահմանադրությամբ ոլորտի պատասխանուն նախարարն է։ Կառավարությունը կցկտուր ասել է, թե այն նաեւ իր ռազմավարությունն է։ Երբ ամբողջական պատկերը պարզ կլինի, մեր գործողությունները կորոշենք եւ կիրականացնենք», ասել է նա։

Երեկվա ասուլիսում Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե ՀՅԴ-ի դեմ քրեական գործերի արկղերը պատրաստելը ժամերի հարց է, Իշխան Սաղաթելյանը հակադարձել է․ թող որեւէ մեկը չփորձի ՀՅԴ-ին վախեցնել քրեական հետապնդումով կամ հետը խոսի շանտաժի լեզվով։

«Այնպիսի տպավորություն է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել է եւ հիմա 1994 թիվն է։ Դաշնակցությունը պատրաստ է ցանկացած սցենարի։ Եթե իրենք մեր քաղաքական քննադատությանը պատասխանում են քրեական գործերով, որոնք գոյություն չունեն, պատասխանը լինելու է շատ խիստ եւ կտրուկ, Դաշնակցությունը երեկ ստեղծված կուսակցությունը չէ։ Չարաչար սխալվում են, եթե կարծում են, թե ով պետք է լինի ընդդիմություն եւ ով քննադատի։ Առաջին հանրահավաքը շատ չի ուշանա, միասին համաձայնեցնելուց հետո կհայտարարենք այդ մասին», ընդգծել է Իշխան Սաղաթելյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan