Այսօր՝ 20 հոկտեմբերի 2020թ., 00:00
ՄԱԿ-ի ԱԽ-ը կհամաձայնեցնի եւ կհրապարակի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու կոչով տեքստը «Ես նման տեղեկություն չունեմ». Մանե Գևորգյանը՝ Արցախի նախկին երկու նախագահների՝ այս պահին Կառավարության շենքում գտնվելու մասին Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները «Տղաները դեռ պետք է սպասեն». EuroNews-ի ռեպորտաժը՝ Արցախի առաջնագծից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարների հետ Պոմպեոյի հանդիպման մասին տեղեկությունները Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում․ Արամ Ա Կաթողիկոս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցը Փաշինյան. Ռուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Ալիեւի հետ հանդիպման համար Ալիեւ. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում Փաշինյան. պատրաստ ենք փոխզիջման. մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ «Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային»․ Bloomberg Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին Լավրովը կոչ է արել չլարել ԼՂ շուրջ իրավիճակը Իրանի ԱԳՆ. Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա Լավրովը ԵԽ ղեկավարի հետ կքննարկի Արցախյան հակամարտությունը Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24 հազար աշակերտ չի հաճախում դպրոց Պարգեւ Սրբազանն այցելեց ու օրհնեց հրամանատարական կազմին եւ բանակին, ինչպես նաեւ մաղթեց հաղթանակ Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը Հենրիխ Մխիթարյան. Իմ երկիրն իմ սրտում է Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը. ԱԳՆ «Արցախը մենք ենք». Հունաստանի հայերը հարյուրից ավելի ավտոմեքենաներով քիչ առաջ փակեցին Թուրքիայի հետ սահմանը (տեսանյութ) Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված «Ղարաբաղ. Սև օրեր». Life.ru-ի վավերագրական ֆիլմը պատերազմի կիզակետում գտնվող Ստեփանակերտից Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորելի հայտարարությունը ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել. փողոցները դատարկվել են Խորվաթիայի վարչապետը սպիտակ փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել. ԶԼՄ-ներ Հսկայական անելիք ունենք Մեր անվտանգության ամենակարեւոր գրավականը եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելն է. Բաբայան Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ խոսնակ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն Հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է. Դավիթ Բաբայան Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը Մակրոնը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարված հումանիտար հրադադարը Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան Կեսգիշերից՝ հրադադար Լավրովը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում շեշտել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը Օպերատիվ ամբողջ իրավիճակի կառավարման շտաբի անհրաժեշտություն կա այսօր. Նախկին վարչապետ «Այն բոլոր մարդիկ, որոնք ունեն փորձ, գիտելիք, իհարկե, պետք է ամեն ձևով օգտակար լինեն». Դավիթ Բաբայան Նախապատրաստվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն. Նա կհանդիպի Պոնպեոյի հետ Կարո Փայլանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Հրատապ ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ. 13 կուսակցությունների հայտարարությունը «Անելիք շատ կա, արդյունքները՝ արդեն մոտ օրերին». Վիկտոր Սողոմոնյան Գյանջայի ռազմական նշանակետերը հրթիռակոծությունից հետո Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում. Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հարցով փակ խորհրդակցություն կանցկացնի «Ղարաբաղի հողն ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ». Պետդումայի՝ Արցախ մեկնած պատգամավորն աջակցություն է հայտնել հայերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածության չպահպանմամբ Ֆրանսիայում չեչեն երիտասարդը սպանել է դասի ժամանակ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչուհուն. տեղի ունեցածը Մակրոնն ահաբեկչություն է անվանել Լեռնային Ղարաբաղ. «օդային տագնամի» ազդանշանները, հրետակոծությունն ու ապաստարանները՝ մայրաքաղաք Ստեփանակերտում. Al Jazeera-ի անդրադարձը Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է Էրդողանի մյուս դեմքը. Ճշմարտությունը` ձմերուկ վաճառողի մասին Ադրբեջանը կրկին շփոթված, միամիտ ռմբակոծել է Իրանի տարածքը. (տեսանյութ) Արգելվել է թուրքական նռան ներմուծումը Ռուսաստան ՀՀ ԱԳՆ ղեկավար. Թուրքիայի սադրանքների համար պատասխանատվություն կկրի Ադրբեջանի ղեկավարությունը «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից 68 տոննա մանդարինի ներմուծումը Թուրք լրագրող․ Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում Հայկական ուժերը պատրաստ են պահպանել հրադադարի պայմանները. Ձեր կոչերում հասցեական եղեք. ՀՀ ՊՆ-ն՝ համանախագահներին Գերմանիայի թիվ 1 հեռուստաընկերությունն ուղիղ եթերով ներկայացրել է հայերի պահանջը (տեսանյութ) Հայաստանի ու Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը Երեւանում Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիո Գուտերեշի հետ. վերջինս մտահոգված է Իրանցի գեներալը հայտնել է Թեհրանի՝ ԼՂ-ում ահաբեկիչների դեմ պայքարի պատրաստակամության մասին Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Հայերը փակել են ֆրանսիական Ստրասբուրգից Գերմանիա մտնող սահմանը՝ կամրջի վրա Ֆրանսիացի պատգամավորները հանուն ԼՂՀ ճանաչման. Le Figaro-ի անդրադարձը Հայերը փակել են Բելգիա-Ֆրանսիա սահմանը․պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը Մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետեւակը դիմել է փախուստի Իրանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտուց նոր հարվածներ չի հանդուրժի Հայ համայնքը փակել է Համբուրգ քաղաքի մուտքը ու ելքը Ռուս սենատորը նշել է ղարաբաղյան հակամարտության զարգացման հնարավոր սցենարները Իտալական Միլանը ճանաչել է Արցախի անկախությունը Մի խումբ երիտասարդներ մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև
Հարցում

Պատասխանատվություն կկրի՞ արդյոք ՍԴ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարած Սամվել Առաքելյանն իր գործած ապօրինության համար

Կապված Սահմանադրական դատարանում (ՍԴ) վերջին ժամանակներում ընթացող պրոցեսների հետ՝ 168.am-ը ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանից ցանկացել էր ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝

1. Ի՞նչ հիմքով է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների և Տիգրան Ուլիխանյանի դիմումի քննության ընդունումը ՍԴ-ն մերժել կամ դիմումը վերադարձրել՝ շտկումներ անելու համար:

2. Արդյո՞ք ճիշտ է մամուլի հրապարակումն առ այն, որ նշված հարցը ներառված է եղել աշխատակարգային նիստի օրակարգում, երբ դիմումը վերադարձվել է Սամվել Առաքելյանի կողմից, և, որ նիստից առաջ դատավորները ՍԴ աշխատակազմի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կատարող Սամվել Առաքելյանի կողմից չեն տեղեկացվել դիմումի վերադարձի մասին:

Եթե այո, ապա խնդրում ենք տրամադրել պարզաբանումներ հարցի առնչությամբ:

3. Արդյո՞ք Սամվել Առաքելյանի նկատմամբ կիրառվելու է կարգապահական տույժ՝ լիազորությունները վերազանցելու համար:

4. Խնդրում ենք հայտնել նաև, թե ի՞նչ փուլում է գտնվում ԱԺ պատգամավորների կողմից ՍԴ մուտք արված երկրորդ դիմումը:

Նշված հարցերի վերաբերյալ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի ստորագրությամբ ստացել ենք հետևյալ պատասխանները՝

1. Ազգային ժողովի 26 պատգամավորների կողմից՝ որպես պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդ, Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը 2020 թվականի հուլիսի 23-ին ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանի կողմից, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածը, մակագրվել է Սահմանադրական դատարանի դատավորներ Արաիկ Թունյանին, Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին՝ նախնական ուսումնասիրության նպատակով։

ՍԴ դատավորներ Արաիկ Թունյանի, Արման Դիլանյանի և Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանին հասցեագրված գրությունների, վերջինիս կողմից ՍԴ աշխատակազմի ղեկավարի ներկայացված և նրա կողմից տրամադրված ներքին գրությունների հիման վրա, հարցը մտել է Սահմանադրական դատարանի օգոստոսի 18-ի, այնուհետև, օգոստոսի 25-ի և սեպտեմբերի 1-ի աշխատակարգային նիստերի օրակարգ, իսկ այդ նիստերը չեն կայացել՝ քվորումի բացակայության պատճառով։

2. Չնայած այն հանգամանքին, որ հարցը ներառված է եղել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի օրակարգում, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետ Սամվել Առաքելյանը 2020 թվականի օգոստոսի 31-ին Ազգային ժողովի 26 պատգամավորներին հղել է Ա/0821-2020 գրությունը՝ նրանց կողմից 2020 թվականի հունիսի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված թիվ 3-148 դիմումի հետ՝ եռօրյա ժամկետում դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։

Ըստ էության գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ՍԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող անձը գերազանցում է ՍԴ իրավասությունը, և դեռ հարց է՝ պատասխան կտա՞ արդյոք վերջինս իր կատարած ապօրինության համար: Չի կարող ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգում ընդգրկված հարցը հանվել օրակարգից ու վերադարձվել կողմերին: Այս պարագայում ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, ու նոր դրա մասին Սամվել Առաքելյանը կարող էր տեղեկացնել կողմերին:

«Ինչ վերաբերում է հանրային ծառայողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու հարցին, ապա համապատասխան հիմքերի առկայության դեպքում Սահմանադրական դատարանում այդպիսի միջոցները հավասարապես կիրառելի են բոլոր աշխատողների նկատմամբ»,- վերոնշյալ հարցի առնչությամբ պատասխանել էին մեզ ՍԴ-ից:

Անդրադառնալով մեր հաջորդ հարցին էլ՝ ի պատասխան՝ նշել էին, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից 2020 թվականի օգոստոսի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրման փուլում:

ՍԴ-ից ցանկացել էինք նաև իմանալ, թե ե՞րբ է ՍԴ-ում վերջին անգամ կայացել աշխատակարգային նիստ և ի՞նչ օրակարգով, և ինչո՞ւ նախորդ շաբաթ ՍԴ-ում աշխատակարգային նիստ չի հրավիրվել:

Մեզ պատասխանել էին, որ ՍԴ վերջին աշխատակարգային նիստը գումարվել է ս/թ սեպտեմբերի 1-ին, որի օրակարգում ներառված է եղել շուրջ 5 տասնյակ հարց: Նշված նիստում 5 հարցով որոշում չի կայացվել, իսկ մնացած հարցերով նիստը իրավազոր չի եղել՝ պայմանավորված քվորումի բացակայությամբ:

«ՍԴ բնականոն գործունեության ապահովման համատեքստում հաջորդ աշխատակարգային նիստը նշանակված է սեպտեմբերի 18-ին, իսկ ՍԴ նիստի օրն է սեպտեմբերի 15-ը»,- գրված էր ՍԴ պատասխանում:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan