Այսօր՝ 20 հոկտեմբերի 2020թ., 00:00
Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները «Տղաները դեռ պետք է սպասեն». EuroNews-ի ռեպորտաժը՝ Արցախի առաջնագծից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարների հետ Պոմպեոյի հանդիպման մասին տեղեկությունները Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում․ Արամ Ա Կաթողիկոս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցը Փաշինյան. Ռուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Ալիեւի հետ հանդիպման համար Ալիեւ. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում Փաշինյան. պատրաստ ենք փոխզիջման. մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ «Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային»․ Bloomberg Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին Լավրովը կոչ է արել չլարել ԼՂ շուրջ իրավիճակը Իրանի ԱԳՆ. Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա Լավրովը ԵԽ ղեկավարի հետ կքննարկի Արցախյան հակամարտությունը Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24 հազար աշակերտ չի հաճախում դպրոց Պարգեւ Սրբազանն այցելեց ու օրհնեց հրամանատարական կազմին եւ բանակին, ինչպես նաեւ մաղթեց հաղթանակ Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը Հենրիխ Մխիթարյան. Իմ երկիրն իմ սրտում է Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը. ԱԳՆ «Արցախը մենք ենք». Հունաստանի հայերը հարյուրից ավելի ավտոմեքենաներով քիչ առաջ փակեցին Թուրքիայի հետ սահմանը (տեսանյութ) Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված «Ղարաբաղ. Սև օրեր». Life.ru-ի վավերագրական ֆիլմը պատերազմի կիզակետում գտնվող Ստեփանակերտից Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորելի հայտարարությունը ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել. փողոցները դատարկվել են Խորվաթիայի վարչապետը սպիտակ փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել. ԶԼՄ-ներ Հսկայական անելիք ունենք Մեր անվտանգության ամենակարեւոր գրավականը եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելն է. Բաբայան Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ խոսնակ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն Հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է. Դավիթ Բաբայան Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը Մակրոնը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարված հումանիտար հրադադարը Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան Կեսգիշերից՝ հրադադար Լավրովը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում շեշտել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը Օպերատիվ ամբողջ իրավիճակի կառավարման շտաբի անհրաժեշտություն կա այսօր. Նախկին վարչապետ «Այն բոլոր մարդիկ, որոնք ունեն փորձ, գիտելիք, իհարկե, պետք է ամեն ձևով օգտակար լինեն». Դավիթ Բաբայան Նախապատրաստվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն. Նա կհանդիպի Պոնպեոյի հետ Կարո Փայլանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Հրատապ ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ. 13 կուսակցությունների հայտարարությունը «Անելիք շատ կա, արդյունքները՝ արդեն մոտ օրերին». Վիկտոր Սողոմոնյան Գյանջայի ռազմական նշանակետերը հրթիռակոծությունից հետո Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում. Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հարցով փակ խորհրդակցություն կանցկացնի «Ղարաբաղի հողն ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ». Պետդումայի՝ Արցախ մեկնած պատգամավորն աջակցություն է հայտնել հայերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածության չպահպանմամբ Ֆրանսիայում չեչեն երիտասարդը սպանել է դասի ժամանակ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչուհուն. տեղի ունեցածը Մակրոնն ահաբեկչություն է անվանել Լեռնային Ղարաբաղ. «օդային տագնամի» ազդանշանները, հրետակոծությունն ու ապաստարանները՝ մայրաքաղաք Ստեփանակերտում. Al Jazeera-ի անդրադարձը Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է Էրդողանի մյուս դեմքը. Ճշմարտությունը` ձմերուկ վաճառողի մասին Ադրբեջանը կրկին շփոթված, միամիտ ռմբակոծել է Իրանի տարածքը. (տեսանյութ) Արգելվել է թուրքական նռան ներմուծումը Ռուսաստան ՀՀ ԱԳՆ ղեկավար. Թուրքիայի սադրանքների համար պատասխանատվություն կկրի Ադրբեջանի ղեկավարությունը «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից 68 տոննա մանդարինի ներմուծումը Թուրք լրագրող․ Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում Հայկական ուժերը պատրաստ են պահպանել հրադադարի պայմանները. Ձեր կոչերում հասցեական եղեք. ՀՀ ՊՆ-ն՝ համանախագահներին Գերմանիայի թիվ 1 հեռուստաընկերությունն ուղիղ եթերով ներկայացրել է հայերի պահանջը (տեսանյութ) Հայաստանի ու Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը Երեւանում Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիո Գուտերեշի հետ. վերջինս մտահոգված է Իրանցի գեներալը հայտնել է Թեհրանի՝ ԼՂ-ում ահաբեկիչների դեմ պայքարի պատրաստակամության մասին Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Հայերը փակել են ֆրանսիական Ստրասբուրգից Գերմանիա մտնող սահմանը՝ կամրջի վրա Ֆրանսիացի պատգամավորները հանուն ԼՂՀ ճանաչման. Le Figaro-ի անդրադարձը Հայերը փակել են Բելգիա-Ֆրանսիա սահմանը․պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը Մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետեւակը դիմել է փախուստի Իրանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտուց նոր հարվածներ չի հանդուրժի Հայ համայնքը փակել է Համբուրգ քաղաքի մուտքը ու ելքը Ռուս սենատորը նշել է ղարաբաղյան հակամարտության զարգացման հնարավոր սցենարները Իտալական Միլանը ճանաչել է Արցախի անկախությունը Մի խումբ երիտասարդներ մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև Էստոնիայի կառավարությունը 100 հազար եվրո կհատկացնի ԼՂ-ում հումանիտար իրավիճակը թեթևացնելու համար Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը
Հարցում

Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին նախագահ չի ճանաչել եւ կոչ է արել Բելառուսի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանել

Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ քվեարկել է բանաձեւի օգտին, որը Եվրամիության կառույցներին կոչ է անում խիստ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ։

Բրյուսելում լիագումար նիստում Բելառուսի իրավիճակի վերաբերյալ բանաձեւին աջակցել են 574 եվրապատգամավորներ, 37 պատգամավոր դեմ է քվեարկել, եւս 82-ը ձեռնպահ է մնացել, հայտնում է DW-ն։

Այսպիսով, Եվրախորհրդարանը միացել է Եվրամիության պաշտոնական դիրքորոշմանն այն մասին, որ Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունները կեղծվել են։ Սրանից ելնելով՝ «Ալեքսանդր Լուկաշենկոյին չի ճանաչի Բելառուսի նախագահ, երբ պաշտոնավարելու նրա ներկայիս ժամկետը լրանա»։ Բանաձեւում հիշեցվում է, որ Լուկաշենկոյի նախագահական լիազորությունների ժամկետը կավարտվի 2020 թվականի նոյեմբերի 5-ին։

Ընդ որում՝ Եվրախորհրդարանում Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային չեն անվանել երկրի «ընտրված նախագահ», ինչպես դա անում են որոշ քաղաքական գործիչներ։ Սակայն փաստաթղթի տեքստում նշվում է, որ «շատ բելառուսներ Սվետլանա Տիխանովսկայային համարում են նախագահական ընտրություններում հաղթող եւ Բելառուսի ընտրված նախագահ»։

Բանաձեւը «ողջունում է Համակարգող խորհուրդը՝ որպես մարդկանց ժամանակավոր ներկայացուցչություն, որոնք պահանջում են Բելառուսում ժողովրդավարական փոփոխություններ»։ Եվրախորհրդարանում հիշեցրել են, որ Համակարգող խորհուրդը ստեղծվել է որպես ազգային երկխոսությունում ժամանակավոր գործընկեր՝ նոր ընտրությունների կազմակերպման նպատակով։

Եվրախորհրդարանը կոչ է արել «ընտրությունների կեղծման եւ բռնաճնշումների» պատճառով «անհապաղ» պատժամիջոցներ սահմանել Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Ինչպես հայտնի է, Եվրոպական խորհուրդը պատրաստում է այդպիսի պատժամիջոցային ցուցակ, որում արդեն 30-ից ավելի ազգանուն կա։ Եվրախորհրդարանը կոչ է արել այդ ցուցակն ընդլայնել եւ դրա մեջ մտցնել ոչ միայն Լուկաշենկոյին, այլեւ «զգալի թվով ինչպես բարձրաստիճան անձանց, այնպես էլ միջին օղակի պաշտոնյաների, ինչպես նաեւ ձեռնարկատերերի, որոնց վերաբերյալ հայտնի է, որ աջակցում են ռեժիմին կամ իրենց աշխատակիցներին ազատել են գործադուլներին մասնակցելու պատճառով»։

Ի հավելումն այս բանաձեւի՝ Եվրոպական խորհրդին առաջարկում է քննարկել այս պատժամիջոցային ցուցակի մեջ նաեւ Ռուսաստանի քաղաքացիներին ներառելու հնարավորությունը, որոնք «ուղղակիորեն ներգրավված են Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմի աջակցությանը»։

Եվրապատգամավորները Եվրահանձնաժողովին կոչ են արել սառեցնել Բելառուսի կառավարությանը բոլոր ֆինանսական վճարումները։ Խոսքը նաեւ Եվրոպական ներդրումային բանկի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի կողմից Մինսկին վարկերի կասեցման մասին է։

Բանաձեւում միաժամանակ նշված է Բելառուսում քաղաքացիական հասարակության ֆնանսական աջակցության մեծացման անհրաժեշտությունը։ «Եվրախորհրդարանը ԵՄ-ին հանձնարարում է կազմակերպել դոնորների համաժողով ժողովրդավարական Բելառուսի համար՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, G7 երկրների, ԵՄ պետությունների ու ինստիտուտների եւ բարեփոխումների աջակցության ու տնտեսության վերակառուցման համար բազմամիլիարդանոց ֆինանսական փաթեթ խոստանալ ցանկացող բոլորի մասնակցությամբ»,- նշված է բանաձեւում։

Դրանից բացի, Եվրախորհրդարանը անհրաժեշտ է համարում հումանիտար միջանցքի բացումը այն մարդկանց համար, ովքեր ստիպված էին քաղաքական նկատառումներով Բելառուսից փախչել։ Բանաձեւը նաեւ կոչ է անում աջակցություն տրամադրել բելառուսներին, որոնք տուժել են բռնության հետեւանքով եւ բուժման կարիք ունեն։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan