«Ծնունդդ շնորհավոր, Հրանտ ախպարիկ, լավ է, որ քո մեծ մարդկայնությամբ անցար մեր կողքով». Կարո Փայլանի շնորհավորանքը Դինքի ծննդյան օրվա առթիվ
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայազգի հանգուցյալ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրը:
Շնորհավորանքը Փայլանը սկսել է Դինքից մեջբերմամբ. «Մենք այն մարդիկ էինք, որոնք ձգտում էին իրենց դժոխքը դրախտի վերածել...Հրանտ Դինքը 66 տարեկան է: Ծնունդդ շնորհավոր, Հրանտ ախպարիկ: Լավ է, որ քո մեծ մարդկայնությամբ անցար մեր կողքով»:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: