Այսօր՝ 01 հոկտեմբերի 2020թ., 00:00
Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն հյուսիսային սահմանին հարակից տարածքներում Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն հյուսիսային սահմանին հարակից տարածքներում «Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում.ուղիղ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ «Արցախ չունենք ոչ մեկին տալու, Արցախը մերն է»․ Արթուր Աբրահամի ելույթը Բեռլինում Մակրոնը եւ Պուտինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը ԵՄ առաջնորդները կքննարկեն Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունները Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը Ճապոնիան Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ երկխոսություն սկսելու կոչ է անում Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան Բժիշկները պայքարում են ամեն զինվորի կյանքի ու առողջության համար Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին Ասադի խորհրդականը Թուրքիային մեղադրել է ԼՂ-ում հակամարտության հրահրման մեջ Ռուսաստանը կոչ է արել ահաբեկիչներին դուրս բերել Ադրբեջանից Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ Հայաստանի ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի կորուստները՝ տասնյակ տանկեր, 3 «ՏՕՍ», 1 «Սմերչ» Ինչպե՞ս պայքարել ադրբեջանական ապատեղեկատվության դեմ. հայ փորձագետը նշել է սոցցանցերում սպառնալիքի հիմնական աղբյուրները Երեք նախագահներն Արցախում (լուսանկար) Իրաքը կպաշտպանի օտարերկրյա առաքելությունների շենքերը, հավաստիացրել է երկրի վարչապետը ՀՀ ՊՆ. Արցախի ուղղությամբ օդային հարվածների հրամանատարությունն Ադրբեջանը հանձնարարել է Թուրքիային «Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին». Արմեն Սարգսյանը նամակ է հղել Աբու Դաբիի թագաժառանգին Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի եւ Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարների հետ Ներքին թշնամին ակտիվ է անգամ հիմա «Թուրքիայի ղեկավարությունը հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչեւ հաղթական ավարտ» բառերով». Թինա Կանդելակի Մակրոն. ես ասում եմ Հայաստանին եւ հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը Կրեմլը հավանություն չի տալիս ղարաբաղյան սրացման հարցում Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերված քաղաքական աջակցությանը․ Պեսկով Սա հիշեցո՞ւմ է Կոչ Արցախի ներկա և նախկին բոլոր ղեկավարներին Թուրքիան առաջարկել է Ղարաբաղի հարցի «սիրիական մոդելը» Ալեքսիս Օհանյանը ևս կոչով դիմել է միջազգային հանրությանը Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին New York Times -ն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության ներկայիս սրացմանը Դրսի ու ներսի թուրքերը Human Rights Watch-ը Ղարաբաղյան սրացման կողմերին կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը Եթե կարելի է խաղաղություն հաստատել, ապա պետք է դա անել․ Յուրի Սապրիկին Լեւոն Քոչարյանը սահմանին է Երեկվա Վարդենիսի դեպքերից հետո ՀՀ սահմանների ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան Էնթոնի Սկարամուչի. Թրամփի եւ Բայդենի միջեւ առաջին դեբատները «կոնֆուզ» են դարձել «Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել ագրեսիան». Հռոմում Հայաստանի դեսպան Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ. քննարկվել է Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների հարցը Վարդենիսի շրջանում Թուրքիային պատկանող F-16 կործանիչից խոցված ՍՈւ-25 գրոհիչի օդաչուն մայոր Վալերի Դանիելինն է․ ՀՀ ԱԳՆ Մակրոնը մտադիր է Լեռնային Ղարաբաղում էսկալացիան քննարկել Պուտինի եւ Թրամփի հետ Հյուսիսային ուղղությամբ ընթանում են ծանր մարտեր. կան զոհեր Բանակցությունները հնարավոր են մարտական գործողությունների դադարի դեպքում. Փաշինյան Թրամփի և Բայդենի առաջին հեռուստաբանավեճի ավարտին դահլիճից բացականչել են, որ Թրամփը բոլոր ժամանակների ամենահզոր նախագահն է (տեսանյութ) Չափազանց կարեւոր է Իրանի՝ Արցախի խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորելու անփոփոխ դիրքորոշումը Չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի. Արցախի նախագահի խոսնակ Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են Հուսանք՝ հայկական պաշտպանության ուժերը կկարողանան դիմակայել ադրբեջանական հարձակմանը. Ջոն Էվանս Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակն Ադբրեջանի կառավարական էլ. փոստերից կարևոր տվյալներ է արտահանել Հայ հրետանավորների պատասխան պատժիչ գործողությունները հյուսիսարևելյան ուղղությամբ Գիշերը Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի Harop տեսակի ԱԹՍ-ներ (լուսանկարներ) Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը (լուսանկարներ) ՊԲ հրետանավորները. կադրեր առաջնագծից ԵՄ-ն կքննարկի ղարաբաղյան հակամարտության հարցը ՄԻԵԴ-ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արել կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները ԵԱՀԿ Մշտական խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները Մարիա Զախարովան, Կոնստանտին Զատուլինը Սոլովյովի հեղինակային հաղորդման ժամանակ խոսել են Արցախի մասին (Տեսանյութ) Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նախկին բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ (տեսանյութ) Ադրբեջանական ԱԹՍ-ի մասնիկները Հադրութում Ռուս պատգամավորը կոչ է արել Սահակաշվիլիին հեռու պահել Ղարաբաղի թեմայից Ջո Բայդեն. ԱՄՆ-ը պետք է պահանջի, որ Թուրքիան հեռու մնա ղարաբաղյան հակամարտությունից Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ Ալի Ռաբեի. Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են օգնել Երեւանին ու Բաքվին հասնել խաղաղության Թուրքիայի պատճառով մեր ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է. Միքայել Մինասյանի հարցազրույցը Secolo d’Italia-ին «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կանցկացվի Կիպրոսում Թուրքիան եւ Գերմանիան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հակառակորդի մի ամբողջ ստորաբաժանման միանգամից ոչնչացման փայլուն իրականացված գործողությունը Մեր զորքը հաջողություն ունի Հյուսիսում. ամենածանր մարտերը Հարավային ուղղությամբ են ընթանում Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ շարունակում է ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ ջանքերը «Ագրեսիան եղել է նախապես ծրագրված». Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների մեքենաները ՌԴ ԱԳ նախարարության բարձրահարկ շենքի մոտ են Թուրքական F-16-ը խոցել է մեր ՍՈւ-25 գրոհիչը. Մեր օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան «Հայկական կողմի հրամայականը». Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հարցում

Իշխանափոխությունից հետո արտաքին պարտքն աճել է շուրջ 21 տոկոսով․ ո՞վ է իրավիճակի «մեղավորը»

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ «Վարչապետի «100 փաստերում» ներառելու առաջարկ» վերտառությամբ, որում անդրադառում է իշխանափոխությունից հետո արձանագրված տնտեսական ցուցանիշներին։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև՝

«1. Ներկայումս վարվող սոցիալական քաղաքականության հավաքական մետեցումը հետևյալն է՝ իշխող քաղաքական ուժը չի խանգարելու, եթե մարդիկ ինքնուրույնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները: Այս պարագայում օրվա իշխանություններից ակնկալվում են հավաքական հետևյալ հարցերի համակողմանի պատասխանները.

«Հայաստանը սոցիալակա՞ն պետություն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքում արդեն ընկած է՞ սոցիալական շուկայական տնտեսությունը: Տրված խոստումներին համաչափ՝ պետական քաղաքականությունն ուղղված է՞ ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը: Իշխող քաղաքական ուժն ի՞նչ չափով է հասցեատեր, թե՞ արդեն քաղաքացին է մեղավոր իր կյանքի դժվարին իրավիճակի ու սոցիալական չլուծվող խնդիրների համար:»:

2. Օրվա իշխանության հռչակած չափելի թիրախները վերաբերում են միայն 2050թ.-ին՝ «միջին աշխատավարձի 7-ապատկում, 2,5 միլիոն մարդ լինելու է զբաղված, ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ ՀՆԱ-ի տարեկան միջինը առնվազն 9,5 տոկոս աճի ապահովման խոստում»:

Պաշտոնական վիճակագրության համաձայն. 2018թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 5,2 տոկոս, 2019թ.՝ 7,6 տոկոս, իսկ 2020թ. պետական բյուջեով ծրագրված է 4,9 տոկոս: 2020թ. մարտից COVID-19 նոր համավարակով պայմանավորված իրականացվեցին պետական աջակցության 20-ից ավելի ծրագրեր, պետական բյուջեից ծախսվեց շուրջ 163 միլիարդ դրամ: Սակայն 2020թ. հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5,7 տոկոսով:

Այս ծրագրերի՝ ուշացած և իրավիճակին ոչ համարժեք բնույթի մասին պարբերաբար ներկայացրել ենք մասնագիտական տեսակետներ: Բացասական այս միտումը պահպանվելու դեպքում՝ 2020թ.-ին կարձանագրվի երկնիշին մոտ ՀՆԱ-ի անկում: Ի դեպ, իշխանափոխությունից հետո մեր երկրի արտաքին պարտքն աճել է շուրջ 21 տոկոսով, որը շուրջ 8,5 տոկոսային կետով գերազանցում է 2018-2019թթ ՀՆԱ-ի աճի գումարային ցուցանիշը: Այսպիսով.

«Իրավիճակային նման փոփոխությունների ու տեմպերի պարագայում իրատեսակա՞ն են դրված երկարաժամկետ նպատակադրումները, թե՞ օրվա իշխանությունները հույսը դրել են իրենցից հետո եկողների վրա: Տրված խոստումների և իրավիճակի խորացող խզումների «մեղավորը» հիմա էլ COVID-19 համավարակն է՞, թե՞ դա հետևանք է հակաճգնաժամային ձախողված կառավարման»:

3. 2020թ. հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի ընդհանուր շրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով, իսկ մանրածախ առևտուրը՝ շուրջ 15 տոկոսով: Ծառայությունների ընդհանուր ծավալը կրճատվել է 9,3 տոկոսով: Սակայն օրերս հայտարարվեց, որ ՀԴՄ շրջանառությունը կրճատվել է ընդամենը 2,5 տոկոսով: Ի դեպ, պաշտոնական վիճակագրությամբ պարզվում է նաև՝ 2020թ. հունվար-հուլիսին առևտրի ոլորտում աշխատողների թվաքանակն աճել է շուրջ 12 տոկոսով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ շուրջ 3 տոկոսով: Հարց է առաջանում.

«Ի՞նչ հիմնավորում ունեն 2020թ. հունվար-հուլիս ամիսներին ներկայացված վիճակագրական ցուցանիշների ակնհայտ հակասությունները:»:

4. 2018թ. մայիսին ձևավորված կառավարության ծրագրով նախատեսվում էր կենսաթոշակային համակարգի սկզբունքների էական վերանայում, այդ թվում՝ դիտարկելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չեղարկումը։ Փոխարենը՝ 2018թ. ողջ ծավալով ներդրվեց կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը: 2019թ. պետական բյուջեով պարտադիր կուտակային համակարգի ֆինանսավորմանը հատկացվել է նախորդ տարվանից 12 միլիարդ դրամով ավել գումար՝ 56 մլրդ դրամ, 2020թ. պետական բյուջեից կհատկացվի 70 միլիարդ դրամ, աճը 2019թ. համեմատ կազմել է 25 տոկոս, որը շուրջ 5 անգամ գերազանցում է 2020թ. կենսաթոշակների միջին չափի աճի ցուցանիշը: Ի դեպ, խնդրահարույց այս համակարգի չեղարկման դեպքում հնարավոր կլիներ այդ միջոցներով էապես բարձրացնել կենսաթոշակների չափերը, իրականացնել զբաղվածության պետական աջակցության, գործող աշխատատեղերի պահպանման, նոր աշխատատեղեր ստեղծող և սոցիալական ներառական զարգացման այլ ծրագրեր, որոնք առավել պահանջված են COVID-19 համավարակով պայմանավորված ներկա իրավիճակում:

Ոչ համակարգված աշխատանքի արդյունքում 2018-2020թթ. կառավարությունը պարբերաբար հետաձգեց կենսաթոշակային ոլորտի կարևոր բարեփոխումներից մեկը՝ աշխատանքային գրքույկների թվայնացումը: Անորոշ է մնում այս գործընթացի ավարտը:

Առանց աշխատանքային գրքույկների թվայնացման անհնար է վերացնել կեղծ աշխատանքային ստաժի հավելագրման արատավոր պրակտիկան, որը շարունակվում է նաև այսօր: Ընդ որում՝ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է: Ի դեպ, կեղծ աշխատանքային ստաժի հիմքով ավել վճարվող գումարները ևս կարող են ուղղվել կենսաթոշակների բարձրացմանը: Այսպիսով, հարց է առաջանում.

«Համարժեք և բավարար ե՞ն կենսաթոշակի ոլորտում իրականացվող փոփոխությունները տրված խոստումներին:»:

5. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգը կոչված է սոցիալական նպաստների հասցեականության ապահովմանը: Այս համակարգի վերաիմաստավորման խոստումները կյանքի կոչելու փոխարեն իրականացվում են դրվագային փոփոխություններ՝ խորացնելով առկա խնդիրները: Խոստացված էր արմատապես վերափոխել անուղղակի մեթոդով անապահովության գնահատման գործող համակարգը՝ հիմքում դնելով ընտանիքների եկամուտների գնահատման ուղղակի մեթոդը: Այս նպատակով 2018-2020թթ իրական որևէ քայլ արված չէ:

Անապահովության նպաստների չափերը չեն ավելացել 2018-2020թթ: Նպաստի ամսական միջին չափը շուրջ 31 հազար դրամ է, որը կրկնակի ցածր է նույնիսկ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից:

Պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված փաստն էլ հետևյալն է. 2018թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է ընդամենը 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս: 2017թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,7 տոկոսային կետով, որն էապես գերազանցել է 2018թ. ցուցանիշը: Հիմա հարցերը.

«Ե՞րբ են իրականացվելու խոստացված այս բարեփոխումները: Ե՞րբ է մեկնարկելու կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված՝ աղքատության մակարդակի էական նվազումը»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan