Դավութօղլուն Էրդողանին հեռուստաբանավեճի է կանչել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախկին վարչապետ եւ ընդդիմադիր «Ապագայի կուսակցության» առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն նախկին դաշնակից եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է հեռուստաբանավեճի, հաղորդում է Duvar-ը:
Դավութօղլուի խոսքերով՝ եթե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ցանկանում է բանավիճել նոր ընդդիմադիր կուսակցության հետ, վերջինս պատրաստ է դրան:
Վերջին անգամ Էրդողանը քաղաքական հեռուստաբանավեճի մասնակցել է 2002 թվականին:
Դավութօղլուն վարչապետ էր եւ իշխող ԱԶԿ-ի նախագահն էր 2014-2016 թվականներին, մինչեւ նա վիճեց Էրդողանի հետ եւ ստիպված հեռացավ: Նա կուսակցությունից հեռացել էր անցյալ տարվա սեպտեմբերին, նախքան դեկտեմբերին մրցակից կուսակցություն ստեղծելը:
«Մենք կպատասխանենք բոլոր մեղադրանքներին եւ մեկը մյուսի հետեւից կթվարկենք նրա սխալ քաղաքականության այլընտրանքը»,- ասել է Դավութօղլուն՝ նկատի ունենալով Էրդողանին:
Նա քննադատել է կառավարության գործողությունները՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ հայտարարելով, որ դրական արդյունք ունեցող հիվանդներին հասարակական տրանսպորտով տուն են ուղարկում, իսկ բուժաշխատողները աշխատում են մինչեւ ուժասպառ լինելը:
Դավութօղլուն նաեւ տնտեսական գործունեության համար է հարված հասցրել ԱԶԿ-ին՝ ասելով, որ երկրի վարկային վարկանիշը իջել է ավելի ցածր մակարդակի, քան 25 տարի առաջ էր: