Վեյփինգը նպասում է կաթնագեղձի քաղցկեղի առաջացմանը
Այս թեմայով
Ամերիկյան մասնավոր գիտահետազոտական Եյլի և Փրինսթոնի համալսարանի գիտնականները հետազոտություններ են իրականացրել և պարզել են, որ վեյփինգը նպասում է կաթնագեղձի քաղցկեղի առաջացմանը, գրում է Daily Mail պարբերականը։
Գիտնականների խոսքով՝ քաղցկեղի ձևավորման համար բարենպաստ պայմաններ է ստեղծում էլեկտրոնային սիգարետների գոլորշին։ Նշվում է, որ իրականացված հետազոտությունների շրջանակներում փորձարկման են ենթարկվել մկները։
Այսպես՝ կրծողների մի խմբին բաց օդում են պահել, իսկ մյուսին՝ վեյփի գոլորշով լի տարածքում։ Այնուհետև երկու խմբերին էլ կրծքագեղձի քաղցկեղի բջիջների ներարկում են կատարել, որի արդյունքում երկրորդ խմբի մկների մոտ երկու շաբաթ անց քաղցկեղը երկու անգամ ավելի արագ է զարգացել։
Բացի այս երկրորդ խմբի մկների մոտ մետաստազի զարգացման մեծ ռիսկ է հայտնաբերվել։