Ինչ չէին արել, դա էլ արեցին. գովազդ տիեզերքից
Վերնոլորտում տեղի է ունեցել լազերային հատուկ սարքավորումների փորձարկումը, որի օգնությամբ տիեզերքից գովազդ է ցուցադրվելու: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Avant Space ընկերությւոնից:
Լազերային սարքավորումները բարձրացվել են Երկրից մոտ 30 կմ, նախագծային հզորություններին ծանոթանալու համար: Նախատեսվում է ուղեծիր արձակել արհեստական արբանյակների մի խումբ, որի լուսավորությունը հավասար կլինի Վեներային: հենց այս արբանյակների օգնությամբ էլ տիեզերքից գովազդային նյութեր են ցուցադրվելու:
Լազերները միացվելու են միայն խոշոր քաղաքների վրայով թռչելու ժամանակ, իսկ հետո անջատվելու են՝ աստղագետների աշխատանքներին չխանգարելու համար:
Top-News.am