Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Իրանում ուրբաթ մեկնարկել է Մեջլիսի (խորհրդարան) ընտրությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
Տեղամասերում քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով 08:00-ին եւ կտեւի 10 ժամ։ Անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել մեկ կամ երկու ժամ։ Կամարտահայտության արդյունքներով պետք է որոշվեն 290 պատգամավորներից մնացած 11-ի անունները։
Իրանում Մեջլիսի ընտրությունները տեղի էին ունեցել փետրվարի 21-ին։ Խորհրդարան անցած թեկնածուների անունները հայտարարվել էին քվեարկությունն ավարտվելուց հետո մի քանի օրերի ընթացքում՝ նահանգներից յուրաքանչյուրի համար առանձին։ Ապրիլին 208 ընտրական տարածքներից 10-ում պետք է կայանար երկրորդ փուլը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն տեղափոխել էին սեպտեմբերի 11, փոխանցում է ՏԱՍՍ-ը։