Երկրի մոտով երկու աստղակերպը կանցնի
Երկու ֆուտբոլային դաշտի չափ մեծություն ունեցող աստղակերպը կանցնի Երկրի մոտով:
NASA-ի հաղորդմամբ՝ 2020 QL2 աստղակերպն ունի ավելի քան 120 մետր տրամագիծ:
Ակնկալվում է, որ այն Երկրի մոտ կընթանա ժամում գրեթե 24 000 մղոն արագությամբ եւ կմոտենա 4,2 մլն մղոն հեռավորությամբ:
NASA-ն 2020 QL2 աստղակերպը համարում է «պոտենցիալ վտանգավոր»՝ հաշվի առնելով չափերն ու Երկրին մոտ գտնվելը՝ չնայած նրան, որ այն գրեթե չունի շանսեր մոլորակին հարվածելու համար: