Կառավարությունը մշտական արձակուրդում է
Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանն են արձակուրդո՞ւմ: Գուցե պաշտոնապես այդպես է, բայց իրականությունն այն է, որ կառավարությունը մշտական արձակուրդում է: Դրա վկայությունները բազմաթիվ են, անթիվ, ահամար, բայց հիմա կենտրոնանանք դպրոցի վրա:
Արայիկ Հարությունյանը, որին վստահվել է հսկա ԿԳՄՍ նախարարությունը, պաշտոնապես արձակուրդում չէ, բայց իրականում մշտական արձակուրդում է, այնպես, ինչպես ամբողջ կառավարությունը:
Եթե այդպես չէ, ապա
ա. Ո՞վ եւ ինչ հիմքով որոշեց, որ դպրոցներում դասերը պետք է սկսվեն սեպտեմբերի 1-ից ոչ թե 15 օր շուտ, այլ ուշ կամ գոնե ոչ հենց սեպտեմբերի 1-ին, երբ բժիշկները կարծում են, որ ցուրտ եղանակին կորոնավիրուսն իրեն ավելի վստահ է զգում:
բ. Ո՞վ կազմեց տխրահռչակ ուղեցույվը եւ դասացուցակների օրինակելի պլանը, որը հիշեցնում է համակենտրոնացման ճամբարների աշխատանքային խլան:
գ. Ի՛նչ է արել ԿԳՄՍ-ն ամառային ամիսներին, գարնան վերջին ամսին պատշաճ ձեւով դիմավորելու համար նոր ուսումնական տարին:
դ. Մի՞թե ԿԳՄՍ-ճում եւ կառավարությունում չի գտնվել մի մարդ, որը հուշեր, թե Հայաստանի տարբեր մարզերում, մարզերի տարբեր տարածաշրջաններում ինչ կլիմայական պայմաններ են, եւ որտեղ է հնարավոր բաց պատուհաններոթվ դասեր անել, օրինակ, հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին:
Սա ընդամենը մեկ օրինակ է, որը վկայում է կառավարության մշտական արձակուրդում գտնվելու մասին: Բայց արձակուրդում գտնվող կառավարության մոտ փայլուն է ստացվում տոներն ու հիշատակի օրերը հարամելու գործը: Նրանք այդ հարցում տաղանդավոր են:
Հակոբ Ասատրյան
Top-News.am