Ադրբեջանցիներին ուրախացրել է Թուրքիայի որոշումը
Գերմանական Spiegel շաբաթաթերթը հաստատել է այն տեղեկությունը, որ հուլիսի վերջին Թուրքիան արգելել է գերմանական ռազմատրանսպորտային օդանավային օգտվել իր օդային տարածքից: Այս տեղեկությունը ուրախացրել է ադրբեջանցիներին, քանի որ օդանավը պետք է ժամաներ Երեւան: Բաքվին չի էլ հետաքրքրում, որ այս որոշման պատճառով ավելի են սրվել թուրք-գերմանական լարված փոխհարաբերությունները:
Քյոլնից Երեւան ուղեւորված օդանավը Երեւանում պետք է վերցներ հայ զինվորականներին, որոնք մեկնում էին Գերմանիա ուսանելու: Իհարկե, ի վերջո, օդանավը հասել է Երեւան Ռուսաստանի տարածքով, բայց այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցները չեն գրում:
Top-News.am